Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-93-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (24.07.2004-01.01.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.14/38(337) Հոդ.867
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի հունիսի 8-ին

«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-512) 5-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա» բառերից հետո ավելացնել «(այսուհետ` լիցենզիա)» բառերը.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«Լիցենզիա չունեցող, այդ թվում` նոր ստեղծվող կամ լիցենզիայի գործողությունը դադարեցված կազմակերպությունը սույն կետում նշված բառերն իր անվանման մեջ չի կարող օգտագործել վեց ամսից ավելի ժամկետով:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում «աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի (այսուհետ` լիցենզիա)» բառերը փոխարինել «լիցենզիայի» բառով:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Աուդիտի ստանդարտները, ինչպես նաև աուդիտորի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` աուդիտի միջազգային ստանդարտների և վարքագծի կանոնների հիման վրա:»:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) «ա» կետի «հաշվապահական հաշվառման վերականգնման, վարման կամ ֆինանսական հաշվետվությունների կազմման ծառայություններ`» բառերը փոխարինել «սույն հոդվածի երկրորդ մասի «ա» կամ «գ» կետերում նշված ծառայությունները`» բառերով.

2) «գ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «ստորագրվում և (կամ) կնքվում է աուդիտ իրականացնող անձի կողմից» բառերը փոխարինել «ստորագրվում աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից և հաստատվում աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով» բառերով:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ու ստորագրվում և (կամ) կնքվում աուդիտ իրականացնող անձի ղեկավարի կողմից» բառերը փոխարինել «կողմից և հաստատվում աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով» բառերով:

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 17. Աուդիտորը

Աուդիտորն աուդիտորական ծառայություններ կարող է իրականացնել ինքնուրույն` որպես անհատ աուդիտոր և (կամ) որպես աուդիտ իրականացնող անձի աշխատող:»:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«զ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազորված մարմին ներկայացնել աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ եռամսյակային հաշվետվություններ` տվյալ եռամսյակին հաջորդող 30 օրվա ընթացքում, ինչպես նաև գործունեության արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվություններ` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը.»:

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «և (կամ) մասնագիտացված կառույցին» բառերը փոխարինել «, իսկ եթե տվյալ աուդիտորն անդամակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն, սույն օրենքի 221-րդ հոդվածով սահմանված սկզբունքներով, լիազորված մարմնի կողմից հավատարմագրված` աուդիտորների և (կամ) հաշվապահների և աուդիտորների անդամակցությամբ ստեղծված հասարակական կազմակերպությանը (այսուհետ` մասնագիտացված կառույց), ապա նաև մասնագիտացված կառույցին» բառերով:

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին պարբերությունը «ստանալու համար» բառերից հետո լրացնել «լիազորված մարմնին կամ» բառերով.

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Աուդիտորների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով: Աուդիտորների որակավորման քննությունների ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Աուդիտորների որակավորման քննությունները կազմակերպվում և անցկացվում են լիազորված մարմնի և (կամ) մասնագիտացված կառույցի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման քննությունների ծրագրի շրջանակներում:

Լիազորված մարմնի կողմից որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ մասնագիտացված կառույցի կողմից քննությունների անցկացման կարգը սահմանում է մասնագիտացված կառույցը` համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:

Մասնագիտացված կառույցի կողմից լիազորված մարմին համաձայնեցման նպատակով ներկայացված քննությունների անցկացման կարգը չի կարող պարունակել լիազորված մարմնի կողմից քննությունների անցկացման պահանջները մեղմացնող առաջարկներ:».

3) երրորդ պարբերությունը «տալիս է» բառից հետո լրացնել «լիազորված մարմինը և (կամ)» բառերով:

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Աուդիտորների որակավորման քննություններն անցկացնում են աուդիտորների որակավորման հանձնաժողովները (այսուհետ` հանձնաժողով), որոնց անհատական կազմը, կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում քննությունների հարցերը հաստատում է`

ա) քննությունները լիազորված մարմնի կողմից անցկացվելու դեպքում` լիազորված մարմինը.

բ) քննությունները մասնագիտացված կառույցի կողմից անցկացվելու դեպքում` տվյալ կառույցը:

Քննությունները կարող են անցկացվել քննությունների ծրագիրը, հարցերը և տիպային խնդիրները պաշտոնապես հրապարակվելու օրվանից ոչ շուտ, քան երկու ամիս հետո:

2. Հանձնաժողովների կազմում ընդգրկվում է առնվազն ինն անդամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մեկական ներկայացուցիչ: Հանձնաժողովի կազմում լիազորված մարմնի ներկայացուցիչների թիվը չի կարող պակաս լինել չորսից:

Մասնագիտացված կառույցը լիազորված մարմնին հնգօրյա ժամկետում հայտնում է վկայական տալու, վկայականը վերաձևակերպելու և (կամ) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումների ընդունման մասին տեղեկություններ` լիազորված մարմնի սահմանած կարգով:»:

Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 221-րդ հոդվածով`

«Հոդված 221.

Մասնագիտացված կառույցի հավատարմագրումը

1. Մասնագիտացված կառույցի հավատարմագրումն աուդիտորի վարքագծին ներկայացվող միջազգային չափանիշներին համապատասխանող վարքագծի նորմեր ընդունած հասարակական կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանության ճանաչումն է պետության կողմից, որի արդյունքում տրվում է պետական հավատարմագրման վկայական:

2. Հավատարմագրման սկզբունքներն են`

ա) հավատարմագրման միասնական կարգի սահմանումը.

բ) հավատարմագրման հրապարակայնությունը.

գ) հավատարմագրման գործընթացի օրինականության և թափանցիկության ապահովումը.

դ) հավատարմագրման պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը:»:

Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետով, որը չի կարող պակաս լինել 5 տարուց:».

2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասի առաջին պարբերության «մասնագիտացված կառույց» բառերը փոխարինել «այն մարմին, որը նրան տվել է վկայականը», իսկ երկրորդ պարբերության «Մասնագիտացված կառույցը պարտավոր է» բառերը` «Լիազորված մարմինը կամ մասնագիտացված կառույցը պարտավոր են» բառերով.

4) 5-րդ մասի «համապատասխան դիմումը» բառերից հետո լրացնել «լիազորված մարմնում կամ» բառերով:

Հոդված 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 241-րդ հոդվածով`

«Հոդված 241. Վկայականի գործողության դադարեցումը

1. Վկայականի գործողությունը դադարեցվում է լիազորված մարմնի կամ մասնագիտացված կառույցի որոշմամբ` հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`

ա) աուդիտորների որակավորման քննություններին մասնակցելու թույլտվության համար պահանջվող փաստաթղթերը կեղծելու կամ խեղաթյուրելու միջոցով վկայական ստանալու փաստի բացահայտվելը.

բ) աուդիտորի կողմից կեղծ աուդիտորական եզրակացություն տրամադրելու փաստի հայտնի դառնալը.

գ) աուդիտորի կողմից վարքագծին ներկայացվող պահանջները խախտելը.

դ) աուդիտորին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը.

ե) սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի պահանջը խախտելը.

զ) վկայականի ժամկետի լրանալը:

Վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, որը ենթակա է հրապարակման` դրա ընդունման օրվանից երկշաբաթյա ժամկետում, կայացնում է այն մարմինը, որը տվել է վկայականը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» և «ե» կետերով նախատեսված հիմքերով վկայականի գործողության դադարեցման դեպքում անձին թույլատրվում է աուդիտորների որակավորման քննությանը մասնակցել միայն վկայականի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:»:

Հոդված 15. Օրենքի 25-րդ հոդվածը «կասեցման» բառից հետո լրացնել «, վերականգնման» բառով:

Հոդված 16. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին պարբերությունից հանել «մասնագիտացված կառույցին անդամակցող» բառերը.

2) «ա» կետից հանել «, և նրանցից մեկը կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարն է» բառերը.

3) «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) հիմնադիրների (մասնակիցների) առնվազն 50 տոկոսն աուդիտոր է, և կազմակերպության կանոնադրական կապիտալի առնվազն 50 տոկոսը պատկանում է նրանց:»:

Հոդված 17. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» և «ե» կետերով`

«դ) տարեկան պետական տուրք չվճարելու հիմքով լիցենզիայի գործողության կասեցման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, պետական տուրքի և այն ժամանակին բյուջե չվճարելու համար հաշվարկված տույժի գումարների վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացվելու դեպքում.

ե) աուդիտ իրականացնող անձի կողմից սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու դեպքում:».

2) 2-րդ մասում «բ» և «գ» թվարկումը փոխարինել «բ», «գ» և «ե» թվարկումով:

Հոդված 18. Օրենքի 29-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 19. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 30. Աուդիտորական գործունեությունը կարգավորող պետական լիազորված մարմինը

1. Լիազորված մարմինը`

ա) իրականացնում է աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է մասնագիտացված կառույցների հավատարմագրումը.

գ) հաստատում է որակավորման քննությունների հարցերը.

դ) հաստատում է հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը.

ե) կազմակերպում և անցկացնում է աուդիտորների որակավորման քննությունները.

զ) տալիս է վկայական և ընդունում է որոշումներ վկայականը վերաձևակերպելու և վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ.

է) կազմակերպում և իրականացնում է հսկողություն` աուդիտ իրականացնող անձանց կողմից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների, մասնագիտացված կառույցի, ինչպես նաև աուդիտորների վարքագծի նորմերի պահպանման նկատմամբ.

ը) սահմանում է մասնագիտացված կառույցի կողմից վկայական տալու, վկայականը վերաձևակերպելու և (կամ) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումների ընդունման մասին տեղեկությունների ներկայացման կարգը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված` աուդիտ իրականացնող անձանց կողմից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողական աշխատանքների իրականացման ընթացքում բանկային գաղտնիքին առնչվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում այդ աշխատանքներում ներգրավվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնագետներ, որոնք ծագած հարցերի վերաբերյալ տալիս են գրավոր կարծիք:»:

Հոդված 20. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «պայմանով» բառից հետո լրացնել «, բացառությամբ 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, որի պահանջներին լիցենզիաների համապատասխանեցումն իրականացվում է սույն օրենքի համաձայն առաջին անգամ աուդիտորների որակավորման քննություն կազմակերպվելուց հետո` երկու տարվա ընթացքում» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ուժի մեջ գտնվող վկայականները գործում են սույն օրենքով սահմանված կարգով առաջին անգամ աուդիտորների որակավորման քննություն կազմակերպվելուց հետո` երկու տարի ժամկետով:»:

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ 16-րդ հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հուլիսի 1
Երևան
ՀՕ-93-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան