ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 543-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 123-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 1-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համագումարների կենտրոնի կառուցում» ծրագրի մասին» N 123-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «1,201,250,000 դրամ» բառերը փոխարինել «1,950,000,000 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
02.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 543-Ա որոշման |
«Համագումարների կենտրոնի կառուցում»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել մեկ հարկանի ժամանակակից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան համագումարների կենտրոն։ Ընդհանուր կառուցապատման մակերեսը կազմում է մոտ 2,500 ք/մ և այն իր տեսակի մեջ աննախադեպ շինություն է լինելու տարածաշրջանում, համալրելով ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը Լոռիում։ Հիմնադրամը արդեն ունի նման օրինակ շինությունների կառուցման փորձ և անկասկած համագումարների ժամանակակից այս կենտրոնը չի զիջելու արդեն իսկ գործող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին և ավանի մաս կազմող Կոնցեպտ հյուրանոցին։ Համագումարների կենտրոնը միջոցառումների ընթացքում կարող է հյուրընկալել միառժամանակ մինչև 200 մարդ՝ հնարավորություն ստեղծելով տարածաշրջանում իրականացնել միաջազգային ամենաբարձր մակարդակի միջոցառումներ։ Կենտրոնը զուգահեռաբար կօգտագործվի տարածաշրջանի և նրա բնակիչների բազմակողմանի զարգացման նպատակով ներառյալ ամառային դպրոցների, տարածաշրջանային քննարկումների և տարածաշրջանի համար այլ կարևոր միջոցառումների համար։ Կենտրոնի ճարտարապետությունը համապատասխանելու է 21-րդ դարի լավագույն փորձին և այն հագեցած է լինելու բարձր տեխնոլոգիաների ամենավերջին ձեռքբերումներով։ Հիմնադրամը արդեն իսկ ունի պայմանավորվածություններ մի շարք միջազգային և տեղական կառույցների հետ, որոնք հայտնել են իրենց պատրաստակամությունը օգտագործելու կենտրոնը բարձր մակարդակի համաժողովների և միջոցառում- ների համար՝ այն պատրաստ լինելուն պես։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA.) և դոկտոր Գարօ Հ. Արմենը։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)։ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Լուռու մարզ, Դեբետ համայնք, համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,950,000,000 (մեկ միլիարդ ինը հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզի Դեբետ համայնքը։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
● Համագումարների կենտրոնի կառուցման ընդհանուր շինարարական, ներքին հարդարման աշխատանքներ՝ 505,209,411 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։ ● Ջեռուցման, օդափոխության և օդորակման աշխատանքներ՝ 118,240,343 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։ ● Ջրամատակարարման համակարգի և կոյուղու համակարգերի շինաշխատանքներ՝ 24,122,064 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։ ● Էլեկտրամատակարարման և լուսավորության համակարգերի ձեռքբերում, մոնտաժում և շինաշխատանքներ՝ 87,885,879 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։ ● Ցածր լարման համակարգի մոնտաժում՝ 18,870,000 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։ ● Կոնստրուկտորական մասի աշխատանքներ՝ 308,937,957 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 1-ը։ ● Ճարտարապետական նախագծում՝ 326,071,771 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը։ ● Խոհանոցային պարագաների ձեռքբերում՝ 21,500,000 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 30-ը։ ● Արտաքին բարեկարգման աշխատանքներ՝ 14,162,575 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը։ ● Անվտանգության համակարգերի նախագծման, կառուցման ու սարքավորումների մոնտաժման աշխատանքներ՝ 25,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ը։ ● Կահույքի, երաժշտական համակարգի, ֆոտովոլտային կայանների, ձայնային և լուսատեխնիկական համակարգերի, թարգմանչական սարքավորումների և այլ անհրաժեշտ նյութերի ու պարագաների ձեռքբերման և մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 500,000,000 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
● Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարեգործական բեռների ներմուծում 250,000,000 ՀՀ դրամի շրջանակներում մասնավորապես ձայնային և լուսատեխնիկական համակարգեր, թարգմանչական սարքավորումներ, բարձրախոսներ, խոսափողներ, երաժշտական գործիքներ, երաժշտական մասնագիտական բաղադրիչ տարեր, կահույք, գրքեր, կենցաղային տեխնիկա, շինարարական նյութեր, արևային պանելներ, ֆոտովոլտային կայաններ և այլն։ ● Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ տարածքում ձեռք բերել ջեռուցման կաթսա, խողովակներ, մալուխներ, լույսեր, լուսատուներ, խոհանոցային կահույք և սարքավորումներ և կահույք 229,500,000 ՀՀ դրամի։ ● Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել պայմանագրեր կապալառուների հետ՝ նախագծային, շինարարական, հսկողական աշխատանքների կատարման և փորձագետների մասնագիտական վերահսկողական ծառայությունների ձեռքբերման համար 1,470,500,000 ՀՀ դրամի շրջանակներում, մասնավորապես կառուցվող շինության ներքին հարդարման աշխատանքների, արտաքին ինժեներական ցանցերի, բարեկարգման աշխատանքների, տեխնիկական վերազինման և այլ ծառայությունների համար, որոնք իրական նշանակություն ունեն ծրագրի ամբողջական կատարման համար։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպու- թյունների հետ |
Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության, Լոռու մարզպետարանի և Դեբետի համայնքապետարանի հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
02.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|