Գլխավոր տեղեկություն
Համար
N 550-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.07.2021-23.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.07.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
07.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 550-Ա

 

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Aid beyond borders» («Օգնություն սահմաններից դուրս») ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (3 տեղ, 104 կգ ընդհանուր քաշով, 650 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսը կազմել է 200 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան


07.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 550-Ա որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿ

Անվանում

Քանակ

Չափման

միավոր

Ընդամենը

կգ

Արժեք

ԱՄՆ դոլար

Մեծահասակի նոր հագուստ

2

Տուփ

70 կգ

480 $

Մեծահասակի օգտագործված

հագուստ

1

Տուփ

34 կգ

170 $

Ընդհանուր քանակ

3

Տուփ

104

650 $

Ընդհանուր արժեք

     

650 $

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

07.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.07.2021, N 615-Ա 23.07.2021, N 550-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան