Գլխավոր տեղեկություն
Համար
N 363-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
14.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 363-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցում և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցում» ծրագրի մասին» N 892-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «185,522,860 դրամ» բառերը փոխարինել «143,840,357 դրամ» բառերով.

2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «184,416,362 դրամ» բառերը փոխարինել «142,982,462 դրամ» բառերով.

3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «1,106,498 դրամ» բառերը փոխարինել «857,895 դրամ» բառերով.

4) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

14.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետի

N 363-Ա որոշման

 

«Խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցում և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցում»

 

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Ջրամատակարարումը անխափան ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքներ 

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից

հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղ՝ բնագավառը

ջրամատակարարում

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 143,840,357 դրամ, որից՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքներ՝ 142,982,462 դրամ, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման հեղինակային հսկողու-

թյուն ՝ 857,895 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել՝ 2021 թվականի հունվարի 11-ից մինչև 2022 թվականի ապրիլի 11-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. հունվարի 11-ից մինչև 2022թ. ապրիլի 11-ը։ Արժեքը՝ 143,840,357 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները

և նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքներ՝ 143,840,357 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու

կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

14.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ