ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 618-Ա
ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ:
2. Դավիթ Գևորգյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |