Գլխավոր տեղեկություն
Համար
N 912-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 05.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2021 թվականի N 912-Լ

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-948-26.04.2021ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-948-26.04.2021-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Նախագծի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը՝

Քաղաքաշինության բնագավառում վերահսկողական գործառույթները վերապահված են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին և տեխնիկական հսկողություն իրականացնող իրավաբանական անձանց, որոնց համար նախագծով առաջարկվող կարգավորումները կարող են գնահատվել որպես նպաստավոր պայման (օժանդակող գործիք) ոլորտում խնդիրների բացահայտման համար, համատեղելով շինարարական օբյեկտի տեղում ուսումնասիրության և ակնադիտական վերահսկողության գործառույթները, որոնք սահմանված են մի շարք իրավական ակտերով։

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայումս առկա են այն բոլոր արդյունավետ միջոցներն ու մեխանիզմները, որոնք շինարարական աշխատանքների ողջ ընթացքում որակի արդյունավետ տեխնիկական հսկողություն իրականացնելու հնարավորություն են ընձեռում:

Միաժամանակ առաջարկվող կարգավորումները պետական պատվիրատուի կողմից կարող են դիտարկվել որպես պայմանագրով նախատեսված աշխատանքների ընթացքին հետևելու, աշխատանքների իրականացման ընթացքը ժամանակացույցով նախատեսված ժամկետների հետ համադրելու, կապալառու կազմակերպության և ներգրավված աշխատակիցների զգոնությունը, աշխատանքների կատարման արդյունավետությունը և պատասխանատվությունը բարձրացնելու գործիք:

Հաշվի առնելով նշվածը՝ գտնում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորումները կարող են դիտարկվել ոչ միայն օրենսդրական, այլև մի շարք ենթաօրենսդրական փոփոխությունների միջոցով՝ ելնելով այն հանգամանքից, որ քաղաքաշինության բնագավառում գործում են բազմաթիվ նորմատիվ փաստաթղթեր, որոնք անմիջականորեն սահմանում են շինարարական արտադրության կազմակերպման ընթացակարգերը, օրինակ՝ ՀՀՇՆ I-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերը:

Ներկայումս, առաջարկվում է «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ (Քաղաքաշինական գործունեության վերահսկողությունը) հոդվածում լրացում կատարելու փոխարեն դիտարկել «Քաղաքաշինության մասին» օրենքի 9-րդ (Շինարարություն իրականացնողների իրավունքները և պարտականությունները) հոդվածի լրացումը համապատասխան դրույթով:

Հաշվի առնելով, որ շինարարական օբյեկտները բացի շինարարական հրապարակ լինելուց հանդիսանում են շինարարական աշխատանքներում ներգրավված մարդկանց համար աշխատավայր, ապա վերջինիս շուրջօրյա ձայնագրումը կարող է հանգեցնել մարդու հիմնարար ազատությունների սահմանափակմանը:

Առաջարկում ենք դիտարկել միայն շինարարական հրապարակի տեսանկարահանման հնարավորությունը։