ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 603-Ա
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել 2021 թվականի հունվարի 19-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-40-Ն, «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-42-Ն, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-51-Ն և «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՕ-66-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի.
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 603-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու համար, ինչպես նաև անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթների՝ որպես լրացուցիչ ծառայությունների տեսակների ամբողջական ցանկը, այդ ծառայությունների իրականացման կարգը և վճարի չափը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2021 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս |
2. |
«ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացվելու կարգը սահմանելու մասին» N 1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2021 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մաս |
3. |
«Մահացած անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից ինքնաշխատ կերպով հանելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2021 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մաս |
4. |
«ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների` ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը, ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների և այդ տվյալների բազաների ցանկերը հաստատելու մասին» N 1665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2021 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մաս |
5. |
«Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տեղեկատվություն ստանալու իրավասություն ունեցող մասնավոր անձանց՝ արդարադատության նախարարության հետ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն Կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
2021 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 28-րդ մաս |
6. |
«Հյուպատոսական հիմնարկների կողմից տեղեկանքները, տեղեկանքների տրամադրման կարգը և ձևանմուշները հաստատելու մասին» ՀՀ արտաքին գործերի նախարարի հրաման |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2021 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Հյուպատոսական ծառայության մասին» օրենքի 22.2-րդ հոդված |
7. |
«Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրառումներն ուղղելու, լրացնելու, փոփոխելու, վերականգնելու և չեղյալ հայտարարելու հետ կապված աշխատանքները կանոնակարգելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի 2011 թվականի ապրիլի 21-ի թիվ 53-Ն և ՀՀ արտաքին գործերի նախարարի 2011 թվականի ապրիլի 18-ի թիվ 2/269-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի և ՀՀ արտաքին գործերի նախարարի համատեղ հրաման |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2021 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2021 թվականի հունվարի 19-ի «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-42-Ն օրենքի 5-րդ հոդված |
8. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի «Հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի ու հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 102-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ) |
2021 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 13-րդ մաս |
9. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 306-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ) |
2021 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Հանրային ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մաս |
10. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հանրային տվյալների բազաների ցանկը, այդ տվյալների բազաներից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինները սահմանելու մասին» ՀՀ կառավարության N 979-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2021 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մաս |
11. |
«Վարկային բյուրոյին էլեկտրոնային գրանցամատյանից տրամադրվող տեղեկությունների ցանկը, դրանց դիմաց վճարը և տրամադրման կարգը, Հայաստանի Հանրապետության կողմից վարվող տվյալների այլ բազաների ցանկը, որոնցում պահվող տվյալները ենթակա են գրանցման նաև միասնական էլեկտրոնային գրանցամատյանում, ինչպես նաև ինքնաշխատ կերպով արդիականացման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2021 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մաս, 8-րդ հոդվածի 2-րդ մաս |
12. |
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների (այդ թվում՝ օրենքով սահմանված ժամկետից կարճ ժամկետում մատուցվող ծառայությունների), քաղաքացիական կացության ակտը վերականգնելու ժամկետները կրճատելու համար նախատեսված վճարների ցանկը և դրանց դիմաց գանձվող՝ պետական բյուջե ուղղվող վճարների չափը, սպասարկման կենտրոնի գործառույթները իրականացնող իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափը և կարգը և Կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2021 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մաս, 3-րդ մաս, 72-րդ հոդվածի 9-րդ մաս |
13. |
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներն այլ մարմինների կողմից իրականացվելու դեպքում դրանց ցանկը և նստավայրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2021 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մաս |
14. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կազմած քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան արխիվ պահպանման փոխանցելու կարգը սահմանելու մասին» N 493-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշումը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2021 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» 12-րդ հոդվածի 3-րդ մաս, 14-րդ հոդվածի 6-րդ մաս |
15. |
«Քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակի և տեղեկանքի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման կարգը, ինչպես նաև դիմումների, քաղաքացիական կացության ակտային գրանցումների, դրանց հիման վրա կատարվող հաղորդումների, վկայականի, վկայականի կրկնօրինակի և տեղեկանքի ձևանմուշները հաստատելու և ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մայիսի 13-ի N 169-Ն և 2020 թվականի մայիսի 18-ի N 175-Ն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրաման |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2021 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մաս, 78-րդ հոդվածի 9-րդ մաս, 81-րդ հոդվածի 8-րդ մաս |
16. |
«Քաղաքացիական կացության ակտային գրանցումների արխիվի վարման, պահպանության և ոչնչացման կարգը,այդ թվում` քաղաքացիական կացության ակտային գրանցումների առաջին օրինակներից կազմված թղթային գրքերը, ինչպես նաև էլեկտրոնային կրիչների վրա պահպանվող քաղաքացիական կացության ակտային գրանցումները Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ փոխանցելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրաման ընդունել |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2021 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մաս, 14-րդ հոդվածի 1-ին մաս 6-րդ կետ |
17. |
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և սպասարկման կենտրոնների գործունեության տարեկան հաշվետվությունների ձևերը և դրանց ներկայացման կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրաման |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2021 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ |
18. |
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնների աշխատակիցների վերապատրաստման կարգը սահմանելու և սպասարկման կենտրոնների նստավայրերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրաման |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2021 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մաս, 6-րդ մաս |
19. |
«Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման կամ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքով սահմանված այլ գործառույթներ կատարելու նպատակով դիմումները քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և ընդունելու, ինչպես նաև միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրաման ընդունել |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2021 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետ, 20-րդ հոդվածի 2-րդ մաս, 83-րդ հոդվածի 4-րդ մաս |
20. |
«Անվան փոխման և մահվան պետական գրանցման մասին այլ մարմիններին կամ կազմակերպություններին հաղորդում կատարելու կարգն ու պայմանները, ինչպես նաև անվան փոխման, մահվան պետական գրանցման և քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն, վերականգնում կատարելուց հետո այդ մասին հաղորդում կատարելու նպատակով նախատեսված իրավասու մարմինների ցանկը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրաման |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2021 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 6-րդ մաս, 62-րդ հոդվածի 3-րդ մաս, 68-րդ հոդվածի 7-րդ մաս, 72-րդ հոդվածի 8-րդ մաս |
21. |
«Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու կամ ակտը վերականգնելու մասին եզրակացություն կազմելու կարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրաման |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2021 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մաս, 72-րդ հոդվածի 4-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
06.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|