Գլխավոր տեղեկություն
Համար
N 580-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
31.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 580-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2021 թվականի մայիսի 31-ից հունիսի 1-ը՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ), իսկ հունիսի 1-2-ը՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) աշխատանքային այցով գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն և Բելգիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ համաճարակային կանոնների պահպանման համար անհրաժեշտ միջոցառումների և օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Մանե Գևորգյանինը, Վահե Հակոբյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Արմեն Խաչատրյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Աղվան Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Գրիգորի Առաքելյանինը, Արտակ Սիմոնյանինը, Գոռ Թումասյանինը, Արարատ Խուդոյանինը, Արթուր Մուրադյանինը և Արտաշես Գալստյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայաններում սպասարկման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ՝

1) Ալեն Սիմոնյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2021 թվականի մայիսի 31-ին՝ Երևան-Փարիզ, հունիսի 1-ին՝ Փարիզ-Բրյուսել, իսկ հունիսի 2-ին՝ Բրյուսել-Երևան երթուղիներով:

7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթերի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթերի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 580-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետի պաշտոնակատար
Ա. Սիմոնյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հ. Տոլմաջյան

- Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության

արտակարգ և լիազոր դեսպան

Ա. Աղաջանյան

- Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության

արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում

Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար

Մ. Գևորգյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Վ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

Հ. Թաշչյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ա. Խաչատրյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության պետ

Ա. Այվազյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի

ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետի պարտականությունները

կատարող (26.05.2021 թ.- 02.06.2021 թ.)

Տ. Մեհրաբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության լուսանկարիչ

Ա. Շահինյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության օպերատոր

Կ. Ազատյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության օպերատոր

Անվտանգություն
Գ. Առաքելյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի պետ

Ա. Սիմոնյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (26. 05. 2021 թ. -

02. 06. 2021 թ.)

Գ. Թումասյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (26. 05. 2021 թ. -

02. 06. 2021 թ.)

Ա. Խուդոյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Մուրադյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Գալստյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

Ա. Գզիրյան

- «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ)

Լ. Գասպարյան

- Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

Տ. Լազարյան

- «Ազատություն» ռադիոկայանի թղթակից (համաձայնությամբ)

Է. Հակոբյան

- «Սիվիլնեթ» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան


31.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան