Գլխավոր տեղեկություն
Համար
N 614-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.07.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
22.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 614-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԼՎԱՑՔԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 88,221,640 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լվացքատան կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

22.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

 ՀՀ փոխվարչապետի N 614-Ա

որոշման

 

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լվացքատան կառուցում»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում կառուցել լվացքատուն: Լվացքատունը կառուցվում է Քյուրքչյան մանկատան սաների և Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի վանաբնակ

միաբանների, վանքում ժամանակավոր ապաստանող ուխտավորների կարիքների համար:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի,տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

4.

Ծրագրի կատարողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի: Հոգևոր՝ եկեղեցաշինական:

6.

Ծրագրի բյուջեն

88, 221,640 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Քյուրքչյան մանկատան սաներ, ուխտավոր ժողովուրդ:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

21 հուլիս, 2021 թ. - 21 հունիս, 2022 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում կառուցել Լվացքատուն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 88, 221, 640 դրամ, որից՝

1. Քանդման աշխատանքներ - 327,540 դրամ:

2. Երկաթ-բետոնային աշխատանքներ - 1,702,085 դրամ:

3. Քարային աշխատանքներ - 931,075 դրամ:

4. Միջնորմներ - 382,611 դրամ:

5. Հատակներ - 7,015,655 դրամ:

6. Բացվածքներ - 5,157,162 դրամ:

7. Տանիք - 866,781 դրամ:

8. Հարդարման աշխատանքներ - 4,857,836 դրամ:

9. Ինժեներական ցանցերի մոնտաժման աշխատանքներ - 30,728,715 դրամ:


Ընդհանուր աշխատանքների գումարը կազմում է 51,969,460 դրամ:

Ներմուծվող նյութերի և սարքավորումների արժեքը կազմում է 36,252,180 դրամ:

Ծրագրի իրականացման ժամկետը 21 հուլիս, 2021 թ. - 31 հուլիս, 2022 թ.

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում լվացքատան շենքի կառուցում:

Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 88, 221,640 դրամ: Ընդհանուր աշխատանքների գումարը կազմում է 51,969,460 դրամ:

Ներմուծվող նյութերի և սարքավորումների արժեքը կազմում է 36,252,180 դրամ:

Ծրագրի իրականացման ժամկետը 21 հուլիս, 2021 թ. - 21 հուլիս, 2022 թ.

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

նախատեսված չեն

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների

և այլ կազմակերպությունների հետ

չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

22.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան