Գլխավոր տեղեկություն
Համար
N 1170-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.07.2021-25.04.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2021 թվականի N 1170-Ն

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերով, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 8.1-ին հոդվածով, 45.3-րդ հոդվածի 3-րդ մասով և 45.6-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) արտադրական կանեփի արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և հայտի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) արտադրական կանեփի արտադրության գործունեության իրականացման լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և հայտի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված կարգերով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


20.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են արտադրական կանեփի արտադրության գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած կազմակերպություններին ներկայացվող պահանջները և պայմանները:

2. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` մինչև տասը տարի ժամկետով:

3. Արտադրական կանեփի արտադրությամբ կարող են զբաղվել միայն իրավաբանական անձինք:

4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:

5. Լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` լիազոր լիցենզավորող մարմին)՝ մինչև տասը տարի ժամկետով, համապատասխան բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան և համապատասխան ներդիրը` լիցենզավորող մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

7. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է օրենքով սահմանված կարգով:

8. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները.

4) 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժվելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

 

2. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Հայտատուն արտադրական կանեփի արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման համար օրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն ձևի՝ նշելով իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, պետական գրանցման համարը.

2) իրավաբանական անձի կանոնադրության պատճենը.

3) «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով նախատեսված իրական շահառուների և փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը.

4) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը՝ նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

5) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի (հողամասի) վերաբերյալ սեփականության կամ առնվազն լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածի չափով վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշմամբ նախատեսված անվտանգության ապահովման պլանը.

7) թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության լիցենզիայի պատճենը (առկայության դեպքում).

8) «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի իմաստով աշխատակցի թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև հայտարարություն աշխատակիցների՝ վարչական իրավախախտման բացակայության մասին, թմրամոլությամբ չտառապելու մասին, թմրամիջոց կամ հոգեմետ նյութեր օգտագործող չհանդիսանալու, 18 տարեկանից բարձր լինելու մասին, այդ թվում՝ ապագայում այդպիսի հանգամանքների ի հայտ գալու դեպքում դրա մասին լիազոր մարմնին հայտնելու պարտավորության մասին.

9) իրավաբանական անձի ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկություններ՝ բանկային հաշվի մնացորդի քաղվածք, ակտիվների և պասիվների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) չափի վերաբերյալ տեղեկություն, որտեղ կանոնադրական կապիտալի նվազագույն չափը չի կարող պակաս լինել տասը միլիոն դրամից.

10) բիզնես ծրագիր, որը պետք է պարունակի եկամուտների և ծախսերի հաշվարկն առաջիկա երեք տարիների համար, միջոցների ներգրավման հիմնական գործիքների վերաբերյալ տեղեկություններ, իսկ, եթե լիցենզիայի համար հայցվող ժամկետը պակաս է երեք տարվանից, ապա՝ բիզնես ծրագիր հայցվող ժամանակահատվածի համար.

11) կնքված մատակարարման կամ այլ պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները), դրա (դրանց) հավելվածները և (կամ) լրացումները, իսկ պայմանագրի (պայմանագրերի) բացակայության դեպքում՝ հայտատուի և գնորդի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը (պատճենները) (ներկայացվում է դրանց առկայության դեպքում).

12) արտադրական կանեփի բույսերի (սորտերի) բնութագիրը, որոնք առաջարկվում է մշակել և վերամշակել, առաջարկվող բույսերի (սորտերի) աճեցման մանրամասները, տեղեկություններ բույսերի (սերմերի, սածիլների, կտրոնների) մատակարար հանդիսացող իրավաբանական անձի անվանման, հասցեի, երկրի վերաբերյալ (Հայաստանի Հանրապետություն կամ այլ երկիր) և կապի այլ տվյալներ.

13) տետրահիդրոկաննաբինոլի (THC) և կանաբիդիոլի (CBD) ակնկալվող կոնցենտրացիան, որը պարունակվելու է առաջարկվող արտադրական կանեփի բույսերում կամ մշակության, վերամշակման արդյունքում ստացվող ապրանքատեսակում.

14) լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածում արտադրվող և (կամ) մշակվող և (կամ) վերամշակվող արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի կամ արտադրական կանեփի բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) առավելագույն չափը՝ ըստ տարիների.

15) արտադրական կանեփի բույսերի առավելագույն քանակը (ներառյալ արտադրական կանեփի բույսերի քանակը, որը կպահանջվի սերմերի համար, արտադրական կանեփի բույսեր բազմացնելու և շտամների պահպանման համար), որը, ըստ հայտատուի, անհրաժեշտ կլինի արտադրության բնականոն գործունեության ապահովման համար՝ ըստ տարիների.

16) լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածը, որը չի կարող գերազանցել տասը տարին, ընդ որում, լիցենզիայի գործողությունը չի կարող ավելի ուշ սկսել, քան լիցենզիայի հայտ ներկայացնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

11. Լիցենզիա ստացած իրավաբանական անձինք պետք է ունենան արտադրական կանեփի արտադրման, մշակման, վերամշակման համար նախատեսված համապատասխան տարածքներ՝ ներառյալ պահպանման համար պահեստ (բունկեր), տնկարան, ջերմատուն, լաբորատորիա։ Տնկարանը, ջերմատունը, պահեստը և լաբորատորիան պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշմամբ հաստատված չափանիշներին, իսկ լիազոր մարմնի կողմից սահմանված լինելու դեպքում՝ նաև այդ չափանիշներին։

12. Արտադրական կանեփը, արտադրական կանեփի բույսերը, սերմերը, ինչպես նաև բուսախեժը, իրավաբանական անձանց կողմից արտադրվում և պահպանվում են լիցենզիայում նշված վայրում:

13.Լիցենզավորված անձինք արտադրական կանեփի արտադրության դեպքում մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը առողջապահության բնագավառի լիցենզավորող մարմին են ներկայացնում նախորդ տարում արտադրված արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի, արտադրական կանեփի բուսախեժի, ինչպես նաև մշակման կամ վերամշակման արդյունքում ստացված ապրանքատեսակի ցանկը և քանակը` հաստատված լիցենզավորված անձի ստորագրությամբ:

14. Լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին և Հայաստանի Հանրապետության ոստիկանություն պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի փետրվարի 25-ի «Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևը, դրա լրացման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» N 06-Ն հրամանի։

15. «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված՝ հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով արտադրական կանեփի արտադրման լիցենզիայի պայման է, որ լիցենզիա ստացած իրավաբանական անձը չպետք է լիցենզիայով նախատեսված արտադրության ամբողջ ցիկլի ընթացքում ներգրավի այնպիսի անձի, ով՝

1) 18 տարեկանից ցածր է.

2) ունի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված հանցագործության համար դատվածություն՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից կամ ենթարկվել է այդպիսի վարչական իրավախախտման համար պատասխանատվության կամ տառապում է թմրամոլությամբ.

3) հանդիսանում է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործող:

16. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա ստացած անձինք, նախքան արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավվելը, լիցենզավորող մարմին են ներկայացնում աշխատակիցների տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, անձնագրային տվյալները, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված դիտավորյալ հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկված լինելու կամ այդպիսի վարչական իրավախախտման կատարման համար պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տեղեկությունը: Լիազոր մարմինն ապահովում է լիցենզավորված իրավաբանական անձանց աշխատակիցների տվյալների հասանելիություն լիցենզավորված անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինների համար:

17. Արտադրական կանեփի արտադրության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիրառում է քվոտավորման հետևյալ տեսակները՝

1) լիցենզիա ստացած յուրաքանչյուր անձ տարեկան կարող է արտադրել ոչ ավելի, քան սույն կարգի 18-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափաքանակի տասը տոկոսը կազմող արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված.

2) լիցենզիա ստացած յուրաքանչյուր անձ տարեկան կարող է արտադրել ոչ ավելի, քան սույն կարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետում նշված չափաքանակի տասը տոկոսը կազմող կաննաբիդիոլի յուղ:

18. Բոլորի համար տրված լիցենզիաների հանրագումարի արդյունքում չի կարող արտադրվել ավելի, քան՝

1) երկու հարյուր հազար (200.000) տոննա արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված.

2) երկու հարյուր հազար (200.000) լիտր կաննաբիդիոլի յուղ:

19. Լիցենզիայով սահմանված քվոտաները լիցենզիայի գործողության ընթացքում ենթակա չեն փոփոխության՝ բացառությամբ լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիայով սահմանված քվոտայի ավելացման համար հայտ ներկայացնելու դեպքերի:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

20. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է՝

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, և դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.

4) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի (հողամասի) վերաբերյալ սեփականության կամ առնվազն լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածի չափով վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով չի պատկանում հայտատուին.

5) սույն կարգի 9-րդ կետով սահմանված լիցենզավորման հայտին ներկայացվող պարտադիր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշմամբ նախատեսված անվտանգության ապահովման պլանը ներկայացված չլինելու դեպքում.

7) սույն կարգի 9-րդ կետի 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերով նախատեսված տեղեկություններից պարզ է դառնում, որ լիցենզիայի համար դիմող անձի կողմից լիցենզավորվող գործունեության իրականացումը պատշաճ օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան անիրատեսական է և ռիսկային՝ միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների ապահովման տեսանկյունից.

8) սույն կարգի 16-րդ կետով նախատեսված պահանջները խախտելու դեպքում.

9) սույն կարգի 18-րդ կամ 19-րդ կետերի համաձայն սպառվել է լիցենզիայի տրամադրման քվոտան:

 

4. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Լիցենզավորող մարմինը փաստաթղթերն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում դրանք համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ։

22. Նշված մարմինները լիցենզավորող մարմնից փաստաթղթերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան եզրակացություններ։

Ստացված կարծիքների հիման վրա լիազոր մարմնի կողմից լիցենզավորման հանձնաժողովի նիստում հայտի և կից փաստաթղթերի վերաբերյալ ընդունվում է համապատասխան որոշում:

23. Լիցենզավորման հանձնաժողովի նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ կայացվում է համապատասխան որոշում՝ տալ լիցենզիա՝ սահմանելով համապատասխան քվոտաները՝ ըստ տարիների կամ մերժել լիցենզիայի տրամադրումը՝ համապատասխան հիմնավորմամբ:

24. Լիազոր մարմինը քվոտաների չափերը տրամադրում է լիցենզիային կից ներդիրով:

25. Լիազոր մարմինը քվոտայի չափը որոշում է ըստ հայտատուի առաջարկած չափերի: Ընդ որում, լիազոր մարմինը կարող է ավելի պակաս քանակով քվոտա տրամադրել, քան հայտատուն է պահանջել, սակայն ավելի շատ քանակով չի կարող տրամադրել:

26. Լիցենզիայի ներդիրը սահմանում է, թե լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր տարի որքան է կազմում լիցենզիայի համար դիմող անձի քվոտան:

27. Յուրաքանչյուր տարվա համար կարող է տրամադրվել տարբեր չափի քվոտա:

28. Եթե լիցենզավորման հայտ ներկայացնելիս անձը հայցել է մինչև մեկ տարվա ժամկետի տրամադրում լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված ջերմատուն, տնկարան, պահեստ կամ լաբորատորիա կառուցելու համար, ապա լիցենզիայի հայտը բավարարվելու դեպքում լիցենզիայով նախատեսված գործունեության համար քվոտան առաջին տարվա համար սահմանվում է 0, և քվոտավորումը կիրառվում է լիցենզիայի մյուս տարիների համար:

29. Լիցենզիայի հայտը բավարարվելու դեպքում լիցենզավորվող անձը մինչև մեկ տարվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացնում կառուցված ջերմատան, տնկարանի, սածիլանոցի լաբորատորիայի, ինչպես նաև պահեստի վերաբերյալ փաստաթղթեր, որն էլ ուսումնասիրում է դրա համապատասխանությունը սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պահանջներին:

30. Եթե մեկ տարվա ընթացքում լիցենզիա ստացած անձը չի ներկայացնում վերապահմամբ նախատեսված փաստաթղթերը, կամ այդ տարածքները չեն համապատասխանում սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պահանջներին, ապա լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում լիցենզավորող մարմնի կողմից՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի հիմքով:

31. Սույն կարգի 30-րդ կետով նախատեսված փաստաթղթերը լիցենզիայի հայտ ներկայացնելիս չտրամադրելու դեպքում լիցենզիայի հայտը բավարարվելու դեպքում լիցենզիայով նախատեսված գործունեության համար քվոտան առաջին տարվա համար կարող է սահմանվել 0, և քվոտավորումը կիրառվել լիցենզիայի մյուս տարիների համար:

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը _____________________________________________________________

2. Գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում)

__________________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը

4. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

5. Արտադրական կանեփի բույսերի տեսակները (առաջարկվող բույսերը), որոնք առաջարկվում են արտադրվել և (կամ) ապրանքատեսակը, որն առաջարկվում է վերամշակել:

6. Տետրահիդրոկաննաբինոլի և կանաբիդիոլի կոնցենտրացիան, որը պարունակվելու է առաջարկվող բույսերում:

7. Lիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածը, որը չի կարող գերազանցել տասը տարին:

8. Lիցենզիայի համար հայցվող ամբողջ ժամանակահատվածում մշակվելիք արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի կամ արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն չափը՝ ըստ տարիների:

9. Արտադրական կանեփի բույսերի առավելագույն քանակը (ներառյալ արտադրական կանեփի բույսերի քանակը, որը կպահանջվի սերմերի համար արտադրական կանեփի բույսեր բազմացնելու և շտամների պահպանման համար)՝ ըստ տարիների, որը, ըստ հայտատուի, անհրաժեշտ կլինի բնականոն գործունեության ապահովման համար:

10. Արտադրվող արտադրական կանեփի կամ արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը՝ ըստ տարիների:

11. Կից ներկայացնում եմ`

11.1. կանոնադրության պատճենը.

11.2. իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

11.3. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի (հողամասի) վերաբերյալ սեփականության կամ առնվազն լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածի չափով վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

11.4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշմամբ հաստատված N 1.1 հավելվածի 14-րդ կետով նախատեսված անվտանգության ապահովման պլանը.

11.5. արտադրական կանեփի արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (կցվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում՝ հայտատուի հայեցողությամբ).

11.6. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի իմաստով աշխատակցի թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև հայտարարություն աշխատակիցների՝ վարչական իրավախախտման բացակայության մասին, թմրամոլությամբ չտառապելու մասին, թմրամիջոց կամ հոգեմետ նյութեր օգտագործող չհանդիսանալու, 18 տարեկանից բարձր լինելու մասին, այդ թվում՝ ապագայում այդպիսի հանգամանքների ի հայտ գալու դեպքում դրա մասին լիազոր մարմնին հայտնելու պարտավորության մասին.

11.7. ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկություններ (բանկային հաշվի մնացորդի քաղվածք, ակտիվների և պասիվների վերաբերյալ տեղեկություններ), ինչպես նաև կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) չափի վերաբերյալ տեղեկություն.

11.8. բիզնես ծրագիր, որը պետք է պարունակի եկամուտների և ծախսերի հաշվարկն առաջիկա երեք տարիների համար, միջոցների ներգրավման հիմնական գործիքները, իսկ, եթե լիցենզիայի համար հայցվող ժամկետը պակաս է երեք տարվանից, ապա՝ բիզնես ծրագիր՝ հայցվող ժամանակահատվածի համար.

11.9. կնքված մատակարարման կամ այլ պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները), դրա (դրանց) հավելվածները և (կամ) լրացումները, իսկ պայմանագրի (պայմանագրերի) բացակայության դեպքում՝ հայտատուի և գնորդի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը (պատճենները) (ներկայացվում է դրանց առկայության դեպքում).

11.10. առաջարկվող արտադրական կանեփի բույսերի աճեցման մանրամասները՝ ներառյալ արտադրական կանեփի բույսերի (սերմերի) մատակարարի անունը, հասցեն, երկիրը (Հայաստանի Հանրապետություն կամ այլ երկիր) և կապի տվյալները:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության

տնօրեն

____________________
 (ստորագրությունը)

______________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


20.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Կ - XX – 000000

 

Տրված՝ _______  ___________________20   թ.

Գործունեության տեսակը՝

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________________

_____________________________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը ___________________________________________________

Գործողության ժամկետը _______________________________________________________________

Արտադրվող արտադրական կանեփի առավելագույն քանակը՝ ըստ տարիների

____________________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

 

 

 

 

 

____________________

(ստորագրությունը)

_______________________

(անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԸ

 

1. Իրավաբանական անձի անվանումը

2. Գտնվելու (իրավաբանական անձանց դեպքում) վայրը

3. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիայի սերիան և համարը

4. Հեռախոսահամարը

5. Էլ. փոստի հասցեն

6. Ինտերնետային կայքը (առկայության դեպքում)

7. Արտադրական կանեփի արտադրության համար օգտագործվող արտադրական կանեփի բույսի տեսակը

8. Տարեկան աճեցվող արտադրական կանեփի բույսի նվազագույն քանակը

9. Տարեկան աճեցվող արտադրական կանեփի բույսի առավելագույն քանակը

10. Տարեկան արտադրվող արտադրական կանեփի նվազագույն քանակը (տոննաներով)

11. Տարեկան արտադրվող արտադրական կանեփի առավելագույն քանակը (տոննաներով)

12. Տարեկան արտադրվող արտադրական կանեփի բուսախեժի նվազագույն քանակը (լիտրերով)

13. Տարեկան արտադրվող արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը (լիտրերով)

14. Այլ նշումներ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


20.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են լիցենզավորող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման նպատակով լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմած կազմակերպություններին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմանները և պահանջները:

2. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` մինչև տասը տարի ժամկետով:

3. Արտադրական կանեփի ներմուծմամբ, արտահանմամբ կամ մեծածախ առևտրով կարող են զբաղվել միայն իրավաբանական անձինք:

4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:

5. Լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)՝ մինչև տասը տարի ժամկետով, համապատասխան բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիցենզավորող մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

7. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է oրենքով սահմանված կարգով:

8. Լիցենզիա տալու համար, ինչպես նաև ներմուծման, արտահանման թույլտվություններ տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժվելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

 

2. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. Հայտատուն, համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի, Հայաստանի Հանրապետությունում արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն ձևի՝ նշելով իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, պետական գրանցման համարը.

2) իրավաբանական անձի կանոնադրության պատճենը.

3) «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով նախատեսված իրական շահառուների և փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը.

4) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

5) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի (հողամասի) վերաբերյալ սեփականության կամ առնվազն լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածի չափով վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշմամբ հաստատված անվտանգության ապահովման պլանը.

7) թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության լիցենզիայի պատճենը (առկայության դեպքում).

8) «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի իմաստով աշխատակցի՝ թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև հայտարարություն աշխատակիցների՝ վարչական իրավախախտման բացակայության մասին, թմրամոլությամբ չտառապելու մասին, թմրամիջոց կամ հոգեմետ նյութեր օգտագործող չհանդիսանալու, 18 տարեկանից բարձր լինելու մասին, այդ թվում՝ ապագայում այդպիսի հանգամանքների ի հայտ գալու դեպքում դրա մասին լիազոր մարմնին հայտնելու պարտավորության մասին.

9) Իրավաբանական անձի ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկություններ՝ բանկային հաշվի մնացորդի քաղվածք, ակտիվների և պասիվների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) չափի վերաբերյալ, որտեղ կանոնադրական կապիտալի նվազագույն չափը չի կարող պակաս լինել տասը միլիոն դրամից.

10) բիզնես ծրագիր, որը պետք է պարունակի եկամուտների և ծախսերի հաշվարկն առաջիկա երեք տարիների համար, միջոցների ներգրավման հիմնական գործիքների վերաբերյալ տեղեկություններ, իսկ, եթե լիցենզիայի համար հայցվող ժամկետը պակաս է երեք տարվանից, ապա՝ բիզնես ծրագիր՝ հայցվող ժամանակահատվածի համար.

11) կնքված մատակարարման կամ այլ պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները), դրա (դրանց) հավելվածները և (կամ) լրացումները, իսկ պայմանագրի (պայմանագրերի) բացակայության դեպքում՝ հայտատուի և գնորդի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը (պատճենները) (ներկայացվում է դրանց առկայության դեպքում).

12) լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածը, որը չի կարող գերազանցել տասը տարին, ինչպես նաև լիցենզիայի գործողությունը չի կարող ավելի ուշ սկսել, քան լիցենզիայի հայտ ներկայացնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

11. Լիցենզիա ստացած իրավաբանական անձինք պետք է ունենան արտադրական կանեփի պահպանման համար նախատեսված համապատասխան տարածքներ՝ ներառյալ պահպանման համար պահեստը (բունկեր), որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշմամբ հաստատված չափանիշներին, իսկ լիազոր մարմնի կողմից սահմանված լինելու դեպքում՝ նաև այդ չափանիշներին։

12. Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել միայն լիցենզիայում նշված քվոտային համապատասխան արտադրական կանեփ և արտադրական կանեփի բույս:

13. Արտադրական կանեփն իրավաբանական անձանց կողմից պահպանվում է լիցենզիայում նշված վայրում (պահեստում):

14. Լիցենզավորված գործունեության ընթացքում լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման համար սահմանված պարտադիր պայմանների և պահանջների փոփոխման դեպքում (ներառյալ տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը 15-օրյա ժամկետում լիազոր մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

15. Արտադրական կանեփի ներմուծում կամ արտահանում կամ մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին և Հայաստանի Հանրապետության ոստիկանություն պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի փետրվարի 25-ի «Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևը, դրա լրացման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» N 06-Ն հրամանի:

16. Արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիայի հայտին պետք է կցվի տեղեկանք` սույն կարգի 22-րդ կետով նախատեսված ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի քանակների վերաբերյալ՝ ըստ տարիների:

17. «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով արտադրական կանեփի արտադրման լիցենզիայի պայման է, որ լիցենզիա ստացած իրավաբանական անձը չպետք է լիցենզիայով նախատեսված արտադրության ամբողջ ցիկլի ընթացքում ներգրավի այնպիսի անձի, ով՝

1) 18 տարեկանից ցածր է.

2) ունի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված հանցագործության համար դատվածություն՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից կամ ենթարկվել է այդպիսի վարչական իրավախախտման համար պատասխանատվության, կամ տառապում է թմրամոլությամբ.

3) հանդիսանում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործող:

18. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա ստացած անձինք, նախքան արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավվելը, լիցենզավորող մարմին են ներկայացնում աշխատակիցների տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, անձնագրային տվյալները, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված դիտավորյալ հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկված լինելու կամ այդպիսի վարչական իրավախախտման կատարման համար պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տեղեկությունը: Լիազոր մարմինն ապահովում է լիցենզավորված իրավաբանական անձանց աշխատակիցների տվյալների հասանելիություն լիցենզավորված անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինների համար:

19. Լիցենզիայով սահմանված քվոտաները լիցենզիայի գործողության ընթացքում ենթակա չեն փոփոխության՝ բացառությամբ լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիայով սահմանված քվոտայի ավելացման համար հայտ ներկայացնելու դեպքերի:

20. Լիազոր մարմինն արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզիա տված անձանց յուրաքանչյուր դեպքում տրամադրում է արտահանման կամ ներմուծման առանձին թույլտվություն, որը տրվում է արտահանման կամ ներմուծման յուրաքանչյուր առանձին գործարքի դեպքում` անկախ քանակից: Այդ թույլտվությունները տրվում են «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման հավաստագրի ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի N 416-Ն համատեղ հրամանի համաձայն։

21. Մինչև արտահանման թույլտվություն տալը, լիազոր մարմինը պահանջում է ներկայացնել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը, ներմուծման թույլտվությունը, որը տրվում է ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից և հավաստում է, որ դրա մեջ նշված թմրամիջոցի կամ թմրամիջոցների ներմուծումը թույլատրվում է, և այդ թույլտվությունը ներկայացվում է արտահանման թույլտվություն ստանալու նպատակով դիմող իրավաբանական անձի կողմից: Բեռի արտահանումը թույլտվության մեջ նշվածից բացի այլ անձի հասցեով կամ բանկային հաշվեհամարով արգելվում է:

22. Արտադրական կանեփի կամ արտադրական կանեփի բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիրառում է քվոտավորման հետևյալ տեսակները՝

22.1. Ներմուծման համար՝

1) լիցենզիա ստացած յուրաքանչյուր անձ տարեկան կարող է ներմուծել ոչ ավելի, քան սույն կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափաքանակների քսան տոկոսը կազմող համապատասխանաբար արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված կամ արտադրական կանեփի բույս կամ կտրոն կամ արտադրական կանեփի սերմ.

22.2. Արտահանման համար՝

2) լիցենզիա ստացած յուրաքանչյուր անձ կարող է տարեկան արտահանել ոչ ավելի, քան սույն կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետում նշված չափաքանակների քսան տոկոսը կազմող համապատասխանաբար արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված կամ արտադրական կանեփի բույս կամ կտրոն կամ արտադրական կանեփի սերմ կամ կաննաբիդիոլի յուղ.

22.3. Մեծածախ վաճառքի համար՝

3) լիցենզիա ստացած յուրաքանչյուր անձ կարող է տարեկան մեծածախ գնել կամ վաճառել ոչ ավելի, քան սույն կարգի 23-րդ կետի 3-րդ ենթակետում նշված չափաքանակների քսան տոկոսը կազմող համապատասխանաբար արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված կամ արտադրական կանեփի բույս կամ կտրոն կամ արտադրական կանեփի սերմ կամ կաննաբիդիոլի յուղ:

23. Բոլորի համար տրված լիցենզիաների հանրագումարի արդյունքում տարեկան կարող է՝

1) ներմուծվել ոչ ավելի, քան երկու հազար (2000) տոննա արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված, ոչ ավելի, քան երեսուն միլիոն (30.000.000) հատ արտադրական կանեփի բույս կամ կտրոն, ոչ ավելի, քան երկու հարյուր (200) տոննա արտադրական կանեփի սերմ.

2) արտահանվել ոչ ավելի, քան երկու հազար (2000) տոննա արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված, ոչ ավելի, քան երեսուն միլիոն (30.000.000) հատ արտադրական կանեփի բույս կամ կտրոն, ոչ ավելի, քան երկու հարյուր (200) տոննա արտադրական կանեփի սերմ, ոչ ավելի, քան հինգ հարյուր (500) լիտր կաննաբիդիոլի յուղ.

3) մեծածախ գնվել կամ վաճառվել ոչ ավելի, քան երկու հազար (2000) տոննա արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված, ոչ ավելի, քան երեսուն միլիոն (30.000.000) հատ արտադրական կանեփի բույս կամ կտրոն, ոչ ավելի, քան երկու հարյուր (200) տոննա արտադրական կանեփի սերմ, ոչ ավելի, քան հինգ հարյուր (500) լիտր կաննաբիդիոլի յուղ:

24. Լիցենզիայով սահմանված քվոտաները լիցենզիայի գործողության ընթացքում ենթակա չեն փոփոխության՝ բացառությամբ լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիայով սահմանված քվոտայի ավելացման համար հայտ ներկայացնելու դեպքերի:

25. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձանց մոտ գտնվող արտադրական կանեփի բույսերի (այդ թվում՝ սածիլներ, սերմեր, կտրոններ, կանաչ զանգված և ծաղկագլխիկներ) և բուսախեժի լաբորատոր հետազոտությունների (փորձաքննությունների) իրականացման միասնական տեխնիկական պայմաններն ու չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի համատեղ հրամանով:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

26. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, և դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.

4) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի (հողամասի) վերաբերյալ սեփականության կամ առնվազն լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածի չափով վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով չի պատկանում հայտատուին.

5) սույն կարգի 9-րդ կետով սահմանված լիցենզավորման և լիցենզավորման հայտին ներկայացվող պարտադիր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշմամբ նախատեսված անվտանգության ապահովման պլանը ներկայացված չլինելու դեպքում.

7) սույն կարգի 9-րդ կետի 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերով նախատեսված տեղեկություններից պարզ է դառնում, որ լիցենզիայի համար դիմող անձի կողմից լիցենզավորվող գործունեության իրականացումը պատշաճ օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան անիրատեսական է և ռիսկային՝ միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների ապահովման տեսանկյունից.

8) սույն կարգի 18-րդ կետով նախատեսված պահանջները խախտելու դեպքում.

9) սույն կարգի 23-րդ կամ 24-րդ կետերի համաձայն սպառվել է լիցենզիայի տրամադրման քվոտան:

 

4. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

27. Լիցենզավորող մարմինը փաստաթղթերն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում դրանք համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ։

28. Նշված մարմինները լիցենզավորող մարմնից փաստաթղթերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան եզրակացություններ։

Ստացված կարծիքների հիման վրա լիազոր մարմնի կողմից լիցենզավորման հանձնաժողովի նիստում հայտի և կից փաստաթղթերի վերաբերյալ ներկայացվում է համապատասխան եզրակացություն:

29. Ստացված կարծիքների հիման վրա լիազոր մարմնի կողմից լիցենզավորման հանձնաժողովի նիստում հայտի և կից փաստաթղթերի վերաբերյալ ընդունվում է համապատասխան որոշում:

30. Լիցենզավորման հանձնաժողովի նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ կայացվում է համապատասխան որոշում՝ տալ լիցենզիա՝ սահմանելով համապատասխան քվոտաներն ըստ տարիների կամ մերժել լիցենզիայի տրամադրումը՝ համապատասխան հիմնավորմամբ:

31. Լիազոր մարմինը քվոտաների չափերը տրամադրում է լիցենզիային կից ներդիրով:

32. Լիազոր մարմինը քվոտայի չափը որոշում է ըստ հայտատուի առաջարկած չափերի: Ընդ որում, լիազոր մարմինը կարող է ավելի պակաս քանակով քվոտա տրամադրել, քան հայտատուն է պահանջել, սակայն ավելի շատ քանակով չի կարող տրամադրել:

33. Լիցենզիայի ներդիրը սահմանում է, թե լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր տարի որքան է կազմում լիցենզիայի համար դիմող անձի քվոտան:

34. Ամեն տարվա համար քվոտան կարող է տարբեր լինել:

 

Ձև

 

Հ Ա Յ Տ

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ (ԸՆԴԳԾԵԼ ԿՈՆԿՐԵՏ ՏԵՍԱԿԸ (ՏԵՍԱԿՆԵՐԸ) ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը __________________________________________________________

2. Գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում)

___________________________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը □□□□□□□□□□

4. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

5. Lիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածը, որը չի կարող գերազանցել տասը տարին:

6. Կից ներկայացնում եմ`

6.1. Կանոնադրության պատճենը.

6.2. իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

6.3. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին վկայականի կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

6.4. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի (հողամասի) վերաբերյալ սեփականության կամ առնվազն լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածի չափով վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

6.5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշմամբ հաստատված անվտանգության ապահովման պլանը.

6.6. արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (կցվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում՝ հայտատուի հայեցողությամբ).

6.7. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի իմաստով աշխատակցի՝ թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև հայտարարություն աշխատակիցների՝ վարչական իրավախախտման բացակայության մասին, թմրամոլությամբ չտառապելու մասին, թմրամիջոց կամ հոգեմետ նյութեր օգտագործող չհանդիսանալու, 18 տարեկանից բարձր լինելու մասին, այդ թվում՝ ապագայում այդպիսի հանգամանքների ի հայտ գալու դեպքում դրա մասին լիազոր մարմնին հայտնելու պարտավորության մասին.

6.8. ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկություններ (բանկային հաշվի մնացորդի քաղվածք, ակտիվների և պասիվների վերաբերյալ տեղեկություններ), ինչպես նաև կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) չափի վերաբերյալ տեղեկություն.

6.9. բիզնես ծրագիր, որը պետք է պարունակի եկամուտների և ծախսերի հաշվարկն առաջիկա երեք տարիների համար, միջոցների ներգրավման հիմնական գործիքները, իսկ եթե լիցենզիայի համար հայցվող ժամկետը պակաս է երեք տարվանից, ապա՝ բիզնես ծրագիր՝ հայցվող ժամանակահատվածի համար.

6.10. կնքված մատակարարման կամ այլ պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները), դրա (դրանց) հավելվածները և (կամ) լրացումները, իսկ պայմանագրի (պայմանագրերի) բացակայության դեպքում՝ հայտատուի և գնորդի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը (պատճենները) (ներկայացվում է դրանց առկայության դեպքում):

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության

տնօրեն

____________________
 (ստորագրությունը)

______________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


20.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Կ - XX – 000000

 

Տրված՝ _____ ___________________ 20   թ.

Գործունեության տեսակը՝ ______________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը

_____________________________________________________________________________________________

Արտադրական կանեփի պահպանման համար նախատեսված պահեստի գտնվելու վայրը ________________

_____________________________________________________________________________________________

Գործողության ժամկետը _______________________________________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

 

 

 

 

 

____________________

(ստորագրությունը)

_______________________

(անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԸ

 

1. Իրավաբանական անձի անվանումը

2. Գտնվելու (իրավաբանական անձանց դեպքում) վայրը

3. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիայի սերիան և համարը

4. Հեռախոսահամարը

5. Էլ. փոստի հասցեն

6. Ինտերնետային կայքը (առկայության դեպքում)

7. Տարեկան ներմուծվող արտադրական կանեփի բույսի նվազագույն քանակը

8. Տարեկան ներմուծվող արտադրական կանեփի բույսի առավելագույն քանակը

9. Տարեկան ներմուծվող արտադրական կանեփի նվազագույն քանակը (տոննաներով)

10. Տարեկան ներմուծվող արտադրական կանեփի առավելագույն քանակը (տոննաներով)

11. Տարեկան ներմուծվող արտադրական կանեփի բուսախեժի նվազագույն քանակը (լիտրերով)

12. Տարեկան ներմուծվող արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը (լիտրերով)

13. Տարեկան արտահանվող կանեփի բույսի նվազագույն քանակը

14. Տարեկան արտահանվող կանեփի բույսի առավելագույն քանակը

15. Տարեկան արտահանվող արտադրական կանեփի նվազագույն քանակը (տոննաներով)

16. Տարեկան արտահանվող արտադրական կանեփի առավելագույն քանակը (տոննաներով)

17. Տարեկան արտահանվող արտադրական կանեփի բուսախեժի նվազագույն քանակը (լիտրերով)

18. Տարեկան արտահանվող արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը (լիտրերով)

19. Տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի բույսի նվազագույն քանակը

20. Տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի բույսի առավելագույն քանակը

21. Տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի նվազագույն քանակը (տոննաներով)

22. Տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի առավելագույն քանակը (տոննաներով)

23. Տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի բուսախեժի նվազագույն քանակը (լիտրերով)

24. Տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը (լիտրերով)

25. Այլ նշումներ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2021 թվական: