Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-100-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.21/39(338) Հոդ.886
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է 2004 թվականի հունիսի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28-ը հուլիսի 1998 թվականի) 986-րդ հոդվածի 2-րդ կետում «Ապահովագրողի» բառը փոխարինել «Ապահովագրվողի» բառով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 990-րդ հոդվածի 1-ին կետի «կյանքին կամ առողջությանը» բառերից հետո լրացնել «կամ աշխատունակությանը» բառերով:

 

Հոդված  3. Օրենսգրքի 990-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ նախադասությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Ապահովագրված անձի գրավոր համաձայնության բացակայությամբ կնքված ապահովագրության պայմանագիրն առ ոչինչ է:»:

 

Հոդված 4. Օրենսգիրքը 990-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9901-րդ հոդվածով`

 

«Հոդված 9901.

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

«Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարող է սահմանվել սույն օրենսգրքով նախատեսված անձնական, գույքային և պատասխանատվության ապահովագրությունից տարբեր` կյանքի և ոչ կյանքի ապահովագրության դասակարգումը:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 996-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը փակագծերում նշված «անդորրագիր» բառից հետո լրացնել «, վկայագիր» բառով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 1009-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը փակագծերում նշված «շահառուի» բառից առաջ լրացնել «ապահովագրված անձի կամ» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 1010-րդ հոդվածում`

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 1010.

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՐԳև (ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ)».

 

2) 2-րդ կետի առաջին պարբերությունում «մշակված ապահովագրական դրույքաչափեր» բառերը փոխարինել «հաշվարկված ապահովագրական սակագներ (դրույքաչափեր)» բառերով.

3) 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «դրույքաչափերին» բառը փոխարինել «սակագներին (դրույքաչափերին)» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 1016-րդ հոդվածի 1-ին կետը «դեպքերի» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 1021-րդ հոդվածի վերնագիրը «Վնասի հատուցման» բառերից հետո լրացնել «պահանջի» բառով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 1024-րդ հոդվածի 3-րդ կետում «ապահովագրությունը վճարվում է» բառերը փոխարինել «ապահովագրության գծով ապահովագրական պարգևները վճարվում են» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հուլիսի10
Երևան
ՀՕ-100-Ն