Գլխավոր տեղեկություն
Համար
N 954-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
10.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2021 թվականի N 954-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» (ԴՐԱՄԱՇՆՈՐՀ N TFOB4808) ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 2021 թվականի մայիսի 17-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցության լրացուցիչ ֆինանսավորում» (դրամաշնորհ N TF0B4808) նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

2. Հրամանագրի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին՝ հաստատման:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

10.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ