ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2021 թվականի N 1057-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1977-Լ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2072-Լ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2069-Լ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2148-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 310-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1977-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից, 1-ին կետից և որոշման հավելվածի վերնագրից հանել «վեցամսյա» բառը.
2) որոշման հավելվածի 1-ին կետից հանել «կամ Արցախի Հանրապետությունում» բառերը.
3) որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն միջոցառման շրջանակում հյուրընկալ է համարվում այն ֆիզիկական անձը, ում Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով պատկանում է բնակելի անշարժ գույք, և, ով հյուրընկալվողին տրամադրում է կացարան 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսների համար:».
4) որոշման հավելվածի 4-րդ կետից հանել «եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է, և 45 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է,» բառերը.
5) որոշման հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «մայիս» բառը փոխարինել «օգոստոս» բառով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2072-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «վեցամսյա» բառը.
2) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման հավելվածի վերնագրից հանել «վեցամսյա» բառը.
4) որոշման հավելվածի 1-ին կետից հանել «կամ Արցախի Հանրապետությունում» բառերը.
5) որոշման հավելվածի 3-րդ կետում և 3-րդ կետի 2-րդ ենթակետում «մայիս» բառը փոխարինել «օգոստոս» բառով.
6) որոշման հավելվածի 6-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «կամ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքներում» բառերը.
7) որոշման հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունից հանել «եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է,» բառերը.
8) որոշման հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
9) որոշման հավելվածի 14-րդ կետում «հունիսի» բառը փոխարինել «հոկտեմբերի» բառով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2069-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից, 1-ին կետից և որոշման հավելվածի վերնագրից հանել «վեցամսյա» բառը.
2) որոշման հավելվածի 1-ին կետից հանել «կամ Արցախի Հանրապետությունում» բառերը.
3) որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն միջոցառման շրջանակում հյուրընկալ է համարվում այն ֆիզիկական անձը, որին Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով պատկանում է բնակելի անշարժ գույք, և, որը հյուրընկալվողին տրամադրում է կացարան 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսների համար:».
4) որոշման հավելվածի 4-րդ կետից հանել «եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է և 45 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է,» բառերը.
5) որոշման հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «մայիս» բառը փոխարինել «օգոստոս» բառով.
6) որոշման հավելվածի 8-րդ կետից հանել «, ինչպես նաև Արցախի Հանրապետության հյուրընկալների» բառերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2148-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «վեցամսյա» բառը.
2) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման հավելվածի վերնագրից հանել «վեցամսյա» բառը.
4) որոշման հավելվածի 1-ին կետից հանել «կամ Արցախի Հանրապետությունում» բառերը.
5) որոշման հավելվածի 3-րդ կետում և 3-րդ կետի 2-րդ ենթակետում «մայիս» բառը փոխարինել «օգոստոս» բառով.
6) որոշման հավելվածի 6-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «կամ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքներում» բառերը.
7) որոշման հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունից հանել «եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է,» բառերը.
8) որոշման հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
9) որոշման հավելվածի 14-րդ կետում «հուլիսի» բառը փոխարինել «հոկտեմբերի» բառով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 4-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 310-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից, 1-ին կետից, որոշման NN 1 և 2 հավելվածների վերնագրերից հանել «եռամսյա» բառը.
2) որոշման N 1 հավելվածի 2-րդ և N 2 հավելվածի 3-րդ կետերում «մայիս» բառը փոխարինել «օգոստոս» բառով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական: