ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2019 թվականի N 394-Լ
ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 605-րդ և 685-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 24-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 77.210.00927, Արարատի մարզ, Մասիսի ենթատարածք, գյուղ Դարակերտ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ 1-ին ընկերություն)։ 1-ին ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50000 դրամ, որը բաժանված է 5 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: 1-ին ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: 1-ին ընկերության պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
(1-ին կետը փոփ. 27.05.21 N 848-Լ)
2. «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 38.210.01559, Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Իսի Լե Մուլինո 1) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ 2-րդ ընկերություն)։ 2-րդ ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50000 դրամ, որը բաժանված է 5 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: 2-րդ ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: 2-րդ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։
(2-րդ կետը փոփ. 27.05.21 N 848-Լ)
3. «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 42.210.02172, ք. Երևան, Շենգավիթ, Մասիսի խճուղի 107/2) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ 3-րդ ընկերություն)։ 3-րդ ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50000 դրամ, որը բաժանված է 5 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: 3-րդ ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: 3-րդ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
(3-րդ կետը փոփ. 27.05.21 N 848-Լ)
4. 1-ին, 2-րդ և 3-րդ ընկերությունների` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
(4-րդ կետը փոփ. 27.05.21 N 848-Լ)
5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով վերակազմակերպման արդյունքում ստեղծվող ընկերությունների կանոնադրական կապիտալը ձևավորվում է համապատասխանաբար վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող գույքով։
6. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով վերակազմակերպվող կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով համապատասխանաբար հանձնել վերակազմակերպված ընկերություններին։
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`
1) հաստատել 1-ին, 2-րդ և 3-րդ ընկերությունների փոխանցման ակտերը և կանոնադրությունները.
2) ձևավորել 1-ին, 2-րդ և 3-րդ ընկերությունների գործադիր մարմինները.
3) ապահովել 1-ին, 2-րդ և 3-րդ ընկերությունների պետական գրանցումը և օրենքով սահմանված՝ 1-ին, 2-րդ և 3-րդ ընկերությունների հիմնադրի մյուս լիազորությունների իրականացումը:
(7-րդ կետը փոփ. 27.05.21 N 848-Լ)
8. (կետն ուժը կորցրել է 27.05.21 N 848-Լ)
9. (կետն ուժը կորցրել է 27.05.21 N 848-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 16 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.05.2021, N 848-Լ | 02.06.2021, N 394-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|