Գլխավոր տեղեկություն
Համար
N 765-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 15.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2021 թվականի N 765-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2020 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը` համաձայն NN 1, 2, 2.1, 2.2 և 2.3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության նախարարների պաշտոնակատարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների և այլ պետական մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝

1) ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2020 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը.

2) ձեռնարկել միջոցներ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ` դրա մասին մեկամսյա ժամկետում իրազեկելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 13-ի N 765-Լ որոշման

 

“Հաստատում եմ”

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարար

Ատոմ Ջանջուղազյան

--------------------------------------

“    ”------------------------2021 թ

.

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում առաջնորդվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության կարգով, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրությամբ, ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 207-Ն որոշմամբ:

Վարչությունը, ՀՀ վարչապետի 2020 թվականի փետրվարի 10-ի N 169-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության 2020 թվականի ծրագրի շրջանակներում (այսուհետ՝ Ծրագիր), հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է ՀՀ պետական կառավարման մարմինների և տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման, ՀՀ պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության և ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների՝ ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության ստուգումներ:

Իրականացված ստուգումներով ընդգրկվել են նաև պետական և 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ ընկերություններում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության հարցերը:

Հաշվետու ժամանակաշրջանում, բացի վերը նշված ծրագրային ստուգումներից, ստուգումներ են իրականացվել նաև ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում՝ վերջիններիս պահանջով և կայացրած որոշումներով առաջադրած հարցերի շրջանակներում, ինչպես նաև պետական մարմինների պահանջով:

Հարկ է նշել, որ ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության 2020 թվականի ծրագրով նախատեսված, ինչպես նաև դրանից դուրս ստուգման աշխատանքներն իրականացվել են հանրապետությունում առկա ծայրահեղ բարդ իրավիճակում՝ պայմանավորված արդեն տարեսկզբին COVID-19 համավարակի պայմաններում ՀՀ պարետի կողմից սահմանված աշխատանքի կազմակերպման և անվտանգության կանոններին համապատասխան ստուգում իրականացնելու հնարավորությունների կրճատման և այնուհետև նաև բացառման հանգամանքով, իսկ 2020 թվականի չորրորդ եռամսյակում՝ նաև պատերազմական գործողությունների պատճառով առաջացած իրավիճակով:

Ծրագրով նախատեսված մի շարք ստուգումներ, որոնք սկսվել էին 2020 թվականի առաջին եռամսյակում, 2020 թվականի մարտի 11-ից COVID-19 համավարակով պայմանավորված կասեցվել են համապատասխան պետական կառավարման մարմինների կամ կազմակերպությունների պահանջով, իսկ Ծրագրում ընդգրկված այնպիսի կազմակերպությունում, ինչպիսին է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, ստուգում չի իրականացվել, քանի որ վերջինս հանդիսանում է կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական իրականացնողը:

Համավարակով պայմանավորված հետաձգվել են նաև ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ մարմիններում նախատեսված ֆինանսատնտեսական գործունեության ստուգումները:

 

II. 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության 2020 թվականի ծրագրով նախատեսված թվով 22 ստուգումներից հաշվետու ժամանակահատվածում թվով 8 ստուգումներն ավարտվել են («Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, ՀՀ Արագածոտնի մարզպետարան, ՀՀ Տավուշի մարզպետարան, «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ):

Ծրագրում ընդգրկված թվով 3 ստուգում (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ Լոռու մարզպետարան, ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ) ավարտվել ու ամփոփվել են 2021 թվականի 1-ին եռամսյակում և վերջիններիս արդյունքները սույն հաշվետվության մեջ չեն արտացոլվել:

Բացի վերը նշված ստուգումներից հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են նաև թվով 3 հանդիպակաց ստուգումներ («Այբ» կրթական հիմնադրամ, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ԻԱՄ (իրավահաջորդ՝ «Առաջատար տեխնոլոգիաների միություն» ՀԿ)), որոնք փոխկապակցված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում իրականացված ստուգման հետ:

Այսպիսով, նշված ժամանակահատվածում 2020 թվականի Ծրագրով նախատեսված թվով 22 ստուգումներից ավարտվել են թվով 8-ը, իսկ թվով 3-ը ավարտվել ու ամփոփվել են 2021 թվականին: Միաժամանակ ավարտվել են թվով 3 հանդիպակաց ստուգումներ:

2020 թվականի Ծրագրով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում նախատեսված ստուգման անհրաժեշտությունը վերացել է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ստուգման ենթակա հիմնական հարցը (պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում) կորցրել է անհրաժեշտությունը, քանի որ ընկերությունը ՀՀ կառավարության 28.02.2019թ. N 208-Ա և 27.02.2020թ. N 230-Ա որոշումներով ազատվել է համապատասխանաբար 2017 թվականի և 2018 թվականի գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների վճարումներից:

2020 թվականին Ծրագրից դուրս վարչության կողմից թվով 2 ստուգումներ («Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա ՊՓԲԸ և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ) իրականացվել են իրավապահ մարմինների պահանջով, իսկ թվով 1 ստուգում («Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ) իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության պահանջով:

Իրավապահ մարմինների պահանջով 2020 թվականին սկսված թվով ևս 1 ստուգում՝ «Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում, ավարտվել է 2021 թվականին:

2020 թվականի 1-ին եռամսյակում ավարտվել և ամփոփվել են նաև թվով 4 ստուգումներ (ՀՀ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզպետարաններ, ՀՀ արդարադատության նախարարություն և «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ), որոնք սկսվել էին դեռևս 2019 թվականին, սակայն ավարտվել և ամփոփվել են 2020 թվականի 1-ին եռամսյակում:

Այսպիսով, 2020 թվականի ընթացքում Վարչության կողմից իրականացվել են ընդամենը թվով 22 ստուգումներ, որոնցից թվով 4-ի մասով (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ Լոռու մարզպետարան, ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ, «Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ) ստուգումներն ավարտվել և արդյունքներն ամփոփվել են 2021 թվականի 1-ին եռամսյակում:

Հարկ է նշել, որ 2020 թվականին պետական կառավարման մի շարք մարմիններում (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ Արագածոտնի և ՀՀ Տավուշի մարզպետարաններ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն) ստուգումներն իրականացվել են ծրագրային բյուջետավորմանը համապատասխան ստուգումներ իրականացնելու սկզբունքով, ինչը հնարավորություն է տալիս հսկողություն սահմանել ծրագրի կամ միջոցառման ողջ գործընթացի նկատմամբ՝ ներառելով բյուջետային հայտերի կազմման աշխատանքներից մինչև ծրագիր կամ միջոցառում իրականացնողների կողմից աշխատանքների ավարտման ամբողջական շղթան: Մասնավորապես, նշված սկզբունքի կիրառմամբ վերոհիշյալ թվով 4 պետական մարմիններում ընտրվել են թվով 31 բյուջետային ծրագրեր (միջոցառումներ):

2020 թվականի ընթացքում Վարչության կողմից իրականացված և ավարտված ստուգումներով արձանագրվել են 2,732.5 մլն. դրամի խախտման փաստեր, որից վերականգնման (վերաձևակերպման) է առաջարկվել 2,249.2 մլն. դրամը: Վերականգնման չառաջարկված 483.3 մլն. դրամի խախտումներն իրենցից ներկայացնում են ոչ նպատակային, ոչ արդյունավետ ծախսեր, անորակ աշխատանքներ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ և այլն:

Վերականգնման (վերաձևակերպման) առաջարկված 2,249.2 մլն. դրամից 840.0 մլն. դրամը ենթակա է մուտքագրման ՀՀ պետական բյուջե, 146.7 մլն. դրամի չափով ենթակա է պակասեցման ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորումը, 85.9 մլն. դրամը ենթակա է վերականգնման կազմակերպությունների հաշվին, իսկ 1,176.6 մլն. դրամը ենթակա է հաշվառմամբ վերաձևակերպման:

Հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է ընդամենը 504.1 մլն. դրամ (այդ թվում 387.1 մլն. դրամը` 2020 թվականին կատարված ստուգումներով արձանագրված գումարներից, իսկ 117.0 մլն. դրամը` նախորդ տարիներին իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից):

2020 թվականին ընդամենը վերականգնված 504.1 մլն. դրամից 215.9 մլն. դրամը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե, 72.1 մլն. դրամ վերականգնվել է աշխատանքով, 161.3 մլն. դրամի չափով պակասեցվել է բյուջետային ֆինանսավորումը, 54.3 մլն. դրամ մուտքագրվել է կազմակերպությունների հաշիվներին և 585.0 հազ. դրամ հաշվառմամբ վերաձևակերպվել է:

Վարչության կողմից կատարված ստուգումներով արձանագրված գումարներից 2020 թվականի ընթացքում վերականգնված կամ վերաձևակերպված գումարների վերաբերյալ տեղեկատվությունն ըստ առանձին տարիների ներկայացվում է ստորև.

 

(հազ. դրամ)

 

Վերականգնվել կամ վերաձևակերպվել է

Ընդամենը

Վերա-կանգնվել է ՀՀ պետական բյուջե

Վերա-կանգնվել է աշխա-տանքով

Պակասեցվել է ֆինան-սավորումից

Մուտքագրվել է կազմակեր-պությունների հաշվին

Հաշվառումով ձևակերպվել կամ վերա-ձևակերպվել է

1

2

3

4

5

6

8

2020 թվականին ավարտված ստուգումներով վերականգնված գումար

387,129.3

131,053.5

57,040.1

144,192.7

54,258.0

585.0

2019 թվականին ավարտված ստուգումներով վերականգնված գումար

110,915.0

78,727.2

15,050.2

17,137.6

 

 

2017 թվականին ավարտված ստուգումներով վերականգնված գումար

6,088.7

6,088.7

-

-

-

-

Ընդամենը 2020 թվականի ընթացքում վերականգնված գումար

504,133.0

215,869.4

72,090.3

161,330.3

54,258.0

585.0

 

2020 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության արդյունքներով արձանագրված խախտումների և թերությունների վերացման ու ռիսկերի հետագա զսպման նպատակով յուրաքանչյուր ստուգման ավարտից հետո, ՀՀ ֆինանսների նախարարի կողմից համապատասխան առաջարկություններով գրություններ են հասցեագրվել ստուգված կազմակերպություններ և/կամ պատկան վերադաս մարմիններ:

Պատասխանատու մարմինների կողմից խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ ստացվող տեղեկատվության համաձայն համապատասխան պաշտոնատար անձանց տրվել են հանձնարարականներ, առանձին դեպքերում խախտում թույլ տված անձինք ենթարկվել են պատասխանատվության, արձանագրված գումարների մի մասը վերականգնվել է:

Վերոնշյալ մարմիններից ստացված տեղեկատվության վերլուծությունը և հաշվետվությունում արտացոլված տվյալները հիմք են տալիս եզրակացնելու, որ ինչպես վերահսկողության ներքո գտնվող կազմակերպությունները, այնպես էլ պատկան վերադաս մարմինները պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել ստուգումներով արձանագրված խախտումների և թերությունների վերացման, ռիսկերի հետագա զսպման, ինչպես նաև արձանագրված գումարների վերականգնման ուղղությամբ:

2020 թվականի ընթացքում Ծրագրով, ՀՀ իրավապահ մարմինների և ՀՀ արդարադատության նախարարության պահանջով իրականացված ստուգումների ամփոփ արդյունքները ներկայացված են կից N 2, N 2.1, N 2.2 և N 2.3 հավելվածներում:

2020 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության Ծրագրով հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ստուգումներն առավել մանրամասն ներկայացվում են ստորև.

 

1. «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ

 

Արձանագրվել է.

1. Ընկերությունը, խախտելով «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ առողջապահության նախարարության և Ընկերության միջև 2016-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների «Ա» գլխի 3 ու 4 կետի պահանջները, 2016-2018 թվականներին և 2019 թվականի 10 ամիսների ընթացքում պետական պատվերի շրջանակներում բուժված թվով 163 հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը և բժշկական պարագաները ապահովել է մասնակի կամ ոչ ամբողջությամբ: Կողմերի միջև 2016-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմաններով սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (կատարողականից նվազեցվում է տվյալ դեպքի արժեքի 25%-ը) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 5,547.6 հազ. դրամ:

2. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի մայիսի 23-ի N 987-Ա հրամանով հաստատված` չափորոշիչի 10-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված նորմի պահանջները, այլ հիվանդանոցային կազմակերպություն տեղափոխված հիվանդների գծով բուժման ծախսերի փոխհատուցումը հիվանդների բուժման համար սահմանված գնի 60%ի չափով չկատարելու արդյունքում (փոխհատուցվել է սահմանված գնի չափով) 2018-2019 թվականների համար ՀՀ ԱՆ ՊԱԳ ներկայացվող հաշվետվություններում ավել կատարողական է ներկայացրել և ՀՀ պետական բյուջեից ավել փոխհատուցում է ստացել 5 դեպքով՝ 327.5 հազ. դրամի չափով:

3. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 47-Ն հրամանով հաստատված չափորոշիչի պահանջները, սիրտանոթային համակարգի և հիպերտոնիկ հիվանդություններով և շաքարային դիաբետով տառապող ոչ բոլոր հաշվառված դիսպանսեր հիվանդների գծով է իրականացվել չափորոշիչով սահմանված պարտադիր հետազոտությունները: ՀՀ առողջապահության նախարարության և Ընկերության միջև 2016-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների Բ գլխի 1-ին կետով սահմանված` կատարողի պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման դեպքում սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 412.5 հազ. դրամ:

4. Ընկերությունը, խախտելով ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշմամբ (գործել է մինչև 2018 թվականի ապրիլի 14-ը) հաստատված կարգի և 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման (գործում է 2018 թվականի ապրիլի 14-ից) պահանջները, զորակոչային տարիքի անձանց գծով 457 դեպքով չի իրականացրել արտաքին շնչառական ֆունկցիա (սպիրոմետրիա) հետազոտությունը։

Նշված խախտման համար սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 228.5 հազ. դրամ:

5. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 9-ի N 874-Ա հրամանի N 2 հավելվածի պահանջները, 15 տարեկան աղջիկների գծով 33 դեպքով չի իրականացրել հեմոգլոբինի որոշում, տեսողության ստուգում և աղջիկների որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա պարտադիր հետազոտությունները: Նշված խախտման համար սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 16.5 հազ. դրամ:

6. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 77-Ն հրամանով հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչի» 4-րդ և 8-րդ գլխի պահանջները, 2016-2018 թվականներին 347 դեպքով չի իրականացրել չափորոշիչով սահմանված պարտադիր հետազոտությունները ամբողջ ծավալով:

Նշված խախտման համար սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 173.5 հազ. դրամ:

7. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24-ի N 39-Ն և 2014 թվականի հուլիսի 11-ի N 49-Ն հրամաններով հաստատված «Պետական պատվերի շրջանակներում շտապ բժշկական օգնության կազմակերպման մասին» չափորոշիչների պահանջները, 2016-2018 թվականներին և 2019 թվականի 9 ամսում 609 դեպքով կանչի վերաբերյալ փաստաթղթերը լրացրել է բացթողումներով և թերություններով:

ՀՀ առողջապահության նախարարության և Ընկերության միջև 2016-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների Գ գլխի 1 կետով սահմանված` կանչի ընդունման, վարման և լրացման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները սահմանված ձևերով և կարգով չկատարման դեպքում, սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 304.5 հազ. դրամ:

8. Ընկերության կողմից պետական պատվերի շրջանակներում «հեմոդիալիզի անցկացում ծառայության» ծրագրի գծով 2016 թվականին 65 մ/օր ավել կատարողական ներկայացնելու հետևանքով ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 1176.5 հազ, դրամ:

9. Ընկերությունը, խախտելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 14րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, բաժանմունքի հերթապահ բուժքրոջ դեղերի և ԲՆԱ-ի քանակական հաշվառման մատյանում կատարված սխալ գրանցումների արդյունքում ցույց է տվել դեղորայքի ավել ծախս, որը ստուգման ընթացքում կատարված գույքագրման արդյունքում արձանագրվեց որպես ավելցուկ:

Ստուգման ընթացքում հայտնաբերված ավելցուկ 90 հատ դեղը՝ 585.0 հազ. դրամ գումարի չափով մուտքագրվեց և տրվեց համապատասխան հաշվապահական ձևակերպում:

10. 2017-2018 թվականների գնումների գործընթացի մրցութային փաթեթների փաստաթղթային ստուգմամբ պարզվել է, որ որոշ փաթեթներում բացակայում են գնահատող հանձնաժողով ստեղծելու մասին հրամանները, հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, գնային առաջարկները, ինչպես նաև հարցումները ՊԵԿ-ին, առանձին հայտերում ներկայացված ապրանքների տեխնիկական բնութագրերը կամ բացակայում են կամ լրացված են թերի և չեն համապատասխանում սահմանված պահանջներին:

ԶՄՄԱԲԿ-ՇՀԱՊՁԲ-15/3 ծածկագրով 2017 թվականին անցկացված մրցույթի արդյունքում հաղթող մասնակցի կողմից գնային առաջարկը գերազանցել է Ընկերության կողմից հաստատված գնումների պլանով սահմանված նախահաշվային արժեքը: Չնայած դրան, Ընկերությունը՝ խախտելով ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 110-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները, հաղթող կազմակերպության հետ կնքել է պայմանագիր նախահաշվային արժեքից 1,925.8 հազ. դրամ բարձր գնով: Նույնը վերաբերվում է ԶՄՄԱԲԿ-ՇՀԱՊՁԲ-15/7, ԶՄՄԱԲԿ-ՇՀԱՊՁԲ-15/11, ԶՄՄԱԲԿ-ՇՀԱՊՁԲ-15/15 և ԶՄՄԱԲԿ-ՇՀԱՊՁԲ-15/16 ծածկագրերով անցկացված մրցույթների արդյունքներին, որոնց դեպքում պայմանագրային գնի և նախահաշվային արժեքի տարբերությունը կազմում է համապատասխանաբար 312.7 հազ. դրամ, 186.6 հազ. դրամ, 120.0 հազ. դրամ և 403.0 հազ. դրամ: Ընդամենը վերը նշված հինգ մրցույթների արդյունքում հաղթող մասնակիցների հետ կնքված պայմանագրային գների և գնումների պլանով հաստատված նախահաշվային արժեքների տարբերությունը կազմում է 2,948.1 հազ.դրամ:

Ընկերության և «Էքսպերտ» ՍՊԸ-ի միջև 2018 թվականի մայիսի 4-ին կնքված թիվ 80501 Ա պայմանագրով իրականացվել է Ընկերության սեփականությունը հանդիսացող MEDISON MCA-6200 C ռենտգեն սարքավորման ճառագայթիչ լամպի փոխարինում, որի պայմանագրային արժեքը կազմել է 1,070.0 հազ. դրամ: Նշված գնումը ներառված չի եղել Ընկերության 2018 թվականի գնումների պլանում: Բացի այդ, գնումը կատարվել է մեկ անձից, որով խախտվել է «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջները:

11. Ընկերությունը, ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի ա) ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում, 2016 թվականի շահութաբաժնի հաշվարկում զուտ շահույթը (շահութահարկի հաշվարկման բազան) չի ավելացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից ընկերությունում կատարված ստուգման արդյունքներով կազմված ակտով 2016 թվականի համար արձանագրված ավել ցույց տրված ծախսերի չափով` գումարով 891.7 հազ. դրամ:

Ընկերությունը, ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի բ) ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում, 2016 թվականի շահութաբաժնի հաշվարկում զուտ շահույթը (շահութահարկի հաշվարկման բազան) չի ավելացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից Ընկերությունում կատարված ստուգման արդյունքներով կազմված ակտով արձանագրված տուգանքի չափով` գումարով 342,0 հազ. դրամ:

Ընկերությունը, ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի գ) ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում, 2016 թվականի շահութաբաժնի հաշվարկում զուտ շահույթը (շահութահարկի հաշվարկման բազան) չի ավելացրել անհատույց տրամադրված ակտիվների չափով` գումարով 300.0 հազ. դրամ (նույն թվում «ՀՀ պատերազմի և աշխատանքի վետերանների միավորման» Արմավիրի տարածքային խորհրդին հատկացված նվիրատվության գումար՝ 100.0 հազ,դրամ և 2 աշխատակիցներին հատկացված 100հազարական դրամ դրամական օգնության գումար):

Համանման կարգով, նույն որոշման 6-րդ կետի զ) ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում շահութաբաժնի հաշվարկման բազան չի ավելացրել Ընկերության գործունեությանը չառնչվող ծախսերի չափով՝ գումարով 336.0 հազ. դրամ (թերթերի բաժանորդագրություն):

Թույլ տրված խախտումների ուղղման արդյունքում 2016 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությամբ զուտ շահույթն ավելացվել է 1,869.7 հազ. դրամի չափով, որից լրացուցիչ հաշվարկվել է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժին 934.8 հազ. դրամի չափով:

Հաշվապահական սխալ ձևակերպումների, առանձին գործառույթների չձևակերպման և ֆինանսական արդյունքների մասին Ձև 2 հաշվետվության ցուցանիշների ոչ ճիշտ լրացման արդյունքում Ընկերության 2017 թվականի տարեկան ֆինանսական արդյունքների մասին Ձև 2 հաշվետվությամբ զուտ շահույթը պակաս է ցույց տրվել 2,799.8 հազ. դրամի չափով:

Ընկերությունը, ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի բ) ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում, 2017 թվականի շահութաբաժնի հաշվարկում զուտ շահույթը (շահութահարկի հաշվարկման բազան) չի ավելացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից Ընկերությունում կատարված ստուգման արդյունքներով կազմված ակտով արձանագրված տուգանքի և ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության կողմից «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ նշանակված վարչական տուգանքի չափով` գումարով 592.0 հազ. դրամ:

Ընկերությունը, ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի գ) ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում, 2017 թվականի շահութաբաժնի հաշվարկում զուտ շահույթը (շահութահարկի հաշվարկման բազան) չի ավելացրել անհատույց տրամադրված ակտիվների չափով` գումարով 100.0 հազ. դրամ:

Համանման կարգով նույն որոշման 6-րդ կետի զ) ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում շահութաբաժնի հաշվարկման բազան չի ավելացրել Ընկերության գործունեությանը չառնչվող ծախսերի չափով՝ գումարով 168.0 հազ. դրամ (թերթերի բաժանորդագրություն):

Թույլ տրված խախտումների ուղղման արդյունքում 2017 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությամբ զուտ շահույթն ավելացվել է 3,659.8 հազ. դրամի չափով, որից լրացուցիչ հաշվարկվել է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժին 1,829.9 հազ. դրամի չափով:

Հաշվապահական սխալ ձևակերպումների, առանձին գործառույթների չձևակերպման և ֆինանսական արդյունքների մասին Ձև 2 հաշվետվության ցուցանիշների ոչ ճիշտ լրացման արդյունքում Ընկերության 2018 թվականի տարեկան ֆինանսական արդյունքների մասին Ձև 2 հաշվետվությամբ զուտ շահույթը շահութահարկի գծով ծախսերի նվազեցումից հետո պակաս է ցույց է տրվել 23,525.7 հազ.դրամի չափով:

Ընկերությունը, ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի բ) ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում, 2018 թվականի շահութաբաժնի հաշվարկում զուտ շահույթը (շահութահարկի հաշվարկման բազան) չի ավելացրել 201.2 հազ. դրամի չափով (շահութաբաժնի գումարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ՀՀ պետական բյուջե չվճարելու համար հաշվարկված տույժ)։

Համանման կարգով, նույն որոշման 6-րդ կետի զ) ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում շահութաբաժնի հաշվարկման բազան չի ավելացրել Ընկերության գործունեությանը չառնչվող ծախսերի չափով՝ գումարով 168.0 հազ. դրամ (թերթերի բաժանորդագրություն):

Թույլ տրված խախտումների ուղղման արդյունքում 2018 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությամբ զուտ շահույթն ավելացվել է 23,894.9 հազ. դրամի չափով, որից լրացուցիչ հաշվարկվել է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժին 11,947.4 հազ. դրամի չափով:

2016-2018 թվականների համար լրացուցիչ հաշվարկված շահութաբաժնի գումարների նկատմամբ ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պատժամիջոցի կիրառման արդյունքում ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի գումարները սահմանված ժամկետում ՀՀ պետական բյուջե չվճարելու համար հաշվարկվել է տույժ 826.0 հազ. դրամի չափով:

 

Առաջարկվել է.

1. ՀՀ Արմավիրի մարզպետարանում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Հանձնարարել Ընկերությանը.

- Ուժեղացնել հսկողությունը ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված չափորոշիչների` մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի մայիսի 23-ի 987-Ա հրամանով հաստատված` «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ցուցաբերվող բուժօգնության ֆինանսավորման» չափորոշիչի պահանջների պահպանման ուղղությամբ:

- Ապահովել ՀՀ ԱՆ և Ընկերության միջև պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրին կից հատուկ պայմանների կատարումը:

- Պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 8,187.1 հազ. դրամը փոխանցել ՀՀ պետական բյուջե:

- 15,538.1 հազ. դրամի լրացուցիչ շահութաբաժնի գումարը (ներառյալ 826.0 հազ. դրամի տույժերի գումարները), փոխանցել ՀՀ պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին:

- Ընկերության կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները իրականացնել բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Այսպիսով, ստուգման արդյունքներով արձանագրվել են 28,328.3 հազ. դրամի խախտման փաստեր, որից 24,310.2 հազ. դրամը ենթակա է վերականգնման, նույն թվում 21,688.6 հազ. դրամը մուտքագրման ՀՀ պետական բյուջե, 2,036.6 հազ. դրամի չափով ենթակա է պակասեցման 2020 թվականին ֆինանսավորման ենթակա գումարներից, իսկ 85.0 հազ. դրամը ենթակա է ձևակերպման հաշվառումով:

Ստուգման արդյունքներով արձանագրված՝ վերականգնման ենթակա 24,310.2 հազ. դրամից 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ վերականգնվել է 1,865.0 հազ. դրամը, իսկ չվերականգնված գումարը կազմում է 22,445.2 հազ. դրամ:

 

2. «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

 

Արձանագրվել է.

1. Ընկերությունը, խախտելով «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ առողջապահության նախարարության և Ընկերության միջև 2017-2020 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների «Ա» գլխի 3 ու 4 կետի պահանջները, 2017-2019 թվականներին և 2020 թվականի 3 ամիսների ընթացքում պետական պատվերի շրջանակներում բուժված թվով 52 հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը և բժշկական պարագաները ապահովել է մասնակի կամ ոչ ամբողջությամբ: Կողմերի միջև 2017-2020 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմաններով սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (կատարողականից նվազեցվում է տվյալ դեպքի արժեքի 25%-ը) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 1,858.3 հազ. դրամ:

2. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 13.09.2013թվականի N 47-Ն հրամանով հաստատված չափորոշիչի պահանջները, սիրտանոթային համակարգի և հիպերտոնիկ հիվանդություններով և շաքարային դիաբետով տառապող ոչ բոլոր հաշվառված դիսպանսեր հիվանդների գծով է իրականացվել չափորոշիչով սահմանված պարտադիր հետազոտությունները: ՀՀ առողջապահության նախարարության և Ընկերության միջև 2017-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների Բ գլխի 1-ին կետով սահմանված` կատարողի պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման դեպքում սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 74.0 հազ. դրամ:

3. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24-ի N 39-Ն և 2014 թվականի հուլիսի 11-ի N 49-Ն հրամաններով հաստատված «Պետական պատվերի շրջանակներում շտապ բժշկական օգնության կազմակերպման մասին» չափորոշիչների պահանջները, 2017-2019 թվականներին և 2020 թվականի 3 ամսում 758 դեպքով կանչի վերաբերյալ փաստաթղթերը լրացրել է բացթողումներով և թերություններով:

ՀՀ առողջապահության նախարարության և Ընկերության միջև 2017-2020 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների Գ գլխի 1 կետով սահմանված` կանչի ընդունման, վարման և լրացման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները սահմանված ձևերով և կարգով չկատարման դեպքում, սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 379.0 հազ. դրամ:

4. Ընկերությունը 2017 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 31-ը հիվանդի տեղափոխում մարզից Երևանի այլ հիվանդանոցներ ծառայության գծով 5 դեպքով ավել կատարողական ներկայացնելու արդյունքում ավել փոխհատուցում է ստացել 180.0 հազ. դրամի չափով:

5. Ընկերությունը 2017 թվականին բնակչությանն անվճար և զեղչ գներով հատկացված ձեռքբերովի (գնովի) դեղորայքի գծով ավել կատարողական ներկայացնելու արդյունքում ավել փոխհատուցում է ստացել 617.9 հազ. դրամի չափով:

6. Ընկերությունը հարկային մարմնի ստուգման ակտով արձանագրված 2015-2016 թվականների համար պակաս հաշվարկված ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 2,319,2 հազ. դրամ շահութահարկի ուղղումը (ՀՀ պետական բյուջեի հանդեպ պարտավորության վերականգնումը) «Հաշվապահական հաշվառման քաղաքականություն, փոփոխություններ հաշվապահական հաշվառման գնահատումներում և սխալներ» թիվ 8 հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտի 42-րդ և 43-րդ պարագրաֆների պահանջների համաձայն, որպես նախորդ ժամանակաշրջանին վերաբերող սխալի ուղղում (էական սխալ) հետընթաց վերահաշվարկմամբ ուղղելու փոխարեն ձևակերպել է ծախսերով (ծախսագրել) և ընդգրկել ընթացիկ տարվա (2017 թվականի) եկամուտներին վերագրվող ծախսերի կազմում, որի արդյունքում Ընկերության 2017 թվականի ֆինանսական արդյունքների մասին ձև 2 հաշվետվությամբ և շահութաբաժնի հաշվարկում զուտ շահույթը շահութահարկի գծով ծախսերի նվազեցումից հետո պակաս է ցույց տրվել 2,319.2 հազար դրամի չափով:

Ընկերությունը, ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի բ) ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում, 2017 թվականի շահութաբաժնի հաշվարկում զուտ շահույթը (շահութահարկի հաշվարկման բազան) չի ավելացրել 2,351.2 հազ. դրամի չափով (հարկային մարմնի կողմից Ընկերությունում կատարված ստուգման արդյունքներով կազմված ակտով արձանագրված տույժի և տուգանքի գումարներ)։

Թույլ տրված խախտումների ուղղման արդյունքում 2017 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությամբ զուտ շահույթն ավելացվել է 4,670,4 հազ. դրամի չափով, որից լրացուցիչ հաշվարկվել է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժին 2,335.2 հազ. դրամի չափով:

2017 թվականի համար լրացուցիչ հաշվարկված շահութաբաժնի գումարի նկատմամբ ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պատժամիջոցի կիրառման արդյունքում ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի գումարը սահմանված ժամկետում ՀՀ պետական բյուջե չվճարելու համար հաշվարկվել է տույժ 479.8 հազ. դրամի չափով:

7. Ընկերության կողմից ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի հունվարի 22-ի N 74-Ա հրամանով հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ըստ առանձին կատեգորիաների աշխատողների աշխատանքի վարձատրության միջոցների ձևավորման ընդհանուր սկզբունքների և կողմնորոշիչ չափաքանակների մասին» չափորոշիչի 13-րդ կետի (ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի օգոստոսի 16-ի N 2018-Ա հրամանով հաստատված չափորոշիչի 5-րդ կետի) պահանջները չպահպանելու արդյունքում՝ նրա 2018-2019 թվականների եկամուտները չեն բավարարել գործող կարգով վարձատրություն իրականացնելու համար, ինչի հետևանքով 2018-2019 թվականների տարեկան գործունեության արդյունքներով Ընկերությունը ունեցել է վնաս (2018 թվականի վնաս՝ 53,497.0 հազ. դրամ, 2019 թվականի վնաս՝ 42,219.7 հազ. դրամ):

8. ՀՀ Կոտայքի մարզպետի 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 265-Ա որոշման և 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 541-Ա հրամանի հիման վրա «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված հանձնման-ընդունման աշխատանքների արդյունքներով դրամարկղում արձանագրված 8,164.7 հազ. դրամ դրամական միջոցների պակասորդից 554.7 հազ. դրամը մուտքագրված չէ Ընկերության դրամարկղ։

 

Առաջարկվել է.

1. Կոտայքի մարզպետարանում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Հանձնարարել Ընկերությանը.

- Ուժեղացնել հսկողությունը ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված չափորոշիչների` մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի մայիսի 23-ի 987-Ա հրամանով հաստատված` «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ցուցաբերվող բուժօգնության ֆինանսավորման» չափորոշիչի պահանջների պահպանման ուղղությամբ:

- Ապահովել ՀՀ ԱՆ և Ընկերության միջև պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրին կից հատուկ պայմանների կատարումը:

- Պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 3,109.2 հազ. դրամից 2017-2019 թվականների ստուգման արդյունքներով արձանագրված 2,919.4 հազ. դրամը փոխանցել ՀՀ պետական բյուջե, իսկ 2020 թվականի 3 ամիսների համար արձանագրված 189.8 հազ. դրամի չափով պակասեցնել 2020 թվականի ֆինանսավորման ենթակա գումարներից:

- ՀՀ պետական բյուջեին հասանելիք շահութաբաժինները հաշվարկելիս առաջնորդվել ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն և 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշումների պահանջներով:

- 2,815.0 հազ. դրամի լրացուցիչ հաշվարկված շահութաբաժնի գումարը (ներառյալ 479.8 հազ. դրամի տույժերի գումարները), փոխանցել ՀՀ պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին:

- Ըստ առանձին կատեգորիաների աշխատողների աշխատավարձը հաշվարկելիս առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով հաստատված չափորոշիչների և ուղեցույցների պահանջներով։

- Միջոցներ ձեռնարկել հանձնման-ընդունման ժամանակ արձանագրված դրամական միջոցների պակասորդի գումարներից մնացած 554,7 հազ. դրամը Ընկերության դրամարկղ վերադարձնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:

Այսպիսով, ստուգման արդյունքներով արձանագրվել են 6,478.9 հազ. դրամի խախտման փաստեր, որից 6,478.9 հազ. դրամը ենթակա է վերականգնման, նույն թվում 5,734.4 հազ. դրամը մուտքագրման ՀՀ պետական բյուջե, 189.8 հազ. դրամի չափով ենթակա է պակասեցման 2020 թվականին ֆինանսավորման ենթակա գումարներից, իսկ 554,7 հազ. դրամը ենթակա է մուտքագրման Ընկերության հաշվին:

Ստուգման արդյունքներով արձանագրված՝ վերականգնման ենթակա 6,478.9 հազ. դրամից 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ վերականգնվել է 2,815.0 հազ. դրամը, իսկ չվերականգնված գումարը կազմում է 3,663.9 հազ. դրամ:

 

3. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ

 

Արձանագրվել է.

1. Ընկերությունը, խախտել է ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 25-ի N 1391-Ա հրամանով հաստատված կարգի 10-րդ կետի և «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ առողջապահության նախարարության և «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի միջև 2017 թվականի համար, ՀՀ առողջապահության նախարարության և «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ միջև 2018-2020 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների «Ա» գլխի 1-ին, 3րդ (2017 թվականի մասով) և 4-րդ (2018-2020 թվականների մասով) կետերի պահանջները՝ «Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ» առողջապահական ծրագրի գծով Ընկերությունում 2017-2019 թվականներին և 2020 թվականի 6 ամիսների ընթացքում բժշկական սպասարկում ստացած թվով 313 հիվանդների նշանակման թերթիկներում բացակայում է հիվանդի, խնամողի կամ հարազատի կողմից դեղերը ամբողջությամբ ստանալու վերաբերյալ գրառումը: Կողմերի միջև 2017-2020 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմաններով սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (փաստաթղթային ձևակերպումները օրենսդրորեն սահմանված ձևերով և կարգով չկատարման դեպքում յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 5000 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 1,565.0 հազ. դրամ:

2. Ընկերությունը, խախտելով «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ առողջապահության նախարարության և Ընկերության միջև 2017-2020 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների «Ա» գլխի 3 ու 4 կետի պահանջները, 2017-2019 թվականներին և 2020 թվականի 6 ամիսների ընթացքում պետական պատվերի շրջանակներում բուժված թվով 29 հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը և բժշկական պարագաները ապահովել է մասնակի կամ ոչ ամբողջությամբ: Կողմերի միջև 2017-2020 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմաններով սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (կատարողականից նվազեցվում է տվյալ դեպքի արժեքի 25%-ը) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 412.3 հազ. դրամ:

3. Ընկերությունը, խախտել է ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 25-ի N 1391-Ա հրամանով հաստատված կարգի 10-րդ կետի պահանջները՝ 20172019 թվականների ընթացքում 392 դեպքով ձև 3 մատյանի համապատասխան սյունակում բացակայում են բաժանմունքների ավագ բուժքույրերից 110.1 հազ. դրամ արժեքով հոգեմետ դեղորայքի ստացման վերաբերյալ հերթապահ բուժքույրերի ստորագրությունները:

4. Ընկերությունը, խախտելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները 2018 թվականին ՀԱՊԱԿ-ՄԱԱՊՁԲ-18/2 (պայմանագրային արժեքը՝ 580.5 հազ. դրամ) և ՀԱՊԱԿ-ՄԱԱՊՁԲ-18/3 (պայմանագրային արժեքը՝ 322.5 հազ. դրամ) ծածկագրերով բենզինի ձեռքբերում, ՀԱՊԱԿ-ՄԱԱՊՁԲ-18/4 (պայմանագրային արժեքը՝ 801.0 հազ. դրամ) ծածկագրով մեկ անձից հանդերձանքի ձեռքբերում մրցութային փաթեթներում չի ապահովել պատասխանատու ստորաբաժանում ձևավորելու մասին հրամանների հաստատումը պատվիրատուի ղեկավարի կողմից: Գնման հայտը հաստատված չէ պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից, ինչը հակասում է կարգի 21-րդ կետի պահանջներին: Նշված ընթացակարգերի թիվ 1 և թիվ 2 արձանագրություններում բացակայում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը, որը կարգի 26-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջի խախտում է:

Համանման կարգով, ՀԱՊԱԿ-ՄԱԾՁԲ-18/4 (պայմանագրային արժեքը՝ 724.0 հազ. դրամ) ծածկագրով մեկ անձից դեռատիզացիոն ծառայությունների գնում կատարելու ընթացակարգի պատասխանատու ստորաբաժանում ձևավորելու մասին հրամանը նույնպես հաստատված չէ պատվիրատուի ղեկավարի կողմից, գնման հայտը հաստատված չէ պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից, թիվ 1 և թիվ 2 արձանագրություններում բացակայում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունները: Պայմանագիր կնքելու որոշման մասին և կնքված պայմանագրի մասին հայտարարությունները հրապարակված չեն www.gnumner.am կայքում, ինչը «Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ ենթակետի և 11-րդ հոդվածի 1-ին ենթակետի խախտում է: Պայմանագիրը ստորագրված և հաստատված չէ։

5. Ընկերությունը, խախտելով 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով սահմանված պահանջները` 2017-2018 թվականների ընթացքում թվով 12 անձի հետ կնքված աշխատանքային պայմանագրերով սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի (թերությունների ակտ, աշխատանքների կատարման հանձնման-ընդունման ակտ) բացակայության պայմաններում հաշվարկել և վճարել է ընդհանուր 1003.5 հազ. դրամ աշխատավարձ:

6. Ընկերությունը, խախտելով ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ի դեմս պետական բաժնեմասի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Նարեկ Վանեսյանի միջև կնքված 2018 թվականի հունիսի 26-ի «Աշխատանքային պայմանագիր՝ հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող առողջապահական բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ժամանակավոր պաշտոնակատարի հետ կնքվող» պայմանագրի 4.3 կետի 2-րդ պարբերությամբ նշված դրույթը, ըստ որի դրամական պարգևատրումը, որպես խրախուսանք տնօրենի նկատմամբ կիրառվում է գործատուի անհատական իրավական ակտով, տնօրենի ժ/պ Նարեկ Վանեսյանի 2018 թվականի հուլիսի 12-ի N 272 և 2018 թվականի օգոստոսի 3-ի N 348 հրամանների հիման վրա տնօրենի ժ/պ-ին պարգևատրել է ընդհանուրը 589406 դրամով:

7. Ընկերության տնօրենի 08.01.2019թ. N 22 հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից 2019 թվականին իրականացրած գույքագրման արդյունքներով կազմված համեմատական տեղեկագրերի համաձայն գույքագրմամբ արձանագրված ընդհանուր թվով 250 հատ ապրանքների (15 անվանում) ավելցուկը հաշվապահական հաշվառումով ձևակերպված չէ, որը ենթակա է գնահատման և մուտքագրման Ընկերություն:

8. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ 2017 թվականի համար ներկայացված ֆինանսական հաշվետվություններում արտացոլված են միայն «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տվյալները:

Ծանոթություն՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն ստեղծվել է «Նորք» հոգեբուժական կենտրոն» և ««Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու արդյունքում և հանդիսանում է վերոնշյալ երկու ընկերությունների իրավահաջորդը:

2017 թվականի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով «Նորք» հոգեբուժական կենտրոն ՓԲԸ-ի անունով ֆինանսական հաշվետվությունները ՀՀ ֆինանսների նախարարություն չեն հանձնվել:

«Նորք» հոգեբուժական կենտրոն ՓԲԸ-ի 2017 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվության տվյալների համաձայն (ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն` ձև 2) տարեկան գործունեության արդյունքներով զուտ շահույթը (առանց հիմնական միջոցների օտարման գործարքի ձևակերպման) շահութահարկի գծով ծախսերի նվազեցումից հետո կազմել է 8,438.0 հազ. դրամ:

Հաշվապահական սխալ ձևակերպումների, առանձին գործառույթների չձևակերպման և ֆինանսական արդյունքների մասին Ձև 2 հաշվետվության ցուցանիշների ոչ ճիշտ լրացման արդյունքում Ընկերության 2017 թվականի տարեկան ֆինանսական արդյունքների մասին Ձև 2 հաշվետվությամբ զուտ շահույթը շահութահարկի գծով ծախսերի նվազեցումից հետո պակաս է ցույց է տրվել 8,438.0 հազ. դրամի չափով

Ընկերությունը, ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի զ) ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում շահութաբաժնի հաշվարկման բազան չի ավելացրել Ընկերության գործունեությանը չառնչվող ծախսերի չափով՝ գումարով 1,337.9 հազ. դրամ:

Թույլ տրված խախտումների ուղղման արդյունքում 2017 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությամբ զուտ շահույթն ավելացվել է 9,775.9 հազ. դրամի չափով, որից լրացուցիչ հաշվարկվել է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժին 4888.0 հազ. դրամի չափով:

2017 թվականի համար լրացուցիչ հաշվարկված շահութաբաժնի գումարների նկատմամբ ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պատժամիջոցի կիրառման արդյունքում ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի գումարները սահմանված ժամկետում ՀՀ պետական բյուջե չվճարելու համար հաշվարկվել է տույժ 1,105.6 հազ. դրամի չափով:

9. Ընկերության կողմից ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի հունվարի 22-ի N 74-Ա հրամանով հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ըստ առանձին կատեգորիաների աշխատողների աշխատանքի վարձատրության միջոցների ձևավորման ընդհանուր սկզբունքների և կողմնորոշիչ չափաքանակների մասին» չափորոշիչի 13-րդ կետի (ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի օգոստոսի 16-ի N 2018-Ա հրամանով հաստատված չափորոշիչի 5-րդ կետի) պահանջները չպահպանելու արդյունքում ՝ նրա 2018-2019 թվականների եկամուտները չեն բավարարել գործող կարգով վարձատրություն իրականացնելու համար, ինչի հետևանքով 2018 թվականի տարեկան գործունեության արդյունքներով Ընկերությունը ունեցել է զուտ վնաս 56,555.0 հազ. դրամի չափով:

Առաջարկվել է.

1. ՀՀ առողջապահության նախարարությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Հանձնարարել Ընկերությանը.

- Ուժեղացնել հսկողությունը ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված չափորոշիչների` մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի մայիսի 23-ի 987-Ա հրամանով հաստատված` «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ցուցաբերվող բուժօգնության ֆինանսավորման» չափորոշիչի պահանջների պահպանման ուղղությամբ:

- Ապահովել ՀՀ ԱՆ և Ընկերության միջև պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրին կից հատուկ պայմանների կատարումը:

- Պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 1,977.3 հազ. դրամից 2017-2019 թվականների ստուգման արդյունքներով արձանագրված 1,927.2 հազ. դրամը փոխանցել ՀՀ պետական բյուջե, իսկ 2020 թվականի 6 ամիսների համար արձանագրված 50.1 հազ. դրամի չափով պակասեցնել 2020 թվականի ֆինանսավորման ենթակա գումարներից:

- Ընկերության կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները իրականացնել բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

- Ըստ առանձին կատեգորիաների աշխատողների աշխատավարձերը հաշվարկելիս և պարգևատրումներ տրամադրելիս առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով հաստատված չափորոշիչների և ուղեցույցների պահանջներով։

- Իրականացնել գույքագրմամբ արձանագրված 15 անվանում ընդհանուր թվով 250 հատ ավելցուկ ապրանքների գնահատում և մուտքագրում:

- 5,993.6 հազ. դրամի լրացուցիչ հաշվարկված շահութաբաժնի գումարը (ներառյալ 1,105.6 հազ. դրամի տույժերի գումարները) փոխանցել ՀՀ պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին:

- ՀՀ պետական բյուջեին հասանելիք շահութաբաժինները հաշվարկելիս առաջնորդվել ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն և 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշումների պահանջներով:

Այսպիսով, ստուգման արդյունքներով արձանագրվել են 10,400.5 հազ. դրամի խախտման փաստեր, որից 7,972.5 հազ. դրամը ենթակա է վերականգնման, նույն թվում 7,920.8 հազ. դրամը մուտքագրման ՀՀ պետական բյուջե, 50.1 հազ. դրամի չափով ենթակա է պակասեցման 2020 թվականին ֆինանսավորման ենթակա գումարները, իսկ 1.6 հազ. դրամը ենթակա է մուտքագրման Ընկերության հաշվին:

Ստուգման արդյունքներով արձանագրված՝ վերականգնման ենթակա 7,972.5 հազ. դրամից 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ վերականգնվել է 7,922.4 հազ. դրամը, իսկ չվերականգնված գումարը կազմում է 50.1 հազ. դրամ:

 

4. «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ

 

Արձանագրվել է.

1. Ընկերությունը, խախտելով «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ առողջապահության նախարարության և Ընկերության միջև 2017-2020 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների «Ա» գլխի 3 ու 4 կետի պահանջները, 2017-2019 թվականներին և 2020 թվականի 7 ամիսների ընթացքում պետական պատվերի շրջանակներում բուժված թվով 173 հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը և բժշկական պարագաները ապահովել է մասնակի կամ ոչ ամբողջությամբ: Կողմերի միջև 2017-2020 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմաններով սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (կատարողականից նվազեցվում է տվյալ դեպքի արժեքի 25%-ը) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 5,409.0 հազ. դրամ:

2. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 23-ի N 47-Ն հրամանով հաստատված չափորոշիչի պահանջները, սիրտանոթային համակարգի և հիպերտոնիկ հիվանդություններով և շաքարային դիաբետով տառապող ոչ բոլոր հաշվառված դիսպանսեր հիվանդների գծով է իրականացրել չափորոշիչով սահմանված պարտադիր հետազոտությունները: ՀՀ առողջապահության նախարարության և Ընկերության միջև 2017-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների Բ գլխի 1-ին կետով սահմանված` կատարողի պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման դեպքում սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 273.0 հազ. դրամ:

3. Ընկերությունը, խախտելով ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշմամբ (գործել է մինչև 14.04.2018թ.) հաստատված կարգի և 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման (գործում է 14.04.2018թ.) պահանջները, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար թվով 135 դեպքով չի իրականացրել արտաքին շնչառական ֆունկցիա (սպիրոմետրիա), էլեկտրասրտագիր ֆլյուորոգրաֆիա, մեզի և արյան ընդհանուր քննության, դինամոմետրիա և սոնոգրաֆիա հետազոտությունները։ Նշված խախտման համար սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 67.5 հազ. դրամ:

4. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 9-ի N 874-Ա հրամանի թիվ 2 հավելվածի պահանջները, 15 տարեկան աղջիկների համար թվով 27 դեպքով չի իրականացրել հեմոգլոբինի որոշում, տեսողության ստուգում և աղջիկների որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա պարտադիր հետազոտությունները: Նշված խախտման համար սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 13.5 հազ. դրամ:

5. Անվճար և արտոնյալ պայմաններով բնակչությանը բաշխված դեղորայքի գծով 2019 թվականին և 2020 թվականի 7 ամիսների ընթացքում ընտրանքային կարգով ստուգված թվով 100 դեղատոմսերից 40 դեղատոմսերում բացակայում էր հիվանդի կողմից դեղը ստանալու մասին գրառումը և ստորագրությունը։ Նշված խախտման համար սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 20.0 հազ. դրամ:

6. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 77-Ն հրամանով հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշչի» 4-րդ և 8-րդ գլխի պահանջների (հաշվառված հղիների գծով պետք է իրականացվեր տարեկան երեք անգամ արյան ընդհանուր քննություն, տարեկան երեք անգամ մեզի ընդհանուր քննություն, տարեկան երեք անգամ արյան բիոքիմիական հետազոտություն, տարեկան երեք անգամ գերձայնային հետազոտություն և կանանց վերարտադրողական օրգանների կրծքագեղձերի և փոքր կոնքի խոռոչի օրգանների հետազոտություն) 2017-2020 թվականներին Ընկերությունում հաշվառված հղիների համար թվով 18 դեպքով վերը նշված պարտադիր հետազոտությունները չի կատարել ամբողջ ծավալով: Նշված խախտման համար սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 9.0 հազ. դրամ:

7. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24-ի N 39-Ն և 2014 թվականի հուլիսի 21-ի N 49-Ն հրամաններով հաստատված «Պետական պատվերի շրջանակներում շտապ բժշկական օգնության կազմակերպման մասին» չափորոշիչների պահանջները, 2017-2019 թվականներին 1706 դեպքով կանչի վերաբերյալ փաստաթղթերը լրացրել է բացթողումներով և թերություններով (բացակայում են բժշկի, բուժքրոջ, վարորդի ստորագրությունները, ընդունարանի ընդունող բժշկի ազգանունը, ստորագրությունը, ուղեկցող թերթիկի համարը, ցուցաբերված օգնության կամ կատարված միջամտության վերաբերյալ նշումները, կանչ տվողի տվյալները , ստորագրությունը և այլն):

ՀՀ առողջապահության նախարարության և Ընկերության միջև 2017-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների Գ գլխի 1 կետով սահմանված` կանչի ընդունման, վարման և լրացման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները սահմանված ձևերով և կարգով չկատարման դեպքում, սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 853.0 հազ. դրամ:

8. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի և Ընկերության միջև 2017-2019 թվականներիհամար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների Գ գլխի 2 կետի պահանջները, 2017-2019 թվականներին 19 դեպքով շտապ բժշկական օգնության համար անհրաժեշտ դեղերը և բժշկական նշանակության առարկաները չի ապահովել ամբողջ ծավալով: Կողմերի միջև 2017-2020 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմաններով սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (պարտավորությունները խախտելու դեպքը փոխհատուցման ենթակա չէ) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 138.5 հազ. դրամ:

9. Ընկերությունը ՀՀ պետական բյուջե չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի մարտի 20-ի N 13-Ա հանձնարարագրի համաձայն Ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով 10.05.2017թ. կազմված N 13-Ա ակտով արձանագրված պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 10,611.3 հազ. դրամը:

10. Ընկերությունը, խախտելով ՀՀ կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1408-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի պահանջները (ուժը կորցրել է 23.06.2018թ.) 2017 թվականին 6 դեպքով դրամարկղից 275000 դրամի վճարումներ է կատարել առանց ելքի օրդերում գումարը ստացողի ստորագրության։ Խախտելով նույն կարգի 12-րդ կետի պահանջները մի շարք ելքի օդերներում ելքի օդերների համարները լրացվել են ջնջումներով:

2018 թվականին դրամարկղի գիրքը գանձապահի կողմից լրացվել է ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի որոշման «Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը, ինչպես նաև առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները սահմանելու մասին» N 1260-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի պահանջների խախտումներով՝ դրամարկղի գրքի էջերը լրացվել են ջնջումներով, իսկ ուղղումները կատարվել են առանց դրանց մասին ծանոթագրություններ կատարելու:

11. Ընկերությունը խախտել է ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 20-րդ կետի 1ին ենթակետի և 26-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները՝ 2018 թվականի թվով 13 մրցույթային փաթեթներում, որոնցով կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 63,626.7 հազ. դրամ, բացակայում են պատասխանատու ստորաբաժանում ստեղծելու և գնահատող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Ընկերության տնօրենի հրամանները: Նույն փաթեթներում բացակայում են նաև գնման ընթացակարգի արձանագրությունները, որով խախտվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը:

- Ամբողջությամբ բացակայում են թվով 3 մրցույթային փաթեթների փաստաթղթերը, որոնց պայմանագրային արժեքը կազմում է 6,357.7 հազ.դրամ:

- Ընկերությունը, խախտելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 16-րդ կետի պահանջը թիվ 03-Ն (պայմանագրային արժեքը՝ 230.0 հազ.դրամ), թիվ 14 (պայմանագրային արժեքը՝ 73.0 հազ.դրամ) և թիվ 115 (պայմանագրային արժեքը՝ 21.0 հազ.դրամ) պայմանագրերով իրականացրել է 2018 թվականի գնումների պլանում չներառված գնումներ:

- Ընկերությունը, խախտելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 16-րդ կետի և «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները թիվ 01/18 պայմանագրով առանց մրցույթի իրականացրել է 2018 թվականի գնումների պլանում չներառված 3,960.0 հազ. դրամ պայմանագրային արժեքով գնում:

- Ընկերությունը, խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը՝ 2019 թվականին թվով 14 մրցույթային փաթեթներում, որոնցով կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 59,993.4 հազ. դրամ, բացակայում են գնման ընթացակարգի արձանագրությունները:

- Ամբողջությամբ բացակայում են թվով 2 մրցույթային փաթեթների փաստաթղթերը, որոնց պայմանագրային արժեքը կազմում է 6,319.9 հազ.դրամ:

- Ընկերությունը, խախտելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 26-րդ կետի պահանջը, Ընկերության տնօրենի 30.12.2019թ, N 850/Լ հրամանով ձևավորել է «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 2020 թվականի կարիքների համար կազմակերպվող գնման գործընթացների համար պատասխանատու ստորաբաժանման գործառույթը իրականացնող մասնագիտական խումբ, իսկ նույն օրվա թիվ 851/Լ և 852/Լ հրամաններով գնման ընթացակարգերի գնահատող հանձնաժողով:

12. Ընկերությունը, խախտելով 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ուժը կորցնելու ամսաթիվը՝ 01.01.2020թ.) 13-րդ հոդվածի պահանջները, 2017 թվականի գործունեության արդյունքներով հաշվարկված և ՀՀ Արարատի մարզպետի որոշմամբ հաստատված ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա 14,192.2 հազ. դրամ շահութաբաժնի գումարը հաշվապահական հաշվառմամբ չի ձևակերպել, ֆինանսական հաշվետվություններում չի արտացոլել որպես կրեդիտորական պարտք հիմնադիրներին և չի վճարել ՀՀ պետական բյուջե:

13. Հաշվապահական սխալ ձևակերպումների (2017 թվականի դեկտեմբեր ամսվա աշխատավարձի հաշվարկով, որպես աշխատավարձի գծով 2017 թվականի ծախս, ծախսագրվել է նաև 2017 թվականի դեկտեմբեր ամսվա արձակուրդային հաշվարկներում ընդգրկված Ընկերության աշխատողների 2018 թվականի հունվար ամսվա արձակուրդային օրերի համար հաշվարկված արձակուրդային գումարները՝ գումարով 822.0 հազ. դրամ) և ֆինանսական արդյունքների մասին Ձև 2 հաշվետվության ցուցանիշների ոչ ճիշտ լրացման (2017 թվականի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ՝ ձև 2 շահութահարկի գծով ցույց է տրվել 6,016.7 հազ. դրամ՝ 1,145.6 հազ. դրամի փոխարեն) արդյունքում Ընկերության 2017 թվականի տարեկան ֆինանսական արդյունքների մասին Ձև 2 հաշվետվությամբ զուտ շահույթը շահութահարկի գծով ծախսերի նվազեցումից հետո պակաս է ցույց է տրվել 5,693.1 հազ. դրամի չափով:

Թույլ տրված խախտումների ուղղման արդյունքում 2017 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությամբ զուտ շահույթն ավելացվել է 5,693.1 հազ. դրամի չափով, որից լրացուցիչ հաշվարկվել է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժին 2,846.55 հազ. դրամի չափով:

- Ընկերությունը, խախտելով 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի պահանջները 2018 թվականի գործունեության արդյունքներով հաշվարկված և ՀՀ Արարատի մարզպետի որոշմամբ հաստատված ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա 132.0 հազ. դրամ շահութաբաժնի գումարը հաշվապահորեն չի ձևակերպել, չի արտացոլել ֆինանսական հաշվետվություններում որպես կրեդիտորական պարտք հիմնադիրներին և չի վճարել ՀՀ պետական բյուջե:

- 2019 թվականի տարեկան գործունեության արդյունքներով Ընկերությունը համարվել է շահութաբաժին չվճարող, շահութաբաժին չի հաշվարկել և չի վճարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի հիմքով (զուտ ակտիվները /սեփական կապիտալը/՝ 122,757.3 հազ.դրամ փոքր են կանոնադրական կապիտալից՝ 132,359.0 հազ.դրամ):

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2007 թվականի դեկտեմբերի 3ին գրանցված Ընկերության կանոնադրության փոփոխության համաձայն «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 73,550.0 հազ. դրամ հիմք ընդունելու պայմաններում զուտ ակտիվները /սեփական կապիտալը/՝ 122,757.3 հազ. դրամ ավել են կանոնադրական կապիտալից և Ընկերության 2019 թվականի տարեկան գործունեության արդյունքներով ստացված 45,907.6 հազ. դրամ զուտ շահույթից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի գումարը կկազմի 22,953.8 հազ.դրամ:

ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի բ) ենթակետի համաձայն 2019 թվականի շահութաբաժնի հաշվարկման բազան ավելացվել է 5,884,4 հազ. դրամի չափով (հարկային մարմնի կողմից Ընկերությունում կատարված ստուգման արդյունքներով կազմված ակտով արձանագրված տույժի և տուգանքի գումարներ)։

Թույլ տրված խախտումների ուղղման արդյունքում 2019 թվականի շահութաբաժնի հաշվարկման բազան ավելացվել է 51,792,0 հազ. դրամի չափով, որից լրացուցիչ հաշվարկվել է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժին 25,896.0 հազ. դրամի չափով:

2017-2019 թվականների համար լրացուցիչ հաշվարկված շահութաբաժնի գումարների նկատմամբ ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պատժամիջոցի կիրառման արդյունքում ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի գումարները սահմանված ժամկետում ՀՀ պետական բյուջե չվճարելու համար հաշվարկվել է տույժ 691.6 հազ. դրամի չափով:

14. Ընկերությունը, խախտելով տնօրենի 2017 թվականի մայիսի 29-ի N 5/Ն և 2018 թվականի ապրիլի 6-ի N 143/Լ հրամանների պահանջները արտահիվանդանոցային բուժծառայություններից առաջացած եկամուտներից տնօրենին, փոխտնօրենին և գլխավոր հաշվապահին 2018 թվականին ավել աշխատավարձ է հաշվարկել 568794 դրամի չափով:

15 Ընկերության տնօրենի 18.10.2018թ. N 605/Լ հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից 2018 թվականին իրականացրած գույքագրման արդյունքներով արձանագրվել է էլեկտրոնարկոն տեսակի գույքի պակասորդ 25377 դրամ արժողությամբ, որը որևէ մեկի վրա պարտագրված չէր և գումարը վերականգնված չէր։

16. Ընկերությունը 19.01.2018թ. «Փի-Էյչ-Փի Աուդիտ» ՓԲԸ-ի հետ կնքել է թիվ 01/18 պայմանագիրը 2017 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա համար Մասիս ԲԿ ՓԲԸ-ին ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ծառայություն մատուցելու համար 4,320.0 հազ.դրամ գումարով: Ընկերության կողմից պահանջվող տեղեկատվությունը ըստ պայմանագրի կետերի չներկայացնելու պատճառով Աուդիտորը պայմանագրի դադարեցման վերաբերյալ միակողմանի որոշում է ընդունել և փաստացի վերջնական աուդիտորական եզրակացություն չի կազմել: Սակայն արդյունքում, ըստ պայմանագրի կետերի, Ընկերությունը միջանկյալ հաշվետվության /միջանկյալ աուդիտ/ համար 30.03.2018թ. ստացված հարկային հաշվի դիմաց ձևակերպել է 3,960.0 հազ. դրամի ծախս՝ չունենալով վերջնական արդյունք:

 

Առաջարկվել է.

1. ՀՀ Արարատի մարզպետարանում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Հանձնարարել Ընկերությանը.

- Ուժեղացնել հսկողությունը ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված չափորոշիչների` մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի մայիսի 23-ի 987-Ա հրամանով հաստատված` «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ցուցաբերվող բուժօգնության ֆինանսավորման» չափորոշիչի պահանջների պահպանման ուղղությամբ:

- Ապահովել ՀՀ ԱՆ և Ընկերության միջև պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրին կից հատուկ պայմանների կատարումը:

- Պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 6,783.5 հազ. դրամից 2017-2019 թվականների ստուգման արդյունքներով արձանագրված 6,544.5 հազ. դրամը փոխանցել ՀՀ պետական բյուջե, իսկ 2020թվականի 7 ամիսների համար արձանագրված 239.0 հազ. դրամի չափով պակասեցնել 2020 թվականի ֆինանսավորման ենթակա գումարներից:

ՀՀ պետական բյուջե փոխանցել նաև նախորդ ստուգման արդյունքներով 10.05.2017թ. կազմված N 13-Ա ակտով պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով արձանագրված ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 10,611.3 հազ. դրամը:

- Ընկերության կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները իրականացնել բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

- Ըստ առանձին կատեգորիաների աշխատողների աշխատավարձերը հաշվարկելիս և պարգևատրումներ տրամադրելիս առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով հաստատված չափորոշիչների և ուղեցույցների պահանջներով։

- Գույքագրմամբ արձանագրված 25377 դրամ պակասորդի արժեքը վերականգնել Ընկերության հաշվին:

- 29,434.1 հազ. դրամի լրացուցիչ հաշվարկված շահութաբաժնի գումարը (ներառյալ 691.6 հազ. դրամի տույժի գումարը) փոխանցել ՀՀ պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին:

- Հաշվապահական հաշվառմամբ ձևակերպել 2017 թվականի և 2018 թվականի գործունեության արդյունքներով ՀՀ Արարատի մարզպետի որոշումներով հաստատված համապատասխանաբար 14,192.2 հազ. դրամի և 132.0 հազ. դրամի շահութաբաժինների գումարները՝ որպես կրեդիտորական պարտք մասնակիցներին /հիմնադիրներին/ և վճարել ՀՀ պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին:

- ՀՀ պետական բյուջեին հասանելիք շահութաբաժինները հաշվարկելիս առաջնորդվել ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն և 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշումների պահանջներով:

Այսպիսով, ստուգման արդյունքներով արձանագրվել են 176,824.7 հազ. դրամի խախտման փաստեր, որից 36,243.0 հազ. դրամը ենթակա է վերականգնման, նույն թվում 35,978.6 հազ. դրամը մուտքագրման ՀՀ պետական բյուջե, 239.0 հազ. դրամի չափով ենթակա է պակասեցման 2020 թվականին ֆինանսավորման ենթակա գումարները, իսկ 25.4 հազ. դրամը ենթակա է մուտքագրման Ընկերության հաշվին:

Ակտով արձանագրված և վերականգնման ենթակա 36,243.0 հազ. դրամից 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ որևէ վերականգնում չի կատարվել:

ՀՀ Արարատի մարզպետարանի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել ստուգմամբ արձանագրված խախտումների և թերությունների վերացման, ռիսկերի հետագա զսպման, ինչպես նաև արձանագրված գումարների վերականգնման ուղղությամբ: ՀՀ Արարատի մարզպետարանի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել նաև ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի մարտի 20-ի N 13-Ա հանձնարարագրի համաձայն Ընկերությունում իրականացված ստուգմամբ արձանագրված ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 10,611.3 հազ. դրամի վերականգնման ուղղությամբ:

 

5. ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ

 

Արձանագրվել է.

1. ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԳՆ (ՀՀ ԿԳՄՍՆ) Գիտական կոմիտեի միջև 2016-2019 թվականներին կնքված թեմատիկ և ծրագրային պայմանագրերից թվով 10 պայմանագրերի գծով՝ ընդհանուր գումարով 83,538.7 հազ. դրամ, բացակայում են ընթացիկ և ամփոփ հաշվետվությունները, ինչպես նաև ԳԿ-ի կողմից տրված դրական եզրակացությունները և պայմանագրերի նախահաշիվների սահմաններում կատարված ծախսերի մասով ֆինանսական հաշվետվությունները՝ կից հիմնավորող փաստաթղթերով։

2. «Ռոսկոսմոս»՝ «Астрономический научный центр» բաժնետիրական ընկերության հետ 01.08.2019 թվականի կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի գինը կազմել է 27,787,000.0 ռուբլի, նույն թվում 01.11.2019թ.-30.09.2020թ. համար՝ 7,734,250.0 ռուբլի։

Պայմանագրի 2.2 կետով Պատվիրատուն պարտավոր էր վճարել ավանսային գումար 80%-ի չափով՝ գումարով 52,592.9 հազ. դրամ, որը պատվիրատուի կողմից չի ապահովվել։

0.09.2020թ. ՊՈԱԿ-ի կողմից բաժնետիրական ընկերությանը ուղարկվել է ծառայության մատուցման հանձնման–ընդունման ակտը (7,734,250.0 ռուբլի), որի դիմաց առ ստուգման ավարտի օրը վճարումներ չեն կատարվել։

3. ՊՈԱԿ-ի նախկին գիտաշխատող Գաբրիել Օհանյանի (հանդիսացել է էքսկուրսիաների կազմակերպման համակարգող) 06.11.2020թ. հայտարարության համաձայն, 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հուլիս ամիսը էքսկուրսիաներից հավաքագրված գումարներից յուրաքանչյուր ամսվա մեկ շաբաթվա գումարը՝ 1/4 մասը, մուծվել է կազմակերպության դրամարկղ, իսկ 3/4 մասի գումարից 50% չափաբաժնով վերցվել է էքսկուրսավարների և համակարգողի կողմից՝ որպես աշխատավարձ, իսկ մնացած 50%-ը տրվել է գիտքարտուղար Ելենա Նիկողոսյանին, որի դիմաց ոչ մի վճարային փաստաթուղթ չի տրվել։ Նշված ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի դրամարկղ է մուտքագրվել 1,500.0 հազ. դրամ։ Համաձայն հայտարարության 4,500.0 հազ. դրամը դրամարկղ չի մուտքագրվել, որից 2,250.0 հազ. դրամը տրվել է էքսկուրսավարներին՝ որպես աշխատավարձ, իսկ 2,250.0 հազ. դրամը տրվել է գիտքարտուղար Ե. Նիկողոսյանին (2 դեպքում էլ չի կազմվել համապատասխան փաստաթղթեր), որի իսկությունը հնարավոր է պարզել իրավասու մարմինների համապատասխան իրավական գնահատական տալուց հետո։

4. ՊՈԱԿ-ի հյուրատան պատասխանատու Արսեն Ալեքսանյանի հայտարարության համաձայն, հանրային կապերի բաժնի վարիչ Սոնա Ֆարմանյանը 08.06.2020թ. մինչև 24.09.2020թ. սենյակ է զբաղեցրել հյուրատանը։ Սոնա Ֆարմանյանից որպես հյուրանոցային վճար 109 օրվա դիմաց չի գանձվել ընդամենը 1,635.0 հազ. դրամ, և գումարը չի արտացոլվել որպես այլ եկամուտներ։

5. ՊՈԱԿ-ի կողմից 30.09.2020թ. դրությամբ բնակիչներից պակաս բնակվարձ է հաշվարկվել և գանձվել ինչպես պայմանագրով, այնպես էլ առանց պայմանագրերի զբաղեցրած բնակարանների մասով 7,000.5 հազ. դրամ։

Վերը նշված 7,000.5 հազ. դրամի չափով չվճարված գումարները հաշվապահական հաշվառմամբ չեն արտացոլվել որպես կրեդիտորական պարտքեր և առ ստուգման պահը չեն գանձվել ՊՈԱԿ-ի կողմից:

6. ՊՈԱԿ-ը, խախտելով ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 1001-Ն որոշման պահանջները, 2017-2019 թվականներին և 2020 թվականի 9 ամիսների ընթացքում կատարել է որոշմամբ սահմանված նորմաներից ավել վառելանյութի (բենզին և դիզելային վառելիք) ծախս 6,962.4 լիտր՝ գումարով 2,367.3 հազ.դրամ:

7. ՊՈԱԿ-ը, խախտելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջները` 2017-2018 թվականների ընթացքում, առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի՝ թերությունների ակտ, տեղադրման ակտ, կատարել է 2,586,4 հազ. դրամի տրանսպորտային միջոցների նորոգման ծախսերի ձևակերպում:

8. ՊՈԱԿ-ը առանց վերադասի թույլտվության, գիտական խորհրդի համապատասխան որոշման, համապատասխան աշխատակցի և ԲՈՒՀ-ի հետ կնքված պայմանագրերի 9-ը դեպքով աշխատակցի դիմումի կամ զեկուցագրի և մեկ դեպքով աշխատող ծնողի դիմումի հիման վրա կատարել է ուսման վարձի վճարումներ՝ գումարով 1,863.5 հազ. դրամի:

9. ՊՈԱԿ-ի բնակելի շենքերում բնակվող կազմակերպության նախկին աշխատակիցները կամ մահացած աշխատակիցների հարազատները, իրենց կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի վարձերը փոխհատուցել են ՊՈԱԿ-ին մասնակիորեն, այն դեպքում երբ ՊՈԱԿ-ը ծախսված ամբողջ էլեկտրաէներգիայի փոխհատուցումը կատարել է իր միջոցների հաշվին: Չվճարած կամ կամայականորեն զրոյացված վարձերը գումարով 2,319.1 հազ. դրամ հաշվապահական հաշվառմամբ չեն ձևակերպվել որպես կրեդիտորական պարտքեր և չեն գանձվել ՊՈԱԿ-ի կողմից փոխհատուցված էլեկտրաէներգիայի դիմաց:

10. ՊՈԱԿ-ին սնուցող թիվ 2 ենթակայանի փաստացի ծախսված էլեկտրաէներգիայի և փաստացի հզորությունների հաշվարկից, հաշվարկային գործակիցները, ինչպես նաև գլխ. ինժեների և կրտսեր գիտաշխատողի կողմից ներկայացրած հզորությունների և կատարված դիտումների վերաբերյալ տեղեկանքներից ելնելով էլեկտրաէներգիայի հաշվարկային ծախսի տարբերությունը կազմում է 75,587.8 կվտ՝ գումարով 2,645.6 հազ. դրամ:

11. ՊՈԱԿ-ը, խախտելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջները` 2017-2018 թվականներին ապրանքանյութական արժեքների և ծառայությունների ձեռքբերման համար դրամարկղից ելքագրված 2,159.0 հազ. դրամը ձևակերպել է ծախսերով առանց, ապրանքանյութական արժեքների ձեռքբերման, ծախսը կամ դրա դիմաց վճարումները հիմնավորող փաստաթղթերի։

12. САО РАН ֆեդերալ բյուջետային կազմակերպության հետ 01.10.2016թ. կնքված ապրանքանյութական արժեքներ ձեռքբերման թիվ Н 02/18 պայմանագրի կատարման ժամկետ է սահմանվել մինչև 01.12.2017թ.։

2016-2017 թվականներին փոխանցված 9,641.0 հազ. դրամ կամ 1,200,000 ռուբլի գումարի դիմաց սկսած 2017 թվականից ապրանքանյութական արժեքներ (օպտիկական կոմպլեկտ) չի մատակարարվել, այս պայմաններում չեն կիրառվել պայմանագրով նախատեսված պատժամիջոցներ, և վերը նշված 9,641.0 հազ. դրամը 3 տարուց ավելի գտնվում է САО РАН ֆեդերալ բյուջետային կազմակերպության մոտ։

13. ՊՈԱԿ-ի կողմից խախտվել է աշխատանքային օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ կետի (այն է՝ աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում 48 ժամից) պահանջները՝ թվով 12 աշխատակիցներ բացի հիմնական դրույքից 6 ժամյա աշխատանքային օրով՝ 0,75 դրույքով, համատեղությամբ աշխատել են կիրառական աստղագիտական կենտրոնում՝ Սարավանդում, որի արդյունքում վերը նշված օրենսդրության պահանջներից ավելի ժամեր է տրվել 0,25 դրույքի չափով: 2017-2019 թվականների և 2020 թվականի 9 ամիսների ընթացքում վերոնշյալ աշխատակիցներին 1,5 դրույքից ավելի հաշվարկվել է և վճարվել 15,836.2 հազ. դրամի չափով աշխատավարձ:

14. Հանրային հատվածի կազմակերպությունների հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը դրանց վերարտադրման գործող պայմաններին և իրական արժեքներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի «Հանրային հատվածի կազմակերպությունների հիմնական միջոցների գույքագրման և վերագնահատման մասին» N 264-Ն որոշմամբ սահմանվել է, որ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հանրային հատվածի կազմակերպություններն օրենքի համաձայն սահմանված ժամանակացույցով նախատեսված` հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման տարվա հունվարի 1-ի դրությամբ պարտավոր են հաշվապահական հաշվառման նպատակով գույքագրել, վերագնահատել հիմնական միջոցները և դրանց արդյունքներն արտացոլել նոր համակարգին անցնելու տարվա ֆինանսական հաշվետվություններում և հիմնական միջոցների գույքագրման և դրանց վերագնահատման արդյունքների մասին տեղեկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` վերջինիս կողմից սահմանված ձևաչափով:

Վերագնահատման արդյունքում վերագնահատվող հիմնական միջոցների արժեքը 01.01.2018թ. դրությամբ, կազմել է 1,147,486.8 հազ. դրամ։

Սակայն նշված 1,147,486.8 հազ. դրամ գումարը չի ներառվել ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան ՊՈԱԿ-ի՝ ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի հունվարի 30-ի N 27-Ն հրամանի հավելվածով սահմանված ֆինանսական հաշվետվություններում։

15. ՊՈԱԿ-ը, խախտելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 2 հրամանով հաստատված կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները, 2017-2019 թվականներին գույքագրում չի իրականացրել։

16. 2017 թվականի նոյեմբերին ամերիկացի աստղագետ Դանիել Վիդմանը իր միջոցներով, նվիրատվության կարգով Բյուրականի աստղադիտարանի հյուրատան կարիքների համար ձեռք է բերել 25 անուն 309 հատ փոքրարժեք արագամաշ առարկաներ, ինչպես նաև 5 անուն՝ 11 հատ հիմնական միջոց հանդիսացող հյուրատանն անհրաժեշտ ապրանքանյութական արժեքներ։ Նշված գույքը և ապրանքները մուտքագրվել և հաշվառվել են կազմակերպությունում առանց գնի՝ միայն քանակային։

17. ՊՈԱԿ-ը, որպես աճուրդում հաղթող ճանաչված մասնակից, 22.12.2014թ. ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ» ՊՈԱԿ-ի հետ կնքել է 1 հատ ազոտի տեղակայանք 4,960.0 հազ. դրամ գումարով և 2 հատ ազոտի պահպանման համար նախատեսված տարա ՍԴ-20՝ 40.0 հազ. դրամ ձեռք բերելու առքուվաճառքի պայմանագիր։ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ» ՊՈԱԿ-ի ընդհանուր աճուրդի հրապարակային ծանուցման համաձայն, նշված ազոտային տեղակայանք սարքի մեկնարկային գինը կազմել է 900,0 հազ. դրամ։ Ըստ հրապարակային ծանուցման, նշված ազոտային տեղակայանք սարքը հանդիսանում է նախկինում շահագործված, 1973 թվականի արտադրության սարքավորում, որը ենթակա է շահագործման, սակայն պահանջվում է որոշակի նորոգում կամ գլխավոր մասերի փոխարինում։ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ» ՊՈԱԿ-ի կողմից ՊՈԱԿ-ին չի տրամադրել ազոտային տեղակայանք սարքավորման տեխնիկական անձնագիրը և այլ տեխնիկական փաստաթղթերը։ ՊՈԱԿ-ը վճարելով 4.960, 0 հազ. դրամ ձեռք է բերել անսարք տեղակայանք, որի հանգույցները և մասերը աստղադիտարանի աշխատակիցների ուժերով վերանորոգելով տեղադրվել են աստղադիտարանում առկա հին ազոտային տեղակայանքի վրա։ 2018 թվականի հունիս ամսից աստղադիտարանի համար պահանջվող, անհրաժեշտ քանակությամբ հեղուկ ազոտը ձեռք է բերվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտից։

18. ՊՈԱԿ-ը, խախտելով Քաղաքացիական օրենսգրքի 757-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը շինարարական աշխատանքներ իրականացնելու համար նախագծանախահաշվային փաստաթղթեր չի կազմել։ Նախագծային և հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար մրցույթ չի հայտարարել նախագծող, հետազոտող կապալառու կազմակերպության ընտրության համար, որին կհանձնվեր նախագծային առաջադրանք և այլ ելակետային տվյալներ նախագծային փաստաթղթեր կազմելու համար։

ՊՈԱԿ-ի կողմից չի կազմվել անգամ թերությունների ակտեր, որոնցից կպարզվեր կատարվելիք շինարարական աշխատանքների ծավալները և բնութագրերը։

ՊՈԱԿ-ի կողմից շինարարական աշխատանքները կատարվել են տնտեսավարման եղանակով։ ՊՈԱԿ-ը, խախտելով ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշման պահանջը կատարված աշխատանքների համար չի կազմվել կատարողական ակտեր, հանձնման-ընդունման արձանագրություններ, թաքնված աշխատանքների ակտեր։ Յուրաքանչյուր կատարված, ավարտված աշխատանքների համար չի կազմել ավարտված շինարարության փաստագրման ակտ։

2017-2020 թվականներին ՊՈԱԿ-ի կողմից շինարարական աշխատանքներ իրականացնելու համար կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագրեր շուրջ 72,000.0 հազ. դրամի, ձեռք է բերվել և ծախսվել շինարարական նյութեր շուրջ 62,500.0 հազ. դրամի։

Ընտրանքային կարգով ստուգված թվով 7 շինարարական և վերանորոգման աշխատանքների գծով կատարված հսկիչ չափման արդյունքներով արձանագրվել է պայմանագրով վճարված աշխատավարձի և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունիսի 16-ի N 41-Ն հրամանի կարգի գործող գներով հաշվարկված աշխատավարձի տարբերությունը կազմում է 11,908.36 հազ. դրամ։

19. Ապրանքանյութական արժեքների ձեռքբերման, ստացման և պահպանման, ծառայությունների ճշտության ստուգմամբ պարզվեց, որ 22.11.2017թ. կնքած թիվ 2016-196 պայմանագրի համաձայն ՊՈԱԿ-ը ԱՄԵՐԻԿԱ/ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈ/2՝ ASTRONOMICAL SOCIETY OF PACIFIC CONFERENCE SERIES կազմակերպությունից 26.12.2019թ. թիվ 111318-196 հաշվով ստացել է, 3,541 ամերիկյան դոլար կամ 1,717.7 հազ. դրամ արժեքով Astronomical Heritage of the Miggle East վերնագրով թվով 50 գրքեր։ Կատարված գույքագրմամբ պարզվեց, որ ստացված գրքերից փաստացի առկա են 17 գիրք։ Մնացած 33 գրքերի (գումարով 1,133.7 հազ. դրամ) դուրսգրման կամ բաշխման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չներկայացվեց։

20. 2016 թվականի գնումների պլանով նախատեսված է եղել 26,700.0 հազ. դրամ նորոգման աշխատանքներ, 2017 թվականի՝ 8,200.0 հազ. դրամի, 2018 թվականի՝ 9,650.0 հազ. դրամի, ընդամենը՝ 44,550.0 հազ. դրամի։ Նորոգման աշխատանքների կատարման համար չի կազմվել ծավալաթերթ-նախահաշիվ, բացակայում են նաև նախագծա-նախահաշվային փաստաթղթերը՝ խախտվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետը, այն է՝ շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա: Առանց նախագծային փաստաթղթերի առկայության շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվել չեն կարող, եթե օրենքով կամ համայնքի ավագանու որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

Նորոգման աշխատանքները կատարվել են խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ մասը և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի /այսուհետ՝ Կարգ/ 23-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, այն է եթե գնումների միասնական անվանացանկի 2-րդ մակարդակում նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերում ներառված` վերջնական սպառման ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա գնման առարկայի ձեռքբերումը կարող է իրականացվել գնանշման հարցման ձևով:

- ՊՈԱԿ-ը, խախտելով Կարգի 17-րդ կետի պահանջները 2017 թվականին ձեռք է բերել 4,200.7 հազ. դրամ արժողությամբ տարբեր շինարարական ապրանքներ, որոնք ներառված չեն եղել գնումների պլանում:

- ՊՈԱԿ-ը, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ մասը և Կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները 2017 թվականի գնումների պլանով նախատեսված ԳՀ ընթացակարգով 39121000 ԳՄԱ կոդով 5,500.0 հազ. դրամի գրասենյակային կահույք ձեռք բերելու դիմաց տարբեր մատակարարներից ձեռք է բերել 2,018.0 հազ. դրամի կահույք, առանց կնքված պայմանագրերի:

- ՊՈԱԿ-ը, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ մասը և Կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները 2017 թվականի գնումների պլանով նախատեսված ԳՀ ընթացակարգով մարդատար ավտոմեքենա /6,800.0 հազ. դրամ/ ձեռք բերելու փոխարեն ձեռք է բերել մեկ անձից Տուարեգ ֆոլցվագեն ավտոմեքենա /6,843.6 հազ. դրամ/, 2018 թվականի գնումների պլանով նախատեսված ԳՀ ընթացակարգով մարդատար ավտոմեքենա /2,500.0 հազ. դրամ/ ձեռք բերելու դիմաց փաստացի ձեռք է բերել մեկ անձից Շևրոլետ-Նիվա ավտոմեքենա /2,544.2 հազ. դրամ/, իսկ 2019 թվականի գնումների պլանով նախատեսված ԳՀ ընթացակարգով միկրոավտոբուս /13,000.0 հազ. դրամ/ ձեռք բերելու փոխարեն փաստացի ձեռք է բերել մեկ անձից Մերսեդես Սպրինտեր միկրոավտոբուսը/15,032.3 հազ. դրամ/:

Ընդ որում, ՊՈԱԿ-ի կողմից գնումների գործընթացի խախտումով 2017 թվականին 6,843.6 հազ. դրամով ձեռքբերված Վոլկսվագեն Տուարեգ մակնիշի 2007 թվականի արտադրության ծառայողական մեքենայի վրա 2017թ. օգոստոսից մինչև 2018թ. դեկտեմբեր ամիսը՝ 1 տարի 4 ամսվա ընթացքում կատարվել են վերանորոգման աշխատանքներ 2 դեպքով քաղիրավական պայմանագրերով 680,0 հազ. դրամի և մեքենայի վրա տեղադրվել են ընդհանուր գումարով 2,211.0 հազ. դրամի ավտոպահեստամասեր:

- 2018 թվականի գնումների պլանով նախատեսված է եղել ձեռք բերել ԳՀ ընթացակարգով 39121000 ԳՄԱ կոդով գրասենյակային կահույք /3,000.0 հազ. դրամ/, սակայն ձեռք է բերվել 2,989.3 հազ. դրամի կահույք մեկ անձից՝ առանց կնքված պայմանագրերի, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ մասի և Կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

2020 թվականի գնումների պլանով նախատեսված է եղել ԳՀ ընթացակարգով ձեռք բերել շինանյութ՝ 1,715.0 հազ. դրամի, սակայն ձեռք է բերվել մեկ անձից 2,817.5 հազ. դրամի՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ մասը և Կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

21. Ստուգումն առաջարկողի կողմից հարց է առաջադրվել Ա/Ձ Հայկ Հարությունյանի գործունեության վերաբերյալ: ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված թիվ 1.3/109 տեղեկանքի համաձայն ՊՈԱԿ-ը «Հայկ Հարությունյան» Ա/Ձ-ի հետ որևէ ֆինանսական գործունեություն չի իրականացրել: Ներկայացված այլ փաստաթղթերի համաձայն Ա/Ձ Հայկ Հարությունյանը իր աշխատանքային գործունեությունը, իրականացրել է կիրառական աստղագիտության կենտրոնում՝ Սարավանդում։

Հայկ Հարությունյանը 2003-2017 թվականներին հանդիսացել է ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ 2017թ-ի ապրիլից՝ որպես փոխտնօրեն: Հայկ Հարությունյանի կողմից խախտվել է ՊՈԱԿների մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները՝ այն է պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական այլ աշխատանքից: Հայկ Հարությունյան Ա/Ձ-ի կողմից ծառայություններ է մատուցվել (Астрономическии наузчныи центр) РОСКОСМОС. ակցիոներական ընկերությանը ՊՈԱԿ-ին պատկանող աստղագիտության կենտրոնի և աշխատակիցների միջոցով:

Հայկ Հարությունյան Ա/Ձ-ի և ՊՈԱԿ-ի միջև բացակայում են ծառայությունների մատուցման վերաբերյալ որևէ պայմանագիր և վճարումներ:

- Ստուգումն առաջարկողի կողմից հարց է առաջադրվել Չիլիի Իսահակ Նյուտոնի անվան ինստիտուտի հայկական մասնաճյուղի հետ կատարված գործարքների վերաբերյալ: ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել է տեղեկանք այն մասին, որ կազմակերպությունը, սկսած 2008 թվականից, Չիլիի Իսահակ Նյուտոնի անվան ինստիտուտի հետ որևէ գիտական և ֆինանսական գործունեություն չի իրականացրել: Ներկայացված հայտարարությունների համաձայն Չիլիի Իսահակ Նյուտոնի անվան ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենը եղել է Արեգ Միքայելյանը: Գիտաշխատողների կողմից տրված յուրաքանչյուր հոդվածի համար նշված ինստիտուտի մասնաճյուղի գիտաշխատողին տրվել է որոշակի գումար, որը ձևավորվել է 1000 կամ 700 ԱՄՆ դոլարը հավասար բաժանելով հոդվածի համահեղինակներին: Հայտարարատուն նշել է, որ մասնավորապես իր կողմից 2008, 2009, 2012, 2013 թվականներին Արեգ Միքայելյանից կանխիկ ստացել է համապատասխանաբար 100, 140, 250 և 100 ԱՄՆ դոլար ստորագրելով Ա. Միքայելյանի կողմից ներկայացված ցուցակում իր անվան դիմաց, և ցուցակը մնացել է տնօրենի մոտ:

 

Առաջարկվել է.

1. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Հանձնարարել ՊՈԱԿ-ին.

1․ Բացառել հետայսու ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԳՆ (ՀՀ ԿԳՄՍՆ)-ի Գիտական կոմիտեի միջև կնքված թեմատիկ և ծրագրային պայմանագրերի վերաբերյալ ընթացիկ և ամփոփ հաշվետվությունները, ինչպես նաև Գիտական կոմիտեի կողմից տրված դրական եզրակացությունները և պայմանագրերի նախահաշիվների սահմաններում կատարված ծախսերի մասով ֆինանսական հաշվետվությունները (կից հիմնավորող փաստաթղթերով) կազմակերպությունում չհաշվառելու փաստերը:

2․ Միջոցներ ձեռնարկել «Ռոսկոսմոս»՝ «Астрономический научный центр» բաժնետիրական ընկերության հետ 01.08.2019թ. կնքված ծառայությունների մատուցման թիվ 1922730100342217000244851/256 պայմանագրի շրջանակներում 01.11.2019թ.-30.09.2020թ. ժամանակաշրջանում մատուցված 7,734,250.0 ռուբլու ծառայությունների դիմաց վճարումները ապահովելու ուղղությամբ։ Հետայսու ապահովել պայմանագրի 2.2 կետով սահմանված նորմի կատարումը՝ այն է Պատվիրատուն պարտավոր էր վճարել ավանսային գումար պայմանագրային արժեքի 80%-ի չափով։

3․ Այցելությունների՝ էքսկուրսիաների գծով գանձված գումարները ամբողջությամբ մուտքագրել ՊՈԱԿ-ի դրամարկղ և արտացոլել որպես այլ եկամուտներ:

4․ Միջոցներ ձեռնարկել․

- հյուրանոցային ծառայության՝ գիշերավարձի գծով Սոնա Ֆարմանյանից որպես հյուրանոցային վճար 109 օրվա դիմաց չվճարված 1,635.0 հազ. դրամի վճարումը ապահովելու և հետայսու նման դեպքերը բացառելու ուղղությամբ։

- բնակ-կոմունալ սպասարկման գծով զբաղեցրած բնակարանների մասով 30.09.2020թ. դրությամբ պակաս հաշվարկված և չվճարված 7,000.5 հազ. դրամ բնակվարձի գանձման և ՊՈԱԿ-ի դրամարկղ մուտքագրման ուղղությամբ՝ կատարելով համապատասխան հաշվապահական ձևակերպում:

- էլեկտրաէներգիայի ծախսեր հոդվածով ստուգմամբ ընդգրկված ժամանակաշրջանում ՊՈԱԿ-ի բնակելի շենքերում բնակվող բնակիչների կողմից չվճարած կամ կամայականորեն զրոյացված վարձերի ընդհանուր գումարով 2,319.1 հազ. դրամի գանձման և ՀՀ պետական բյուջե վերականգնման ուղղությամբ:

- թիվ 2 ենթակայանի փաստացի ծախսված հոսանքի և հաշվարկային հոսանքի ծախսի տարբերության ընդամենը 75587.8 կվտ՝ գումարով 2,645.6 հազ. դրամի գանձման և ՀՀ պետական բյուջե վերականգնման ուղղությամբ:

- տրանսպորտային նյութեր ծախսային հոդվածով ստուգմամբ ընդգրկված ժամանակաշրջանում սահմանված նորմատիվներից ավել ծախսված 6,962.4 լիտր՝ գումարով 2,367.3 հազ. դրամ վառելանյութի (բենզին և դիզ. վառելիք) ՊՈԱԿ-ի հաշվին վերականգնման ուղղությամբ: Հետայսու վառելանյութի ծախսը կատարել ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 1001-Ն որոշմամբ սահմանված վառելանյութի ծախսի նորմաների սահմաններում:

- տրանսպորտային միջոցների նորոգում ծախս հոդվածով ստուգմամբ ընդգրկված ժամանակաշրջանում առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի՝ թերությունների ակտ, տեղադրման ակտ, կատարված ծախսերը գումարով 2,586․4 հազ. դրամը ՊՈԱԿ-ի հաշվին վերականգնման ուղղությամբ:

- ՊՈԱԿ-ի դրամարկղից ելքագրված ընդամենը 2,159.0 հազ. դրամ գումարները ՊՈԱԿի հաշվին վերականգնման ուղղությամբ:

- САО РАН ֆեդերալ բյուջետային կազմակերպությանը օպտիկական կոմպլեկտ ձեռք բերելու համար 2016-2017 թվականներին փոխանցված 9,641.0 հազ. դրամ կամ 1,200,000 ռուբլի գումարի վերականգնման կամ օպտիկական կոմպլեկտի ձեռքբերումը արդիական լինելու դեպքում վերջինիս մատակարարումը ապահովելու ուղղությամբ։

5․ Տարեկան ֆինանսական հաշվետվությունները պատրաստելուց առաջ ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունն ապահովելու նպատակով կատարել ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրում «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 2 հրամանով հաստատված կարգի պահանջներին համապատասխան: ՊՈԱԿ-ի 2020 թվականի ֆինանսական հաշվետվություններում և հաշվեկշռում, սահմանված կարգով, ներառել ՊՈԱԿ-ի հիմնական միջոցների 2017 թվականի վերագնահատման արդյունքները:

6․ 2017 թվականի նոյեմբերին ամերիկացի աստղագետ Դանիել Վիդմանի կողմից նվիրատվության կարգով ՊՈԱԿ-ի հյուրատան կարիքների համար ձեռքբերված ապրանքանյութական արժեքները սահմանված կարգով գնահատել իրական արժեքով՝ ձեռքբերման ամսաթվի դրությամբ և հաշվառել ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվեկշռում։

7․ Շինարարական և վերանորոգման աշխատանքներ կատարելիս խստագույնս առաջնորդվել ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշման և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունիսի 16-ի N 41-Ն հրամանի կարգի պահանջներով։

Ընտրանքային կարգով ստուգված թվով 7 շինարարական և վերանորոգման աշխատանքների գծով կատարված հսկիչ չափման արդյունքներով արձանագրված պայմանագրով վճարված և գործող գներով հաշվարկված աշխատավարձի տարբերությունը՝ գումարով 11,908.36 հազ. դրամ, վերականգնել ՀՀ պետական բյուջե։

8․ ԱՄԵՐԻԿԱ/ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈ/2՝ ASTRONOMICAL SOCIETY OF PACIFIC CONFERENCE SERIES կազմակերպությունից 26.12.2019թ. թիվ 111318-196 հաշվով ստացված, Astronomical Heritage of the Miggle East վերնագրով թվով 33 գրքերի՝ գումարով 1,133.7 հազ. դրամի պակասորդը վերականգնել պատասխանատու պաշտոնատար անձից։

9․ Բացառել առանց վերադասի թույլտվության, գիտ. խորհրդի համապատասխան որոշման, համապատասխան աշխատակցի և ԲՈՒՀ-ի հետ կնքված պայմանագրերի առկայության՝ աշխատակիցների դիմումի կամ զեկուցագրերի կամ աշխատող ծնողի դիմումի հիման վրա ուսման վարձի վճարումների կատարումը։

10․ Աշխատավարձի և դրույքի հաշվարկման ժամանակ խստագույնս առաջնորդվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթներով։

11․ Հետայսու բացառել ՊՈԱԿ-ի կողմից ոչ նպատակային, անարդյունավետ ծախսերի կատարումը, ինչպիսիք են․

- ՊՈԱԿ-ի կողմից գնումների գործընթացի խախտումով Վոլկսվագեն Տուարեգ մակնիշի 2007 թվականի արտադրության ծառայողական մեքենայի ձեռքբերումը 15.08.2017թ. 6,843.6 հազ. դրամով, որի վրա 2017 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի դեկտեմբեր ամիսը՝ 1 տարի 4 ամսվա ընթացքում կատարվել է ընդհանուր գումարով 2,891․0 հազ. դրամի վերանորոգման աշխատանքներ:

- ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ» ՊՈԱԿ-ից ձեռք բերած 1973 թվականի արտադրության անսարք ազոտի տեղակայանք 4,960.0 հազ. դրամ գումարով։

12․ Ընկերության կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները իրականացնել բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

13․ Ակտով արձանագրված առանձին հարցերին իրավական գնահատական տալու համար ստուգման նյութերը ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին։

Այսպիսով, ստուգման արդյունքներով արձանագրվել են 1,356,105.0 հազ. դրամի խախտման փաստեր, որից 1,249,559.6 հազ. դրամը ենթակա է վերականգնման, նույն թվում 16,873.1 հազ. դրամը մուտքագրման ՀՀ պետական բյուջե, 85,199.7 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՊՈԱԿ-ի հաշվին, իսկ 1,147,486.8 հազ. դրամը ենթակա է ձևակերպման հաշվառումով:

Ստուգման արդյունքներով արձանագրված՝ վերականգնման ենթակա 1,249,559.6 հազ. դրամից 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ վերականգնվել է 54,176.8 հազ. դրամ, իսկ չվերականգնված գումարը կազմում է 1,195,382.8 հազ. դրամ:

 

6. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Արձանագրվել է.

1. «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով թվով 14 ԲՈՒՀ-եր պայմանագրերով ստանձնած պարտավորությունները լրիվ ծավալով չեն մատուցել՝ փաստացի սովորողների թիվը պայմանագրերով նախատեսվածի համեմատությամբ պակաս է եղել, որի դիմաց 2017-2019 թվականներին ավել ֆինանսավորված գումարը կազմում է 132,758.1 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

2020 թվականի «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով ուսանողների միջին տարեկան թիվը և «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելությունը ավել պլանավորելու հետևանքով ավել է նախատեսվել առնվազն 129,462.1 հազ. դրամ, որը ենթակա է 2020 թվականի ֆինանսավորումից նվազեցման:

2. «Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով 2020 թվականի բյուջետային հայտով կրթաթոշակի գծով տարեսկզբի դրամական միջոցների մնացորդները հաշվի չառնելու հետևանքով կրթաթոշակի գծով ավել է նախատեսվել 14,730.6 հազ. դրամ, որը ենթակա է նվազեցման 2020 թվականի ֆինանսավորումից:

3. «Կրթության օբյեկտների շենքային պայմանների բարելավում» և «Կրթական օբյեկտների շենքային ապահովվածության բարելավում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից ՀՀ ԿԳ և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կրթության օբյեկտների շենքային պայմանների բարելավման և կրթական օբյեկտների շենքային ապահովվածության նպատակով հատկացված գումարների ծախսման ընթացքում թույլ է տրվել 8,376.7 հազ. դրամի տարաբնույթ խախտումներ (այդ թվում` 3,657.1 հազ. դրամի պայմանագրերով նախատեսված, հանձնման-ընդունման արձանագրություններով ընդունված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ, 4,719.6 հազ. դրամի պայմանագրային գնի թանկացում), որը ենթակա է վերականգնման:

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին՝ իրեն անհատույց, անժամկետ օգտագործման հիմնանորոգմանն աջակցելու նպատակով հատկացված գումարի դիմաց շուրջ 1,5 տարի ծառայություն չի մատուցվել և գումարը՝ 149,650.0 հազ. դրամ, ետ է վերադարձվել երկուստեք կնքված պայմանագրով և համաձայնագրով սահմանված ժամկետից 30 օր ուշացումով:

4. «Կինոնկարների արտադրություն» ծրագրով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարների մասով ՊՈԱԿ-ի ներկայացրած «Բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին» ձև 2 հաշվետվություններում ֆինանսավորված, դրամարկղային և փաստացի ծախսերը ցույց են տրվել նույն գումարի չափով՝ 2017 թվականին՝ 353,615.3 հազ. դրամ, 2018 թվականին՝ 325,440.0 հազ. դրամ և 2019 թվականին՝ 408,708.0 հազ. դրամ: Այն դեպքում, երբ «Կինոնկարների արտադրություն» ծրագրով ՊՈԱԿին ֆինանսավորված գումարների մնացորդը 01.01.2019թ. դրությամբ կազմել է 138,847.0 հազ. դրամ (այդ թվում՝ գանձապետական հաշվում՝ 99,012.0 հազ. դրամ, ՊՈԱԿ-ի կողմից կինոարտադրողներին վճարված կանխավճարների մնացորդը` 39,835.0 հազ. դրամ), 01.01.2020թ. դրությամբ՝ 214,429.0 հազ. դրամ (այդ թվում՝ գանձապետական հաշվում՝ 104,154.0 հազ. դրամ, իսկ ՊՈԱԿ-ի կողմից կինոարտադրողներին վճարված կանխավճարների մնացորդը` 110,275.0 հազ. դրամ):

Նշված գումարները ծրագրի գծով պարտք ցույց տալու փոխարեն «Բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին» ձև 2 հաշվետվությունում ցույց է տրվել որպես փաստացի ծախս, որը նույն ձևով ներկայացվել է ՀՀ ֆինանսների նախարարություն:

Նախարարության հանդեպ ՊՈԱԿ-ի պարտքը հիմնավորվում է նաև ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվառման փաստաթղթերով, համաձայն որոնց բյուջետային հատկացումների հաշվին նկարահանվող ֆիլմերի գծով, նախարարության հանդեպ ՊՈԱԿ-ի պարտքը կազմել է 01.01.2017թ. դրությամբ՝ 49,000.0 հազ. դրամ, 01.01.2018թ. դրությամբ՝ 107,657.0 հազ. դրամ, 01.01.2019թ. դրությամբ՝ 140,097.0 հազ. դրամ, 01.01.2020թ. դրությամբ՝ 164,793.3 հազ. դրամ, 01.07.2020թ. դրությամբ՝ 85,740.0 հազ. դրամ (նշված 85,740.0 հազ. դրամ պարտքը գոյացել է թվով 4 ֆիլմերի գծով, որոնց դիմաց վճարումները կատարվել են 2019 թվականին, իսկ ավարտը նախատեսվել է 2020 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին):

- 2017 թվականին թվով երկու մուլտֆիլմի արտադրության համար ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հաշվետվությամբ բյուջետային հատկացումների հաշվին փաստացի ծախսերը ավել են ցույց տրվել 101.4 հազ. դրամով, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

5. «Ազգային կինոծրագրերի իրականացում» ծրագրով՝

ա) ՀՀ պետական բյուջեից գումարները հատկացվել են ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով, սակայն այդ գումարների հաշվին կատարվել են ծախսեր, որոնք դուրս են ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի շրջանակից և ներառված չեն ՀՀ պետական բյուջեում նշված ծրագրով գումարների նախատեսման նպատակով ներկայացված բյուջետային հայտերում:

Մասնավորապես,

- 2017 թվականի ծախսերի նախահաշվով նախատեսվել և փաստացի իրականացվել է 6,360.0 հազ. դրամի կրթական ծրագրեր՝ 09.01.2017թ. «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրով վերջինիս վճարվել է 6,360.0 հազ. դրամ՝ կինո և հեռուստատեսային ոլորտի մասնագետների պատրաստման համար մեկամյա դասընթացներ կազմակերպելու նպատակով:

- ՊՈԱԿ-ի 2017-2019 թվականների եկամուտների և բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի նախահաշիվներում ընդգրկված է նաև Հ. Մալյանի անվան թատրոնի պահպանման ծախսերը: Նշված ծախսերը կատարվել են «Ազգային կինոծրագրերի իրականացում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին: Թատրոնի պահպանման համար 2017-2019թ թվականի կատարվել են ընդամենը 95,076.6 հազ. դրամի ծախսեր, որից «Ազգային կինոծրագրերի իրականացում» ծրագրով բյուջեից հատկացված միջոցների հաշվին վճարվել է 84,757.3 հազ. դրամ կամ 89,1 տոկոսը, իսկ թատրոնի եկամուտների հաշվին՝ 10,319.3 հազ. դրամ:

բ) ՊՈԱԿ-ի 2019 թվականի հաշվետվությամբ աշխատավարձի հոդվածով ցույց տրված 120,882.0 հազ. դրամ փաստացի ծախսերի կազմում ընդգրկվել է նաև 2019 թվականին ձևավորված պարգևատրման պահուստային ֆոնդը՝ գումարով 1,614.9 հազ. դրամ, որի արդյունքում 2019 թվականի եկամուտների և բյուջետային հատկացումների հաշվին իրականացված ծախսերի վերաբերյալ ներկայացված հաշվետվությամբ աշխատավարձի հոդվածով փաստացի ծախսերը ավել, իսկ աշխատավարձի գծով տնտեսումը պակաս է ցույց տրվել նույն գումարի չափով:

ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման 13-րդ կետով հանձնարարվել է 2019 թվականի պետական բյուջեից առանց մրցույթի դրամաշնորհի ձևով իրավաբանական անձանց տրամադրվող հատկացումների շրջանակում կնքվելիք դրամաշնորհի պայմանագրում նախատեսել դրույթ այն մասին, որ դրամաշնորհի պայմանագրով նախատեսված միջոցառումների տարեկան արդյունքները պետական մարմնի կողմից ընդունվելուց հետո իրավաբանական անձը միջոցառումների իրականացման արդյունքում առաջացած տնտեսումները (խնայողությունները) վերադարձնում է ՀՀ պետական բյուջե` ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը»: ՊՈԱԿ-ի կողմից բյուջեից հատկացված միջոցների հաշվին 2019 թվականին իրականացված ծախսերի վերաբերյալ ներկայացված հաշվետվությամբ աշխատավարձի հոդվածով պակաս ցույց տրված տնտեսումը՝ գումարով 1,614.9 հազ. դրամ ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

գ) Հայաստանի Հանրապետությունում կինեմատոգրաֆիայի հայեցակարգի մշակման համար 2017 թվականի ՀՀ պետական բյուջեից «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 6,828.0 հազ. դրամ: ՀՀ Մշակույթի նախարարության և ՊՈԱԿ-ի միջև 27.06.2017 թվականի կնքված դրամաշնորհի հատկացման պայմանագրով ՊՈԱԿ-ը պարտավորվել է կատարված աշխատանքների վերաբերյալ նախարարությանը ներկայացնել հաշվետվություններ և աշխատանքների ընդունման վերաբերյալ կողմերի միջև պետք է կազմվեր հանձնման-ընդունման արձանագրություն: Մինչև նախարարության հետ պայմանագրի կնքումը, հայեցակարգի մշակման նպատակով ՊՈԱԿ-ը արդեն իսկ «Ամերիա» ՓԲԸ-ի հետ 20.06.2017 թվականի կնքել է թիվ 14-130617 պայմանագիրը և 6,828.0 հազ. դրամ փոխանցել է ՓԲԸ-ին: Նախարարության և ՊՈԱԿ-ի միջև Հայաստանի Հանրապետությունում կինեմատոգրաֆիայի հայեցակարգի մշակման աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություն չի կազմվել: ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացված «Բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին» ձև 2 հաշվետվությամբ 6,828.0 հազ. դրամը ցույց է տրվել փաստացի ծախս:

6. «Դպրոցներում ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» և «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրով՝

ա) ՀՀ պետական բյուջեում անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախատեսման նպատակով նախարարության կողմից ներկայացված բյուջետային հայտերում գումարները հաշվարկվել են բացառապես խմբավարների աշխատանքների վարձատրության համար: Գումարները հաշվարկվել են հաշվի առնելով ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների խմբակների քանակը, դասավանդվող ամիսների և մեկ ամսում դասավանդվելիք ժամերի քանակը և մեկ խմբավարի մեկ ժամվա վարձատրության արժեքը:

Սակայն ծրագրի իրականացման նպատակով նախարարության և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ԻԱՄ-ի և նրա իրավահաջորդ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի հետ կնքված պայմանագրերով գումարները նախատեսվել և փաստացի ծախսվել են բյուջետային հայտերում նախատեսված նպատակներից զգալի շեղումներով, մասնավորապես 2017-2020թ թվականի պայմանագրերով նախատեսվել են բյուջետային հայտով չնախատեսված մարզային համակարգողներ, որոնց ՀՀ պետական բյուջեում խմբավարների վարձատրության համար նախատեսված գումարների հաշվին 2017-2019թ թվականի ու 2020 թվականի 1-ին կիսամյակում փաստացի վճարվել է 50,840.0 հազ. դրամ աշխատավարձ: Դրա հետ մեկտեղ 2017-2020 թվականների բյուջետային հայտերով և պայմանագրերով նախատեսված խմբակների համեմատությամբ փաստացի պահվել են էական թվով ավել խմբակներ: Նախատեսվածի համեմատ ավել խմբակները պահվել են խմբավարների միջին ամսական վարձատրությունը նվազեցնելու միջոցով:

Նախատեսվածի համեմատ ավել խմբակները պահվել են խմբավարների վարձատրությունը նվազեցնելու միջոցով (մեկ խմբավարի միջին ամսական վարձատրությունը կազմել է 64.9 հազ. դրամ, բյուջետային հայտով նախատեսված է 69.1 հազ. դրամի փոխարեն):

բ) ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1053-Ն որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով, «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ԻԱՄ-ին տրամադրված 60,131.1 հազ. դրամից վերջինս ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված նպատակներով ծախսել է ընդամենը 54,970.1 հազ. դրամ կամ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից չծախսված գումարը կազմում է 5,161.0 հազ. դրամ, որը որպես նախարարության հանդեպ պարտք արտացոլված է «Հիմնարկի դեբիտորական, կրեդիտորական պարտքերի և պահեստավորված միջոցների մասին» հաշվետվության (Ձև 4) մեջ:

ԻԱՄ 16.01.2019թ. N 01/673-19 գրությամբ դիմել է Նախարարությանը՝ առաջարկելով տնտեսված 5,161.0 հազ. դրամը ծախսել Bett Middle East Leadership Summit&Expo միջոցառման մասնակցության նպատակով: Նախարարությունը 15.03.2019թ. N 01/11/3874-19 գրությամբ պատասխանել է, որ համաձայն պայմանագրի՝ պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցները պետք է օգտագործել ծրագրով և պայմանագրով սահմանված նպատակներով, իսկ տնտեսված 5,161.0 հազ. դրամը ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե: Սակայն տնօրենի 18.04.2019թ. N 07/19 հրամանով Bett Middle East Leadership Summit&Expo միջոցառմանը մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 21-24-ը երկու աշխատակիցներ գործուղվել են ԱՄԷ Աբու Դաբի քաղաք, որի ծախսերը հաշվանցվել են որպես վերոնշյալ 5,161.0 հազ. դրամի պարտքի դիմաց:

գ) ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 4-ի N 872-Ն որոշմամբ ինժեներական լաբորատորիաների ներդրման նպատակով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին տրամադրելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 834,250.0 հազ. դրամ: Նախատեսվել է թվով 284 ուսումնական հաստատություններում ամբողջական լրակազմով ինժեներական լաբորատորիաների համար ձեռք բերել 9 ապրանքատեսակ՝ գումարով 834,250.0 հազ. դրամ:

Նախարարության և ՀԿ-ի միջև 21.08.2019թ. կնքվել է N Ռ 09.06.01.35-1 պայմանագիրը, գումարով 834,250.0 հազ. դրամ, սակայն պայմանագրով նախատեսվել է ձեռք բերել ոչ թե ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված գումարի համար հիմք հանդիսացող 9 անվանում ապրանքներ, այլ 11 անուն ապրանքատեսակ: Այսինքն, պայմանագրի կնքման պահին արդեն իսկ հայտնի է եղել գնման գործընթացի արդյունքում առաջացած տնտեսվող գումարը 74,976.0 հազ. դրամի չափով, որը որպես տնտեսած գումար ՀՀ պետական բյուջե վերադարձնելու փոխարեն ուղղվել է այլ ապրանքատեսակների ձեռք բերմանը:

7. ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 26-ի N 1275-Ն, 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1077-Ն, 2019 թվականի սեպտեմբերի 26-ի N 1314-Ն որոշումներով նախատեսված՝ մեկ անձից գնման պայմանների և ներկայացված հիմնավորումների համապատասխանության վերաբերյալ

ա) ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 26-ի N 1275-Ն որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման համերգը 06.10.2019թ. կազմակերպելու նպատակով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը (այսուհետ ՀԿ) տրամադրելու համար հատկացվել է 450,000.0 հազ. դրամ: Որոշմամբ սահմանվել է ծախսերն իրականացնել մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով:

Նախարարության և ՀԿ-ի միջև 30.09.2019թ. կնքվել է N 415 պայմանագիրը, գումարով 450,000.0 հազ. դրամ:

ՀԿ-ն 03.10.2019թ. N 08/50379-19 գրությամբ նախարարությանն է ներկայացրել միջոցառման ծրագիրը և նախահաշիվը, ըստ որի միջոցառման ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին կազմել են 450,000.0 հազ. դրամ, իսկ համաֆինանսավորման հաշվին՝ 40,670.8 հազ. դրամ:

Ներկայացված նախահաշիվներում ներառված են «Նվագախմբի հոնորար և վարձատրություն» մասով մինչև 7 ամսվա վարձատրություն, այսինքն Պատվիրատուին հայտնի է եղել միջոցառման անցկացման ժամկետը և հետևաբար, նախարարության կողմից կարող էր կազմակերպվել գնման մրցակցային ընթացակարգ՝ առանց ֆինանսական միջոցների առկայության՝ պայմանով, որ դրա շրջանակներում գնում կարող է կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում: ՀԿ-ի կողմից ներկայացված նախահաշվի և փաստացի ծախսերի հաշվետվության ստուգմամբ պարզվել է, որ նախահաշվով ավել նախատեսվել և հաշվետվությամբ ներկայացվել են 10,010.0 հազ. դրամի ավել ծախսեր, որը ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե:

Բացի այդ նախնական նախահաշվով «Նվագախմբի հոնորար և վարձատրություն» ծառայության արժեքը նախատեսվել է 115,000.0 հազ. դրամ, ավելացվել է 23,000.0 հազ. դրամ ԱԱՀ գումարը և ընդամենը նախատեսվել է 138,000.0 հազ. դրամ: «Հոնորար և վարձատրություն» ծախսերն իրականացնելու համար 03.10.2019թ. պայմանագիր է կնքվել «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ի հետ: Համաձայն «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ի հարկային հաշվի փաստացի ծախսերը կազմել են 115,800.0 հազ. դրամ, այդ թվում՝ ԱԱՀ 800.0 հազ. դրամ (ԱԱՀ կիրառվել է միայն 4000,0 հազ. դրամի ծախսի նկատմամբ): Այսինքն նախնական նախահաշվով նախատեսված և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 23000.0 հազ. դրամ ԱԱՀ գումարի դիմաց փաստացի ծախսվել է 800.0 հազ. դրամ կամ պակաս 22,200.0 հազ. դրամ, որը ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե:

Վերը նշված 22,200.0 հազ. դրամ ԱԱՀ-ի գումարը ՀՀ պետական բյուջե չի վերադարձվել և այդ գումարի հաշվին ֆինանսական հաշվետվությամբ ներկայացվել են ծախսեր, որոնք նախնական հաշվետվությամբ պետք է իրականացվեին համաֆինանսավորման հաշվին, այդ թվում՝ LED էկրաններ՝ 7,920.0 հազ. դրամ, RGB BAR սարքավորումներ՝ 5,760.0 հազ. դրամ, հրատեխնիկական էֆեկտներ՝ 3,240.0 հազ. դրամ, հրավառություն՝ 5,644.0 հազ. դրամ:

բ) ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Ֆակտորի պրոդաքշն» ՍՊԸ-ի միջև 08.10.2019թ. կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» N 236-2019 պայմանագիրը՝ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» համաժողովի կազմակերպման և անցկացման համար, գումարով 17,830.2 հազ. դրամ: Պայմանագրով նախատեսվել է չծախսված գումարի վերջնական, տարեվերջյան ազատ մնացորդը վերադարձնել ՀՀ պետական բյուջե ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը:

Ըստ «Ֆակտորի պրոդաքշն» ՍՊԸ-ի Նախարարությանը 20.11.2019թ. N 09/68620-19 գրությամբ ներկայացրած ֆինանսական հաշվետվության՝ միջոցառման շրջանակներում նախահաշվի առանձին տողերում առաջացել է ընդամենը 3,161.0 հազ. դրամ չծախսված գումար, որը ենթակա է գանձման և վերականգնման ՀՀ պետական բյուջե:

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 26-ի N 1275-Ն, 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1077-Ն և 2019 թվականի սեպտեմբերի 26-ի N 1314-Ն որոշումներով նախատեսված՝ մեկ անձից գնման պայմանների և ներկայացված հիմնավորումների համապատասխանության վերաբերյալ նախագծերով ներկայացված տեղեկանք-հիմնավորումները չեն կարգավորում մեկ անձից գնումներ կատարելու հիմքով պայմանավորված ընթացակարգերը:

8. «Արտադպրոցական դաստիարակություն հասարակական կազմակերպությունների կողմից» ծրագրով՝

2017-2019 թվականներին փաստացի գործող մարզական խմբերը և պարապողների թվաքանակները բյուջետային հայտով և հաստատված բյուջեով նախատեսվածի համեմատ միշտ պակաս է եղել (բացի «Սևան» ՄՀԿ-ի պարապողների թվաքանակից, որը ավել է եղել 2017 թվականին՝ 197-ով և 2018 թվականին՝ 23-ով), այսպես՝ 2017 թվականին՝ պակաս ընդամենը 45 խումբ՝ 264 պարապողներով, 2018 թվականին՝ պակաս ընդամենը 26 խումբ՝-117 պարապողներով և 2019 թվականին՝ պակաս ընդամենը 34 խումբ՝ 280 պարապողներով: Սակայն նման պայմաններում 3 տարի շարունակ աշխատավարձի հոդվածով նախատեսվել և փաստացի ծախսվել է միևնույն չափով:

2020 թվականի բյուջետային հայտով և հաստատված բյուջեով նախատեսվել է 476 խումբ՝ 4907 պարապողներով, ընդամենը 609,723.1 հազ. դրամի աշխատավարձի ֆոնդով, այն դեպքում, երբ 2020 թվականի հունվար 1-ի դրությամբ ՄՀԿ-ներում փաստացի գործում են ընդամենը 446 խումբ ՝4648 պարապողներով կամ պակաս 30 խումբ՝ 259 պարապողներով:

Առաջարկվել է.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկել ստուգմամբ արձանագրված փաստերը, միջոցներ ձեռնարկել արձանագրված խախտումներն ու թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ, մասնավորապես.

1. «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» և «Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրերով.

- Հանձնարարել ԲՈՒՀ-երի ղեկավարներին՝ ապահովել նախարարության հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Պայմանագրերով նախատեսված ծառայությունների թերակատարման դեպքում համապատասխան չափով նվազեցնել պայմանագրային գումարները:

- Սեղմ ժամկետում ՀՀ պետական բյուջե փոխանցել «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով արձանագրված 132,758.1 հազ. դրամ:

- Գումարների պահանջ ներկայացնելիս հաշվի առնել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակներն ու ուսանողների փաստացի թվաքանակները, ինչպես նաև կրթաթոշակների գումարների տարեսկզբի մնացորդները:

- 2020 թվականի ֆինանսավորումից նվազեցնել ընդամենը 144,192.7 հազ. դրամ, այդ թվում «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով 129,462.1 հազ. դրամ, «Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով 14,730.6 հազ. դրամ:

2. «Կրթության օբյեկտների շենքային պայմանների բարելավում» և «Կրթական օբյեկտների շենքային ապահովվածության բարելավում» ծրագրերով.

- Բարձրացնել հսկողությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կրթական օբյեկտների շինվերականգնման աշխատանքների կատարման նկատմամբ, կանխել շինվերանորոգման աշխատանքներում կապալառու կազմակերպությունների կողմից հավելագրումներ թույլ տալու դեպքերը:

- Ուժեղացնել տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ պահանջկոտությունը, վերջիններիս հետ կնքվող ծառայությունների ձեռքբերման պայմանագրերում ամրագրել ոչ պատշաճ մատուցման ծառայության համար պատասխանատվության նորմեր:

- Հնարավոր սեղմ ժամկետներում ապահովել արձանագրված 8,376.7 հազ. դրամի (3,657.1+4,719.6) վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

3. «Կինոնկարների արտադրություն» ծրագրով.

- Ապահովել ՊՈԱԿ-ի կողմից նախարարություն ներկայացված «Բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին» ձև 2 հաշվետվությունների տվյալների հավաստի արտացոլումը:

- Ապահովել 2017 թվականի ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված թվով երկու մուլտֆիլմի արտադրության ծախսերի վերաբերյալ ներկայացված հաշվետվությամբ ավել ցույց տրված 101.4 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

- Ապրանքների և ծառայությունների ձեռք բերումը իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, ապահովել գնման գործընթացում 1-ից ավելի մասնակիցներ:

4. «Ազգային կինոծրագրերի իրականացում» ծրագրով.

ա) Քննարկել ՀՀ պետական բյուջեից ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների հաշվին ուսումնակրթական ծրագրով ծախսված 6,360.0 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնման հարցը, ինչպես նաև այդ միջոցների հաշվին Հ. Մալյանի անվան թատրոնի պահպանման ծախսերի հետագա ֆինանսավորման նպատակահարմարությունը:

բ) ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն աշխատավարձի հոդվածով տնտեսված գումարը՝ 1,614.9 հազ. դրամ վերականգնել ՀՀ պետական բյուջե:

գ) Քննարկել ՀՀ-ում կինեմատոգրաֆիայի հայեցակարգի մշակման համար 2017 թվականին ՊՈԱԿ-ին հատկացված 6,828.0 հազ. դրամի պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարումը հիմնավորող փաստաթղթերի՝ աշխատանքների ընդունմանհանձնման արձանագրության բացակայության պատճառները:

5. «Դպրոցներում ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» և «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրով.

- Խիստ հսկողություն սահմանել «Դպրոցներում ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրի ծախսերը ՀՀ պետական բյուջեում նախատեսված ուղղություններին ու նպատակներին համապատասխան՝ ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների խմբակների խմբավարների վարձատրության նպատակով իրականացնելու նկատմամբ,

- Ապահովել 2018 թվականին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով, «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ԻԱՄ-ին տրամադրված գումարից պակաս ծախսված 5,161.0 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

- Ապահովել «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման համերգի կազմակերպման նպատակով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին տրամադրված գումարի ստուգմամբ արձանագրված 32,210.0 հազ. դրամի (10,010.0+22,200.0) վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

- Հսկողություն սահմանել, որ ապրանքանյութական արժեքների, աշխատանքների, ծառայությունների ձեռք բերման նպատակով իրականացվող գնումների գործընթացների արդյունքում տնտեսված միջոցները վերադարձվեն ՀՀ պետական բյուջե:

6. «Արտադպրոցական դաստիարակություն հասարակական կազմակերպությունների կողմից» ծրագրով.

- Հաշվի առնելով 01.01.2020թ. դրությամբ մարզական խմբերի ու պարապողների թիվը և այն հանգամանքը, որ ՀՀ պետական բյուջեում գումարները նախատեսվում են մարզական խմբերի ու պարապողների քանակից ելնելով` վերանայել (նվազեցնել) 2020 թվականի բյուջետային հայտով և հաստատված բյուջեով նախատեսված 476 խումբ՝ 4907 պարապողների հաշվով հաշվարկված 609,723.1 հազ. դրամի ֆինանսավորումը:

- Բյուջետային միջոցների առավել արդյունավետ օգտագործման և ծրագիրն իրականացնող ՀԿ-ների պատասխանատվության բարձրացման նպատակով վերջիններիս հետ կնքվող պայմանագրերում նշել մատուցվող ծառայությունների բնույթը, քանակական-ոչ ֆինանսական ցուցանիշների (խմբերի, պարապողների թիվը) հիման վրա հիմնավորել պայմանագրային գումարների հաշվարկները, միաժամանակ հաշվի առնելով նախորդ տարիների ոչ ֆինանսական ցուցանիշների մակարդակները:

7. Բացառել առանց գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի մեկ անձից գնումներ կատարելու փաստերը և ապահովել 3,161.0 հազ. դրամի վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

8. Վերականգնման առաջադրված գումարները վերականգնել ՀՀ պետական բյուջեի «Նախորդ տարիների ՀՀ պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարի վերադարձ» գանձապետական հաշվին և հիմնավորող փաստաթղթերի պատճենները ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը:

Այսպիսով, ստուգման արդյունքներով արձանագրվել են 340,763.8 հազ. դրամի խախտման փաստեր, որից 327,575.8 հազ. դրամը ենթակա է վերականգնման, նույն թվում 183,383.1 հազ. դրամը մուտքագրման ՀՀ պետական բյուջե, իսկ 144,192.7 հազ. դրամի չափով ենթակա է պակասեցման 2020 թվականին ֆինանսավորման ենթակա գումարները:

Ստուգման արդյունքներով արձանագրված՝ վերականգնման ենթակա 327,575.8 հազ. դրամից 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ վերականգնվել է 202,265.5 հազ. դրամ, իսկ չվերականգնված գումարը կազմում է 125,310.3 հազ. դրամ:

 

7. ՀՀ արդարադատության նախարարություն

 

1. «ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում» ծրագրով ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի N 23-Ն որոշմամբ սահմանվել է իրականացնել 600 հատուկ ծառայողի վերապատրաստման և 1925 հատուկ ծառայողի հատուկ ուսուցման ծառայություն։

Վերապատրաստման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք սահմանվել է մեկ վերապատրաստվողի վերապատրաստման մեկ ակադեմիական ժամվա արժեքը 2016 թվականի համար` 1846 դրամ, իսկ որպես հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք՝ մեկ հատուկ ծառայողի հատուկ ուսուցման մեկ ակադեմիական ժամվա արժեքը 2016 թվականի համար` 1915 դրամ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացները 2016 թվականին նախատեսվել է իրականացնել յուրաքանչյուր ծառայողի համար 72 ակադեմիական ժամ տևողությամբ ուսումնական ծրագրերով։

ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի N 23-Ն որոշմամբ սահմանված պայմաններով ՀՀ արդարադատության նախարարության և «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի (ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 1253-Ն որոշմամբ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը և «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել են և վերանվանվել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ) միջև 22.01.2016թ. կնքվել է դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին թիվ ՀՀ ԱՆ ԳՉԾ-1 պայմանագիրը: Պայմանագրի գինը սահմանվել է 345,166.2 հազ. դրամ: Պայմանագրի գինը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի N 23-Ն որոշմամբ սահմանված պայմանները՝ 79,747.2 հազ. դրամը կազմել է 600 հատուկ ծառայողների վերապատրաստման արժեքը, 265,419.0 հազ. դրամը` 1925 հատուկ ծառայողի հատուկ ուսուցման արժեքը: Պայմանագրով ծառայությունների մատուցման վերջնաժամկետ է սահմանվել 30.12.2016թ.:

Կողմերի միջև 05.08.2016թ. կնքված թիվ 01 համաձայնագրով պայմանագրի գինը սահմանվել է 332,546.1 հազ. դրամ:

Պայմանագրի կատարման վերաբերյալ կողմերի միջև կազմված աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություններ համաձայն՝ պայմանագրի շրջանակներում վերապատրաստում է անցել 600 հատուկ ծառայող, իսկ հատուկ ուսուցում` 1925 հատուկ ծառայող, վճարման ենթակա գումարը` 345,166.2 հազ. դրամ:

Հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա ՀՀ պետական բյուջեից 2016թ. «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին վճարվել է 05.08.2016թ. կնքված թիվ 01 համաձայնագրով նախատեսված 332,546.1 հազ. դրամ պայմանագրային գումարը, իսկ տարբերություն հանդիսացող 12,620.1 հազ. դրամ գումարը վճարվել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված եկամուտներից ազատ մնացորդի հաշվին։

ՀՀ պետական բյուջեի կատարման 2016թ. հաշվետվությունում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 05 խմբի 02 դասի «04. ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում» ծրագրով որպես ֆինանսավորում արտացոլված է 332,546․1 հազ. դրամ գումար, որը փաստացի հատկացվել է, իսկ 20.10.2017թ. N Ե-137 գրությամբ ՀՀ ՊԵԿ ներկայացրած պարզաբանման մեջ որպես այդ ծրագրի ֆինանսավորում նշված է 345,169.8 հազ. դրամ գումար (շուրջ 12,620.1 հազ. դրամով պակաս գումար)։ 332,546․1 հազ. դրամ գումարը՝ որպես վերը նշված ծրագրի ֆինանսավորում և փաստացի հատկացում, արտացոլվել է նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացրած «Հիմնարկի կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին 01.01.2016թ.-31.12.2016թ. ժամանակահատվածի համար» ձև 2 և ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի փետրվարի 4-ի N 104 հրամանով սահմանված՝ «ՊՈԱԿ-ների նպատակային և ձեռնարկատիրական գործունեության տարեկան ֆինանսատնտեսական արդյունքների մասին» հաշվետվություններում։

ՀՀ պետական բյուջեի կատարման 2016թ. հաշվետվությունում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 05 խմբի 02 դասի «04. ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում» ծրագրի շրջանակներում ՀՀ պետական բյուջեից 12,620.1 հազ. դրամ գումարով «պակաս» ֆինանսավորված ծախսերը, առանց որևէ հիմնավորման և համապատասխան իրավական ակտի առկայության, կատարվել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի 2016թ․ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված եկամուտներից ազատ մնացորդի հաշվին և ներառվել են 2016թ․ շահութահարկի հաշվարկի մեջ՝ որպես հարկվող շրջանառությունից նվազեցվող ծախսեր:

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել է 2016-2019թթ համար մեկ ակադեմիական ժամվա ծախսի գնահաշվարկները՝ ըստ ծախսային ուղղությունների:

Համաձայն ներկայացված գնահաշվարկների մեկ ակադեմիական ժամվա գնահաշվարկներում ներառվել են նաև «Գույք և սարքավորում» հոդվածի ծախսեր, այն դեպքում, երբ ՊՈԱԿ-ին գումարները հատկացվել են «Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով, այսինքն ընթացիկ ծախսերի իրականացման նպատակով:

2. «Թարգմանչական ծառայություններ» ծրագրով 2016-2019թթ նախատեսվել է յուրաքանչյուր տարի իրականացնել մոտ 25.6 հազար էջ ՀՀ, ԵԱՏՄ/ՄՄ, ԵՄ իրավական ակտերի, ՀՀ ազգային զեկույցների, միջազգային կառույցներ ներկայացվող և այդ կառույցների կողմից ՀՀ մարմիններ ներկայացվող փաստաթղթերի, այլ պետությունների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների շրջանակներում դատական ակտերի և հարակից փաստաթղթերի, ՀՀ վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների և այլ առանցքային փաստաթղթերի թարգմանություններ: Նշված ծառայությունը նախատեսվել է ձեռք բերել «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրեր կնքելով:

Նշված նպատակի համար 2016-2018թթ. ՀՀ պետական բյուջեում յուրաքանչյուր տարի նախատեսվել է միևնույն գումարը՝ 217.4 մլն դրամ, իսկ 2019թ. ծառայության մատուցումը նախատեսվել է հարկել 20% ԱԱՀ-ով (43,483.3 հազ. դրամ ԱԱՀ-ով) և ծրագրի ծախսը նախատեսվել է 260,888.0 հազ. դրամ:

Համաձայն ներկայացված բյուջետային հայտի տրամադրվող դրամաշնորհային գումարը ներառում է ՊՈԱԿ-ի պահպանման գրեթե ամբողջ ծախսերը, նույն թվում՝ ՊՈԱԿի հաստիքացուցակով նախատեսված աշխատողների տարեկան աշխատավարձի ֆոնդը:

Ընդ որում ՊՈԱԿ-ի մեկ թարգմանչական աշխատողի մեկ աշխատանքային օրվա միջին ծանրաբեռնվածությունը (առանց թարգմանված նյութերի վերանայման, խմբագրման, սրբագրման աշխատանքների, որոնք իրականացրել են ՊՈԱԿ-ի հաստիքացուցակով նախատեսված որակի ապահովման վարչության ու ստանդարտացման և տեխնիկական ապահովման բաժնի թվով 24-26 աշխատակիցները) կազմել է մոտ 3 էջ: ՀՀ պետական բյուջեից ՊՈԱԿ-ին յուրաքանչյուր էջի թարգմանության համար վճարված գումարը կազմել է 8446 դրամից 9490 դրամ, այն դեպքում, երբ ՀՀ արդարադատության նախարարության կարիքների համար նույն բարդության թարգմանչական ծառայության ձեռք բերման նպատակով գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանակային համաձայնագրով ընտրված մասնակցին 700 էջ տեքստի թարգմանության համար ՀՀ պետական բյուջեից վճարվել է 1,048.6 հազ. դրամ (1 էջի համար 1498 դրամ):

ՊՈԱԿ-ի մեկ թարգմանչական աշխատողի մեկ աշխատանքային օրվա միջին ծանրաբեռնվածությունը 3 էջ կազմելու և ՊՈԱԿ-ի հաստիքացուցակով նախատեսված աշխատակիցների տարեկան աշխատավարձի ֆոնդը ամբողջությամբ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորելու հանգամանքը հնարավորություն է տվել ՊՈԱԿ-ին նույն աշխատակիցներով բյուջեից ստացված եկամուտներից բացի եկամուտներ ստանալ նաև ձեռնարկատիրական գործունեությունից՝ վճարովի թարգմանչական ծառայությունների մատուցումից: Ձեռնարկատիրական գործունեությունից 2016-2018թթ ՊՈԱԿ-ը ստացել է 306,267.9 հազ. դրամի եկամուտներ, որոնց գերակշիռ մասը ուղղվել է հաստիքացուցակով նախատեսված աշխատավարձից բացի աշխատողներին լրավճարների վճարմանը:

3. «Փորձաքննությունների ծառայություն» ծրագիր.

ՀՀ կառավարության 02.02.2006թ. «Փորձաքննությունների կատարման ծառայության նախահաշվային արժեքի մասին» N 79-Ն որոշման համաձայն փորձաքննության կատարման ծառայության նախահաշվային արժեքը որոշվում է որպես փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսի և փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքի արտադրյալով: Նույն որոշմամբ սահմանվել են նաև մեկ փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսը: ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ արդարադատության նախարարի հրամաններով սահմանվել են՝ փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա արժեքը՝ 2016-2019թթ. համար 560 դրամ:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության և «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված «Փորձաքննությունների կատարման ծառայությունների մատուցման» պայմանագրերով:

Պայմանագրերում մեկ փորձաքննության գինը հաշվարկվել է յուրաքանչյուր փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսի և փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա արժեքի (560դրամ) արտադրյալով, իսկ փորձաքննությունների ծառայության դիմաց վճարվելիք գումարը որոշվել է փաստացի փորձաքննությունների քանակի և գնի արտադրյալով:

Նորմատիվային ժամածախսը փաստացի ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննությունների համար ծախսված ժամածախսին (հաշվարկի համար հիմք են ընդունվել տարեկան աշխատաժամանակի մեծությունը և յուրաքանչյուր բնագավառի փորձաքննության համար ՊՈԱԿ-ի հաստիքային միավորների թիվը) էականորեն գերազանցելու (նորմատիվային ժամածախսը ավել նախատեսելու) արդյունքում համամասնորեն ավել է հաշվարկվել մեկ փորձաքննության միավորի գինը, հետևաբար նաև փաստացի իրականացված փորձաքննությունների դիմաց ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը:

Փաստացի ժամածախսի համեմատությամբ նորմատիվային ժամածախսը ավել սահմանելու արդյունքում գումարային տարբերությունը 2016-2018թթ և 2019թ 9 ամիսների համար կազմել է 488,855.4 հազ. դրամ, որը վճարվել է ՀՀ պետական բյուջեից:

4. «Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագիր.

- Պաշտոնական տեղեկագրերի հրատարակության և պետական մարմիններին տրամադրման համար ՀՀ արդարադատության նախարարության և «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի միջև կնքված դրամաշնորհի տրամադրման պայմանագրերով պայմանագրային գումարները հաշվարկելիս առանձին հրատարակումների գծով տարեկան ընդհանուր ծավալի ցուցանիշը (մամուլ) ընդունվել է էականորեն բարձր՝ «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պարբերականի հրատարակման համար 2016թ. տարեկան ընդհանուր ծավալը նախատեսվել է 493303 մամուլ, փաստացի հրատարակումների ծավալը կազմել է 426800 մամուլ, նման պայմաններում 2017 թվականի համար ճշտված պայմանագրով նախատեսվել է 533344 մամուլ, որի դիմաց փաստացի ցուցանիշը կազմել է 425200 մամուլ: 2018թ պայմանագրով նախատեսվել է 426800 մամուլ, փաստացին կազմել է 263500 մամուլ, 2019թ համար նախատեսվել է 426800 մամուլ, 2019թ 11 ամսում փաստացի ցուցանիշը կազմել է 241795 մամուլ: Նշվածը գրեթե ամբողջությամբ վերաբերվում է նաև պայմանագրով նախատեսված ՀՀ պաշտոնական տեղեկագիր», «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր», «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» (ռուս) պարբերականների հրատարակմանը:

Արդյունքում վերը նշված թվով չորս պարբերականների հրատարակման գծով 20162018թթ. պայմանագրով նախատեսված գումարներից չի ծախսվել 83,770.3 հազ. դրամ (2016 թվականին՝ 17,904.8 հազ. դրամ, 2017 թվականին՝ 24,298.6 հազ. դրամ, 2018 թվականին՝ 41,566.9 հազ. դրամ):

Վերը նշված տնտեսումների հաշվին ՓԲԸ-ն պայմանագրերով նախատեսվածից ավելի մեծ ծավալներով հրատարակել է «Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» պարբերականները, այդ նպատակով 20162018թթ պայմանագրերով նախատեսված գումարներից ավել ծախսելով 59,500.6 հազ. դրամ:

ՓԲԸ-ն պայմանագրերով նախատեսված «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) և «Քաղաքային ու գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» պարբերականների հրատարակությունների արդյունքում 24269.7 հազ. դրամի տնտեսված գումարները չեն վերադարձրել և(կամ) որպես նախարարության հանդեպ պարտավորություն չի ձևակերպել և իրականացրել է 24,175.9 հազ. դրամի պայմանագրերով չնախատեսված հրատարակումներ:

Պայմանագրերով նախատեսված թվով հինգ պարբերականների 400-ական օրինակով հրատարակումը և պետական մարմիններին տրամադրումը իրականացվում է ՀՀ վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի N 716 որոշմամբ հաստատված ցանկով: Նշված պարբերականներում առկա տեղեկատվությունն ամբողջությամբ հասանելի է «Արլիս» տեղեկատվական համակարգում, որի սպասարկման աշխատանքների (իրավական ակտերի էլեկտրոնային շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում, պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածուի կազմում) իրականացման համար ՀՀ պետական բյուջեից յուրաքանչյուր տարի ՓԲԸ-ին հատկացվում են անհրաժեշտ գումարներ:

- «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ն «Արլիս» կայքի սպասարկման ծախսերն իրականացնելիս չի ղեկավարվել պայմանագրին կից հաստատված ծախսերի նախահաշվով և թույլ է տվել հաստատված նախահաշվից փաստացի ծախսերի բազմաթիվ շեղումներ: Խախտվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 09.01.2007թ N 5-Ն հրամանով հաստատված Ընթացիկ ծախսերի դասակարգման կիրառման ցուցումների պահանջները («Ընթացիկ դրամաշնորհները տրվում են ընթացիկ ծախսերի և պաշարների ձեռքբերման ֆինանսավորման համար») և 2017-2018թթ. ընթացիկ ծախսերի իրականացման համար հատկացված գումարների տնտեսումների հաշվին իրականացրել է կապիտալ բնույթի ծախսեր՝ ձեռք է բերել 1,132.9 հազ. դրամի հիմնական միջոցներ:

- Ջրի խողովակի անսարքության պատճառով տեղի ունեցած ջրի արտահոսքի հետևանքով առևտրային կազմակերպություն համարվող «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի կրած վնասը փոխհատուցվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներից գումարով 4,522.8 հազ. դրամ:

- Նախորդ տարիներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռք են բերվել իրական պահանջից ավել վկայականներ և ձևաթղթեր, որի արդյունքում 01.01.2018թ-ի դրությամբ նախարարության պահեստում գոյացել է 13,950.9 հազ. դրամի պահեստավորված միջոցներ:

ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 24.09.2018թ-ի N 909/1-Ա հրամանի հիման վրա որպես հին ձևանմուշի և օգտագործման համար ոչ պիտանի դուրս են գրվել 5,508.5 հազ. դրամի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականներ, նույն հրամանով ստեղծված հանձնաժողովը ոչնչացրել է նաև նախկինում ծախսերով դուրս գրված, սակայն ՔԿԱԳ տարածքային բաժիններում առկա չօգտագործված 4,351.4 հազ. դրամի վկայականներ:

5. «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագիր.

1. Խախտելով ՀՀ Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի Հ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի (սահմանվել է, որ պաշտոնական գործուղումների հետ կապված հարցերը որոշում է ՀՀ վարչապետը) և ՀՀ վարչապետի 26.11.2013թ. N 1087-Ն որոշման պահանջները 2017 թվականին առանց ՀՀ վարչապետի համապատասխան որոշումների առկայության ՀՀ արդարադատության նախարարի թվով երկու հրամաններով նախարարության աշխատակիցները մեկնել են արտասահման գործուղման, որոնց «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի հաշվին վճարվել է գործուղման ծախսերի փոխհատուցում ընդամենը 2,081.3 հազ. դրամ (1,729.0 +352.3):

2. ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հիման վրա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորություն գործուղված թվով երկու պաշտոնատար անձանց «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի միջոցներից վճարվել է 563.7 հազ. դրամ օրապահիկ, այն դեպքում երբ համաձայն ՀՀ վարչապետի 2017 թվականի հունվարի 26-ի N 51-Ա որոշման ծախսերը իրականացվել են հրավիրվող կողմի հաշվին:

3. Խախտելով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ հաստատված «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման» կարգի 11-րդ կետի պահանջները, մեկ դեպքով երեք պաշտոնատար անձանց արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար ՀՀ պետական բյուջեում նախատեսված գումարների հաշվին ավել է վճարվել 66.9 հազ. դրամ (գիշերավարձի փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի բացակայության պայմաններում չի կիրառվել նախատեսված չափի 70 տոկոսը վճարելու պայմանը):

4. Առանց վարչապետի համաձայնության, միայն հիմք ընդունելով ՀՀ արտաքին գործերի նախարարության գրությունը՝ 2018թ. հուլիսի 25-ից 26-ը ԱՄՆ-ում կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով, 18.07.2018թ «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի միջոցներից ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի անունով գնվել է ավիատոմս՝ 1,280.9 հազ. դրամ արժողությամբ: Սակայն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը 2018 թվականի հուլիսի 23-ին վարչապետի հանձնարարությամբ տեղեկացրել է, որ Արտակ Զեյնալյանի 2018 թվականի հուլիսի 23-ից 27-ը ԱՄՆ գործուղումը համարվում է ոչ նպատակահարմար: Արտակ Զեյնալյանի անվամբ գնված ավիատոմսի արժեքը՝ 1,280.9 հազ. դրամը նախարարությանը հետ չի վերադարձվել:

6. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» («Աջակցություն արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին») ծրագիր.

Խախտելով, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջները «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով, առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի առկայության, 2016 թվականին դուրս են գրվել ծախսերով թվով երկու դեպքով 1,835.0 հազ. դրամի հուշանվերներ, 2017 թվականին մեկ դեպքով 300.0 հազ. դրամի հյուրասիրության ծառայություններ (ընդամենը 2,135.0 հազ. դրամ)։

Խախտելով, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի պահանջները և առանց պետական ծառայողին պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող անձանց համապատասխան իրավական ակտերի՝ նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարների, գործակալության պետի նկատմամբ նախարարի կողմից կիրառվել են 100,824.3 հազ. դրամի խրախուսանքներ (դրամական պարգևատրումներ)։

7. «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություն» ծրագիր.

- Մեկ դեպքով ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված ծախսերի իրականացման համար ՀՀ արդարադատության ներկայացրած ծախսերի նախահաշվում և ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարում հուշանվերների ձեռքբերման համար գումարներ չեն նախատեսվել, սակայն նշված նպատակի համար ծախսվել է 1,243.8 հազ. դրամ, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանով 1,080.0 հազ. դրամով ձեռք է բերվել ձեռագործ բրդյա գորգ, որը նվիրվել է Քուվեյթի Պետության պատվիրակությանը: Նշվածը հակասում է նաև ՀՀ կառավարության 10.09.2009թ. «ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի մասին» N 1036-Ն որոշմամբ հաստատված սահմանաչափերին:

Առաջարկվել է.

ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկել ստուգմամբ արձանագրված փաստերը, միջոցներ ձեռնարկել արձանագրված խախտումներն ու թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ, մասնավորապես.

1․ «ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում» ծրագրով՝

- ՀՀ պետական բյուջեում գումարների նախատեսման և կատարողների հետ պայմանագրերի կնքման նպատակով ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի N 23-Ն որոշման և ՀՀ արդարադատության նախարարի հրամաններում որպես հավելված ներառել հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ծառայողների ուսուցման մեկ ակադեմիական ժամի արժեքը սահմանելու հիմնավորումները (գնահաշվարկներ):

- Հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով սահմանված «Ընթացիկ ծախսերի դասակարգման կիրառման ցուցումները»՝ մեկ ակադեմիական ժամի գնահաշվարկներում չներառել կապիտալ բնույթի ծախսեր, այդ թվում՝ «Գույք և սարքավորում» հոդվածով ծախսեր: Նշված հոդվածով նախատեսված ծախսերը նվազեցնել մեկ ժամի արժեքից՝ համապատասխանաբար նվազեցնելով ծառայությունների մատուցման պայմանագրային գումարը:

- Քննարկել «Գույք և սարքավորում» հոդվածով ծախսերն իրականացնելու հնարավորությունը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունից ստացված սեփական եկամուտների հաշվին:

- Քննարկել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի 2016 թվականի շահութահարկի հաշվարկի մեջ 12,620.1 հազ. դրամ գումարի նվազեցումների հիմնավորվածությունը, անհրաժեշտության դեպքում, ՀՀ հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետում պետական լիազոր մարմին ներկայացնել շահութահարկի ճշտված հաշվարկ:

2․ «Թարգմանչական ծառայություններ» ծրագրով՝

- Քննարկել պետության կարիքների համար թարգմանչական ծառայությունների ձեռքբերումները գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի միջոցով ընտրված մասնակցի միջոցով իրականացնելու հնարավորության հարցը:

- Նախորդ կետում նշված առաջարկությունը բացառելու դեպքում «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրերը կնքելիս «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը նվազեցնել ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտների ստացման համար իրականացված ծախսերին համամասնորեն:

3․ «Փորձաքննությունների ծառայություն» ծրագրով՝

- Հաշվի առնելով, որ փորձաքննության կատարման ծառայության նախահաշվային արժեքը, հետևաբար նաև ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գումարը, որոշվում է որպես փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսի և փորձագիտական աշխատանքի մեկ ժամի նախահաշվային արժեքի արտադրյալով, իսկ ստուգմամբ պարզվել է, որ նորմատիվային ժամածախսն էականորեն գերազանցում է փաստացի փորձաքննությունների համար ծախսված ժամածախսին, որը հանգեցրել է փորձաքննությունների դիմաց ՀՀ պետական բյուջեից ավել վճարումների՝ իրականացնել յուրաքանչյուր փորձաքննության գծով փաստացի ժամածախսի չափագրում (խրոնոմետրաժ), որի արդյունքում վերանայել (նվազեցնել) փորձաքննությունների միավոր գները ու պայմանագրային գումարը:

4․ «Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրով՝

- Պաշտոնական տեղեկագրերի հրատարակության և պետական մարմիններին տրամադրման համար ՀՀ արդարադատության նախարարության և «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի միջև դրամաշնորհի տրամադրման պայմանագրերի կնքման ընթացքում պայմանագրային գումարները հաշվարկելիս առանձին հրատարակումների գծով տարեկան ընդհանուր ծավալի ցուցանիշը (մամուլ) հաշվարկել նախորդ տարիների փաստացի մակարդակից ելնելով:

- Պայմանագրերով նախատեսված պարբերականների հրատարակությունների արդյունքում տնտեսված գումարները վերադարձնել ՀՀ պետական բյուջե, իսկ պայմանագրերով չնախատեսված հրատարակումներն իրականացնել նախապես պայմանագրերում փոփոխություններ կատարելուց հետո:

- Քննարկել նշված պարբերականներում առկա տեղեկատվությունն ամբողջությամբ «Արլիս» տեղեկատվական համակարգում հասանելի լինելու պայմաններում պայմանագրերով նախատեսված թվով հինգ պարբերականների 400-ական օրինակով հրատարակման ու պետական մարմիններին տրամադրման նպատակահարմարությունը: Այդ նպատակով առաջարկություն ներկայացնել ՀՀ վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի N 716 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

- Հանձնարարել «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ին «Արլիս» տեղեկատվական համակարգի սպասարկման ծախսերն իրականացնելիս ղեկավարվել պայմանագրին կից հաստատված ծախսերի նախահաշվով և թույլ չտալ նախահաշվից փաստացի ծախսերի շեղումներ: Ծախսերն իրականացնելիս ղեկավարվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված կարգի պահանջներով:

- Այսուհետ առևտրային կազմակերպություն համարվող «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի կրած վնասները չփոխհատուցել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

- ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վկայականներ և ձևաթղթեր ձեռք բերել՝ հաշվի առնելով իրական պահանջը, բացառել չհիմնավորված պահեստավորված միջոցների մնացորդների առաջացում:

5․ «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով

- Արտասահմանյան պաշտոնական գործուղումներն իրականացնել՝ բացառապես ղեկավարվելով ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի «Օտարերկրյա պետություններ գործուղումների կարգը և գործուղման արդյունքների մասին հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու և ՀՀ վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 26-ի N 1087-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1230-Ն որոշմամբ հաստատված օտարերկրյա պետություններ գործուղումների կարգի և ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` ՀՀ-ից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից ՀՀ վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշմամբ հաստատված գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի պահանջներով։

- Միջոցներ ձեռնարկել արտասահմանյան պաշտոնական գործուղումների ստուգմամբ արձանագրված 1,911.5 հազ. դրամը պատասխանատու անձանցից վերականգնելու ուղղությամբ։

6․ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերն իրականացնել՝ խստորեն ղեկավարվելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «ՀՀ բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանի պահանջներով: Ծախսագրումներն իրականացնել բացառապես ծախսը հիմնավորող պատշաճ ձևակերպված սկզբնական փաստաթղթերի հիման վրա:

«Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի առկայության ծախսագրված 2,135.0 հազ. դրամ գումարը հիմնավորել ծախսը հիմնավորող փաստաթղթերով, հակառակ դեպքում, միջոցներ ձեռնարկել այդ գումարը պատասխանատու անձանցից ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

«Աշխատանքի վարձատրություն» հոդվածով պարգևատրումներն իրականացնել՝ ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներով:

7․ «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություն» ծրագրով՝

- Ծախսերն իրականացնել՝ խստորեն ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի «ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի մասին» N 1036-Ն որոշմամբ հաստատված սահմանաչափերին և հաստատված նախահաշիվներին համապատասխան:

- Քննարկել արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի N 1036-Ն որոշմամբ հաստատված սահմանաչափերից ավել կատարված ծախսերի համար համապատասխան պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը:

Այսպիսով, ստուգման արդյունքներով արձանագրվել են 16,656.6 հազ. դրամի խախտման փաստեր, որն ամբողջությամբ ենթակա է վերականգնման, նույն թվում 4,046.5 հազ. դրամը ենթակա է մուտքագրման ՀՀ պետական բյուջե, իսկ 12,610.1 հազ. դրամը ենթակա է հաշվառումով վերաձևակերպման:

Ակտով արձանագրված և վերականգնման ենթակա 16,656.6 հազ. դրամից 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ որևէ վերականգնում չի կատարվել:

 

8. ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

 

Արձանագրվել է.

1. Հանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման համար մարզպետարանին հատկացված գումարների ճշտության ստուգման արդյունքներով պարզվել է, որ առանձին դեպքերում խախտվել են «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-236-Ն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի գ կետի, ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետի, 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի, 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի և 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի, 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 1-ին կետի, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 6-ի N 1281-Ն հրամանի 11-րդ կետի պահանջները՝ ստուգվող ժամանակաշրջանում hանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթություն ծրագրերի գծով առանձին դպրոցների կողմից աշակերտների թվաքանակը մարզպետարանին ավել ներկայացնելու, ինչպես նաև մարզպետարանի կողմից կատարված հաշվարկների արդյունքում 11 դպրոցների համար ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 9,817.6 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

2. Խախտելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 9-րդ կետի պահանջները, առանց պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց համապատասխան որոշումների և հրամանների առկայության, ՀՀ Վայոց ձորի մարզպետի կարգադրությունների հիման վրա 2016-2017թթ. ընթացքում մարզպետի, մարզպետի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի նկատմամբ կիրառվել են 1,591.7 հազ. դրամի խրախուսանքներ (դրամական պարգևատրումներ):

3. Էլեկտրաէներգիայի և կապի ծառայությունների ձեռք բերման ծառայությունների համար պահանջվող գումարները ստուգվող ժամանակաշրջանի ՀՀ պետական բյուջեներում պլանավորելիս, ՀՀ Կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 629-Ն, 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն և 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշումներով սահմանված նորմաների համաձայն կատարված հաշվարկներում օգտագործվել են ոչ արժանահավատ տվյալներ, որի արդյունքում էլեկտրաէներգիայի ծախսի համար ավել է պլանավորվել 4,941.2 հազ. դրամ, իսկ կապի ծառայությունների ձեռք բերման համար (հեռախոսային խոսակցություններ)՝ 7,656.8 հազ. դրամ:

4. Ստուգվող ժամանակաշրջանում մշակութային միջոցառումների իրականացման համար կազմված նախահաշիվներով նախատեսված և ֆինանսավորված գումարից չի ծախսվել ընդհանուր 140.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

5. «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրի շրջանակներում.

- ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 8-ի N 1444-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ սահմանամերձ համայնքների բնակիչ-բաժանորդներին մինչև 180 խ.մ. բնական գազի քանակության արժեքին համապատասխան գումար փոխհատուցելու փոխարեն, փոխհատուցման ենթակա գումարների չափը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մարզպետարանին է ներկայացվել բնական գազի քանակությունը էլ. էներգիայի քանակության վերածելու հաշվարկով՝ էլ. էներգիայի արժեքով:

Արդյունքում, բնական գազի փոխհատուցման գծով ստուգվող ժամանակաշրջանի համար Վայոց ձորի համայնքների բնակիչ-բաժանորդներին ավել փոխհատուցված գումարը կազմել է ընդամենը 2,789.5 հազ. դրամ, այդ թվում 2016 թվականին՝ 1,844.7 հազ. դրամ, 2017 թվականին՝ 338.4 հազ. դրամ, 2018 թվականին՝ 221.1 հազ. դրամ և 2019 թվականի 9 ամիսներին՝ 385.3 հազ. դրամ:

- Ստուգվող ժամանակաշրջանում, առանձին դեպքերում խախտվել են ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 8-ի N 1444-Ն 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, որի արդյունքում Արենի համայնքի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվել են հողի հարկի, գույքահարկի գումարների տարեկան արտոնություններ՝ վերը նշված որոշմամբ չնախատեսված հողերի և գույքերի նկատմամբ, գումարով 211.5 հազ. դրամի, որը ստուգման ընթացքում վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:

6. «Պետական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին» ծրագրի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքներին և մարզպետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման, ինչպես նաև, կապված 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված՝ նվազագույն աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարների հետ, առաջացած լրացուցիչ ծախսերի փոխհատուցման համար ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին հատկացված գումարների ճշտության ստուգմամբ պարզվեց, որ 2013-2016թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից ավել է հատկացվել 89,431.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

7. Ստուգվող ժամանակաշրջանում կապիտալ ծախսերի իրականացման համար մարզպետարանին հատկացված գումարների ծախսման ճշտության ստուգման արդյունքներով հայտնաբերվել են 24,674.8 հազ. դրամի տարաբնույթ խախտումներ, որից 4,097.8 հազ. դրամը ենթակա է վերականգնման:

Բացի դրանից, թվով 1 պայմանագրի կատարման ընթացքում խախտվել է ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 105 որոշման 60 կետի 3-րդ ենթակետի պահանջը՝ պայմանագրերով նախատեսված առանձին աշխատանքներ փոխարինվել են այլ աշխատանքներով, որոնց գումարը (փոփոխությունների) գերազանցել է պայմանագրի գնի 15 տոկոսը:

Առաջարկվել է.

1. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քննարկման առարկա դարձնել ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները, ինչպես նաև ՀՀ օրենքների և իրավական ակտերի պահանջները չկատարելու հարցում պաշտոնատար անձանց իրենց պարտականությունների մեջ թերանալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

2. Ձեռնարկել միջոցներ.

ա) ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներին 9,817.6 հազ. դրամ ավել ֆինանսավորված գումարները ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

բ) Մշակութային միջոցառումների իրականացման համար կազմված նախահաշիվներով նախատեսված գումարներից չծախսված 140.0 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

գ) «Պետական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի համայնքներին և մարզպետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններին ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված 89,431.0 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

դ) ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կապիտալ ծախսերի գծով, կատարողական ակտերով հաստատված և վճարված, սակայն փաստացի պակաս կատարած աշխատանքների դիմաց ավել վճարված 4,097.8 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

3. ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ քննության առնել պարգևատրման լիազորություններ չունեցող անձի կողմից պարգևատրման կարգադրությունների արձակման և այդ հիմքով պարգևատրումների վճարման իրավաչափության հարցը՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ:

4. Էլեկտրաէներգիայի և կապի ծառայության գծով ծախսերի հետագա տարիների պլանավորվող ցուցանիշը այսուհետ հաշվարկել սահմանված նորմաների պահանջներին համապատասխան, կիրառելով արժանահավատ տվյալներ:

5. «ՀԷՑ» ՓԲԸ-ի և մարզպետարանի միջև իրականացնել 2016-2019թթ. համար փոխադարձ հաշվարկների ճշտումներ՝ կիրառելով տվյալ ժամանակաշրջանների գործող սակագները և յուրաքանչյուր բնակիչ-բաժանորդի ամսական փաստացի ծախսած էլեկտրական էներգիայի քանակական տվյալները: Քննարկման առարկա դարձնել փոխադարձ հաշվարկների արդյունքում 2016-2018թթ. և 2019 թվականի 9 ամիսների համար հայտնաբերված՝ բնակիչ-բաժանորդներին ավել փոխհատուցած գումարները ՀՀ պետական բյուջե վերադարձնելու կամ «ՀԷՑ» ՓԲԸ-ին վճարվող գումարներից պակասեցնելու հնարավորության հարցը:

6. Այսուհետ խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները:

Այսպիսով, ստուգման արդյունքներով արձանագրվել են 141,102.2 հազ. դրամի խախտման փաստեր, որից 103,697.9 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

Վերականգնման ենթակա գումարից 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ վերականգնվել է 47,507.0 հազ. դրամը, իսկ չվերականգնված գումարը կազմում է 56,190.9 հազ. դրամ:

 

9. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

 

Արձանագրվել է.

1. Հանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման համար մարզպետարանին հատկացված գումարների ճշտության ստուգման արդյունքներով պարզվել է, որ առանձին դեպքերում խախտվել են «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-236-Ն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի գ կետի, ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետի, 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի, 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի և 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի, 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 1-ին կետի պահանջները՝ ստուգվող ժամանակաշրջանում hանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթություն ծրագրերի գծով առանձին դպրոցների կողմից աշակերտների թվաքանակը մարզպետարանին ավել ներկայացնելու, ինչպես նաև մարզպետարանի կողմից կատարված հաշվարկների արդյունքում 21 դպրոցների համար ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 7,007.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

2. Խախտելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 9-րդ կետի պահանջները, առանց պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց համապատասխան որոշումների և հրամանների առկայության, պարգևատրվել են պարգևատրման լիազորություններ չունեցող պաշտոնատար անձինք՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետների կողմից: Վերջիններիս կարգադրությունների համաձայն, 2016-2018թթ. ընթացքում մարզպետին, 4 մարզպետի տեղակալներին և աշխատակազմի ղեկավարին (գլխավոր քարտուղարին) վճարվել են 7,132.0 հազ. դրամի խրախուսանքներ (դրամական պարգևատրումներ):

3. «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրի շրջանակներում.

ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 8-ի N 1444-Ն որոշմամբ սահմանված կարգով՝

- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ միջոցով սահմանամերձ համայնքների բնակիչ-բաժանորդներին մինչև 180 խ.մ. բնական գազի քանակության արժեքին համապատասխան գումար փոխհատուցելու փոխարեն, փոխհատուցման ենթակա գումարների չափը մարզպետարանին է ներկայացվել բնական գազի քանակությունը էլ. էներգիայի քանակության վերածելու հաշվարկով՝ Էլ. էներգիայի արժեքով:

Արդյունքում, բնական գազի փոխհատուցման գծով ստուգվող ժամանակաշրջանի համար ճամբարակ և Վահան բնակավայրերի բնակիչ-բաժանորդներին ավել փոխհատուցված գումարը կազմել է 471.3 հազ. դրամ:

- Ստուգվող ժամանակաշրջանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 16 բնակիչ-բաժանորդներ բնական գազի գծով փոխհատուցվել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից՝ որպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բնակիչ-բաժանորդներ չհանդիսացող, սակայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բնակիչ-բաժանորդներ հանդիսացողներ: Վերջիններիս ավել վճարված գումարը կազմում է 456.8 հազ. դրամ:

- Ստուգվող ժամանակաշրջանում առանձին դեպքերում խախտվել են ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 8-ի N 1444-Ն 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, որի արդյունքում Ճամբարակ և Վահան համայնքների հողի հարկի և գույքահարկի գծով ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվել են հողի հարկի և գույքահարկի գումարների տարեկան արտոնություններ՝ վերը նշված որոշմամբ չնախատեսված հողատարածքների և այդ հողերի վրա ունեցած գույքերի նկատմամբ:

Հողի հարկի և գույքահարկի գծով ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխարեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Ճամբարակ և Վահան համայնքներին ավել վճարված ընդհանուր գումարը կազմել է 4,983.8 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

4. «Պետական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին» ծրագրի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներին և մարզպետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման, ինչպես նաև, կապված 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված՝ նվազագույն աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարների հետ, առաջացած լրացուցիչ ծախսերի փոխհատուցման համար մարզպետարանին հատկացված գումարների ճշտության ստուգմամբ պարզվեց, որ 2013-2016թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից ավել է հատկացվել 116,121.3 հազ. դրամ, որից 594.7 հազ. դրամը իրականացված ինքնաստուգման արդյունքում վերականգնվել է 2016-2017թթ. ընթացքում, իսկ մնացած 115,526.6 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

5. Ստուգվող ժամանակաշրջանում կապիտալ ծախսերի իրականացման համար մարզպետարանին հատկացված գումարների ծախսման ճշտության ստուգման արդյունքներով հայտնաբերվել են 19,076.6 հազ. դրամի տարաբնույթ խախտումներ, որից 17,216.6 հազ. դրամը ենթակա է վերականգնման:

Բացի դրանից, Զոլաքարի N 2 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ժամանակ ապամոնտաժվել և օտարվել են շինանյութեր, իսկ օտարումից գոյացած 1,950.5 հազ. դրամ գումարը մուտքագրվել է դպրոցի արտաբյուջետային հաշվին, որը ենթակա է փոխանցման ՀՀ պետական բյուջե:

6. Խախտելով ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կարգի 27-րդ կետի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 17-րդ կետի պահանջները` մարզպետարանի կողմից 2016-2019թթ. հաստատված գնումների պլաններում կատարված փոփոխությունները կայքում չեն հրապարակվել:

Առաջարկվել է.

1. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում քննարկման առարկա դարձնել ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները, ինչպես նաև ՀՀ օրենքների և իրավական ակտերի պահանջները չկատարելու հարցում պաշտոնատար անձանց իրենց պարտականությունների մեջ թերանալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

2. Ձեռնարկել միջոցներ.

ա) ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներին 7,007.4 հազ. դրամ ավել ֆինանսավորված գումարները ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

բ) «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրի շրջանակներում ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխարեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Ճամբարակ և Վահան համայնքներին հողի հարկի և գույքահարկի գծով ավել վճարված 4,983.8 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

գ) «Պետական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին» ծրագրի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներին և մարզպետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններին ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված և չվերադարձված 115,526.6 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

դ) ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կապիտալ ծախսերի գծով կատարողական ակտերով հաստատված և վճարված, սակայն փաստացի պակաս կատարած աշխատանքների դիմաց ավել վճարված 17,216.6 հազ. դրամը վերականգնելու ուղղությամբ:

ե) ՀՀ Գեղարքունիքի մարզի գ. Զոլաքարի N 2 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ժամանակ ապամոնտաժված և օտարված շինանյութերի օտարումից գոյացած 1,950.5 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե փոխանցելու ուղղությամբ:

3. ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ քննության առնել պարգևատրման լիազորություններ չունեցող անձի կողմից պարգևատրման կարգադրությունների արձակման և այդ հիմքով պարգևատրումների վճարման իրավաչափության հարցը՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ:

4. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և մարզպետարանի միջև իրականացնել 2016-2018թթ., ինչպես նաև 2019 թվականի համար փոխադարձ հաշվարկների ճշտումներ՝ կիրառելով տվյալ ժամանակաշրջանների գործող սակագները և յուրաքանչյուր բնակիչբաժանորդի ամսական փաստացի ծախսած էլեկտրական էներգիայի քանակական տվյալները: Քննարկման առարկա դարձնել փոխադարձ հաշվարկների արդյունքում 20162018թթ. և 2019 թվականի 9 ամիսների համար հայտնաբերված՝ բնակիչ-բաժանորդներին ավել փոխհատուցած գումարները ՀՀ պետական բյուջե վերադարձնելու կամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վճարվող գումարներից պակասեցնելու հնարավորության հարցը:

5. Այսուհետ խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և բացառել անարդյունավետ ծախսերի կատարումը:

Այսպիսով, ստուգման արդյունքներով արձանագրվել են 156,605.0 հազ. դրամի խախտման փաստեր, որից 146,684.9 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

Վերականգնման ենթակա գումարից 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ վերականգնվել է 19,113.5 հազ. դրամ, որից 11,747.7 հազ. դրամը մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե, իսկ 7,365.8 հազ. դրամի չափով վերականգնումը կատարվել է աշխատանքով (չկատարված աշխատանքի մասով):

2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չվերականգնված գումարը կազմում է 127,571.4 հազ. դրամ:

 

10. ՀՀ Արագածոտնի մարզպետարան

 

Արձանագրվել է.

1. Հանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման համար ՀՀ Արագածոտնի մարզպետարանին հատկացված գումարների ճշտության ստուգմամբ պարզվել է, որ առանձին դեպքերում խախտվել են «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի N ՀՕ-160-Ն օրենքի, «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-236-Ն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի գ կետի, ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի, 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի և 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի, 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 1-ին կետի, 2017 թվականի փետրվարի 16-ի N 141-Ն որոշման 2-րդ կետի պահանջները՝ ստուգվող ժամանակաշրջանում hանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթություն ծրագրերի գծով առանձին դպրոցների կողմից աշակերտների թվաքանակը ՀՀ Արագածոտնի մարզպետարանին ավել ներկայացնելու, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կողմից կատարված հաշվարկների արդյունքում թվով 29 դպրոցների համար ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 13,983.1 (5,604.8+4,211.1+4,167.2) հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

2. Խախտելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 9-րդ մասի պահանջները, առանց պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց համապատասխան որոշումների և հրամանների առկայության, ՀՀ Արագածոտնի մարզպետի կարգադրության հիման վրա 2017-2018թթ. ընթացքում մարզպետը, մարզպետի տեղակալները և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը (գլխավոր քարտուղարը) խրախուսվել են 2,118.9 հազ. դրամի չափով:

3. Խախտելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ հաստատված գործուղման մեկնած աշխատողների ծախսերի հատուցման վճարման կարգի 3-րդ կետի պահանջները, առանց համապատասխան իրավական ակտի առկայության, կազմվել են գործուղման վկայականներ, որոնց համաձայն ՀՀ Արագածոտնի մարզպետարանի մի շարք աշխատակիցներ մեկնել են գործուղման։ Ստուգվող ժամանակաշրջանում վերջիններիս վճարվել է ընդհանուր 3,431.4 հազ. դրամի գործուղման գումարներ:

4. Խախտելով ՀՀ ֆինանսների նախարարի «Հանրային հատվածի կազմակերպությունների սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի և հաշվապահական հաշվառման գրանցամատյանների օրինակելի ձևերը սահմանելու» մասին 2016 թվականի փետրվարի 1-ի N 37-Ն հրամանի պահանջները, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կողմից 2017–2018թթ. ընթացքում մարդատար ավտոմեքենաների երթուղային թերթիկները լրացվել են ոչ լիարժեք, թերություններով՝ լրացված են նախատեսված ոչ բոլոր վավերապայմանները: Երթուղային թերթիկներում լրացված չեն ավտոմեքենաների վազքի ցուցիչի ցուցմունքները: Թերի լրացված երթուղային թերթիկների համաձայն ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կողմից շահագործվող ավտոմեքենաներին 2017-2018թթ. հատկացվել է 33795 լիտր բենզին՝ գումարով 12,898.4 հազ. դրամի:

5. «Պետական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին» ծրագրի շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզի համայնքներին և մարզպետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման, ինչպես նաև, կապված 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված՝ նվազագույն աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարների հետ, առաջացած լրացուցիչ ծախսերի փոխհատուցման համար ՀՀ Արագածոտնի մարզպետարանին հատկացված գումարների ճշտության ստուգման արդյունքները՝ արձանագրվեց, որ 2013-2016թթ. ընթացքում մարզպետարանին ավել ֆինանսավորված ընդհանուր գումարը կազմել է 55,236.8 հազ. դրամ, այդ թվում 2013թ.՝ 3,350.7 հազ. դրամ, 2014թ.՝ 874.5 հազ. դրամ, 2015թ.՝ 24,825.5 հազ. դրամ և 2016թ.՝ 26,186.1 հազ. դրամ:

Ավել հատկացված 55,236.8 հազ. դրամից 345.8 հազ. դրամը իրականացված ինքնաստուգման արդյունքում վերականգնվել է 2017 թվականի ընթացքում, իսկ մնացած 54,891.0 հազ. դրամը (55,236.8-345.8) ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

6. «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» բյուջետային ծրագրի (միջոցառման) շրջանակներում ստուգվող ժամանակաշրջանում կապիտալ ծախսերի իրականացման համար ՀՀ Արագածոտնի մարզպետարանին հատկացված գումարների ծախսման ճշտության ստուգման արդյունքներով հայտնաբերվել են 13,552.2 հազ դրամի տարաբնույթ խախտումներ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

7. ՀՀ Կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 37 կետի համաձայն ՀՀ Արագածոտնի մարզպետարանին 2017-2019թթ. շահագործման համար նախատեսվել է առավելագույնը 8 միավոր ավտոմեքենա, սակայն, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կողմից շահագործվել է 9 միավոր ավտոմեքենա կամ ավել է շահագործել 1 ավտոմեքենա: Բացի այդ, 2019 թվականի մայիս ամսից ծառայողական ավտոմեքենաների քանակը կրճատվել է 5 միավորով, փաստացի շահագործվել է 4 ա/մ, սակայն գնման պլանի փոփոխություն չի կատարվել, խախտելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 11-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը: Նշված խախտումների հետևանքով ծառայողական ավտոմեքենաների պահպանման ծախսերի հոդվածով ՀՀ 20172019թթ. պետական բյուջեներում ավել է պլանավորվել ընդհանուր 6,077.1 հազ. դրամով:

8. 15.11.2018թ.-ից մինչև 14.02.2019թ. ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզպետարանի հաշվեկշիռ չմուտքագրված և չհաշվառված TOYOTA PRADO 149LL50 պետհամարանիշներով ավտոմեքենայի համար լրացվել են երթուղային թերթիկներ, համաձայն որոնց նշված ավտոմեքենայի բենզինի ծախսը կազմել է 530.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

9. ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի միջև 17.08.2017թ. կնքված ՀՀ-ԱՄ-ՇԻՆ-ԳՀԱՇՁԲ-17/02 պայմանագրի ստուգմամբ պարզվել է, որ ընկերության հայտով ներկայացրած գնային առաջարկի հավելվածի «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՆ» սյունակում նշված գումարը չի համապատասխանում «ԱՐԺԵՔ» և «ԱԱՀ» սյունակներում նշված գումարների հանրագումարին: Այս հիմքով մասնակցի հայտը ենթակա էր մերժման գնահատման հանձնաժողովի կողմից, սակայն, չի մերժվել՝ խախտելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 40-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը:

10. ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և «Պապ և Դավիթ» ՍՊԸ-ի միջև 03.11.2017թ. կնքված «ՀՀ-ԱՄ-ՇԻՆ-ԳՀԱՇՁԲ-17/07» պայմանագրի ստուգմամբ պարզվել է, որ.

- գնման ընթացակարգի կազմակերպման և անցկացման համար պատասխանատու ստորաբաժանում, համակարգող և գնահատող հանձնաժողով սահմանելու մասին հրամաններ չեն արձակվել՝ խախտելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետի ա, բ, գ պարբերությունների պահանջները:

- պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում պայմանագրով և ծավալաթերթնախահաշվով նախատեսված կատարման ենթակա 49,734.3 հազ. դրամ շինարարական աշխատանքներից չեն կատարվել 27,733.6 հազ. դրամի աշխատանքներ՝ խախտելով պայմանագրի 1.1, 1.3, 3.4.1, 3.4.5 կետերի պահանջները:

- կնքված պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Մարզպետարանի կողմից չի սահմանվել աշխատանքի կատարման նոր ժամկետ, չի հաշվարկվել և պահանջվել կապալառուից վճարելու պայմանագրի 6.2 կետով նախատեսված տույժը՝ խախտելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրի 3.1.2 կետի պահանջները: Չհաշվարկված տույժի գումարը հաշվարկվել է ստուգող խմբի կողմից, որը կազմում է 665,6 հազ. դրամ և ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

- Խախտելով «Պապ և Դավիթ» ՍՊԸ-ի կողմից պատվիրատուին տրամադրված 03.11.2017թ. տուժանքի մասին համաձայնագրի (պայմանագրի կատարման ապահովում) 1.3 կետի պահանջը՝ որպես պայմանագրի ապահովում, կատարողից չի գանձվել 4,973.7 հազ. դրամի տուժանքի գումարը, որը ենթակա է գանձման և վճարման ՀՀ պետական բյուջե:

11. Մարզպետարանի և «Ագարակ» ԲԲԸ-ի միջև 25.06.2018թ. կնքած «ՀՀ-ԱՄ-ՇԻՆԲՄԱՇՁԲ-18/01» պայմանագրի ստուգմամբ պարզվել է, որ.

- կնքված պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար

Մարզպետարանի կողմից չի սահմանվել աշխատանքի կատարման նոր ժամկետ, չի հաշվարկվել և պահանջվել կապալառուից վճարելու պայմանագրի 6.2 կետով նախատեսված տույժը՝ խախտելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրի 3.1.2 կետի պահանջները: Չհաշվարկված տույժի գումարը հաշվարկվել է ստուգող խմբի կողմից, որը կազմում է 6,081.3 հազ. դրամ և ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

- խախտելով «Ագարակ» ԲԲԸ-ի կողմից պատվիրատուին տրամադրված 2018 թվականի հունիսի տուժանքի մասին համաձայնագրի 1.4 կետի պահանջը՝ որպես պայմանագրի կատարման ապահովում, կատարողից չի գանձվել 6,990.0 հազ. դրամի տուժանքի գումարը, որը ենթակա է գանձման և վճարման ՀՀ պետական բյուջե:

12. Գնման գործընթացի վերջնական փուլ հանդիսացող՝ պայմանագրերի կատարումն օրենսդրության պահանջներին համապատասխանության ճշտության ստուգմամբ պարզվել է, որ խախտելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 109-րդ կետի և ՀՀ Ֆինանսների նախարարի 2017 թվականի մայիսի 20-ի N 230 հրամանի պահանջները՝ առանձին ապրանքների գծով չեն կազմվել և հանձնմանընդունման արձանագրություններին չեն կցվել դրական եզրակացությունները:

Առաջարկվել է.

1. ՀՀ Արագածոտնի մարզպետարանում քննարկման առարկա դարձնել ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները, ինչպես նաև ՀՀ օրենքների և իրավական ակտերի պահանջները չկատարելու հարցում պաշտոնատար անձանց իրենց պարտականությունների մեջ թերանալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

2. Ձեռնարկել միջոցներ.

ա) ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներին 13,983.1 հազ. դրամ ավել ֆինանսավորված գումարները ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

բ) «Պետական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին» ծրագրի շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզի համայնքներին և մարզպետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններին ՀՀ պետական

բյուջեից ավել հատկացված և չվերադարձված 54,891.0 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

գ) «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» բյուջետային ծրագրի (միջոցառման) շրջանակներում ստուգվող ժամանակաշրջանում ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կապիտալ ծախսերի գծով թույլ տրված տարաբնույթ խախտումների արդյունքում ավել վճարված 13,552.2 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

դ) ՀՀ Արագածոտնի մարզպետարանի հաշվեկշիռ չմուտքագրված և չհաշվառված TOYOTA PRADO ավտոմեքենայի համար ծախսված 530.0 հազ. դրամ բենզինի գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

ե) Օրենսդրության պահանջների խախտմամբ չհաշվարկված 6,746.9 հազ. դրամ տույժերի և 11,963.7 հազ. դրամ տուժանքների (պայմանագրի կատարման ապահովում) գումարները՝ ընդհանուր գումարով 18,710.6 հազ.դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

3. ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ քննության առնել պարգևատրման լիազորություններ չունեցող անձի կողմից պարգևատրման կարգադրությունների արձակման և այդ հիմքով պարգևատրումների վճարման իրավաչափության հարցը՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ:

4. Այսուհետ.

ա) Բացառել առանց համապատասխան իրավական ակտի առկայության գործուղման վկայականներ կազմելը՝ խստորեն պահպանելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման պահանջները:

բ) Շահագործվող ավտոմեքենաների երթուղային թերթիկները լրացնել լիարժեք՝ խստորեն պահպանելով ՀՀ ֆինանսների նախարարի «Հանրային հատվածի կազմակերպությունների սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի և հաշվապահական հաշվառման գրանցամատյանների օրինակելի ձևերը սահմանելու» մասին 2016 թվականի փետրվարի 1-ի N 37-Ն հրամանի պահանջները:

գ) Բացառել ՀՀ պետական բյուջեում ավել գումարներ պլանավորելու դեպքերը։

դ) Խստորեն պահպանել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները։

Այսպիսով, ստուգման արդյունքներով արձանագրվել են 126,192.7 հազ. դրամի խախտման փաստեր, որից 101,666.9 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

Վերականգնման ենթակա գումարից 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ վերականգնվել է 152.6 հազ. դրամը, իսկ չվերականգնված գումարը կազմում է 101,514.3 հազ. դրամ:

 

11. ՀՀ Տավուշի մարզպետարան

 

Արձանագրվել է.

1. Հանրակրթական ուսուցման, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման համար ՀՀ Տավուշի մարզպետարանին հատկացված գումարների ճշտության ստուգմամբ պարզվել է, որ առանձին դեպքերում խախտելով «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի N ՀՕ-160-Ն օրենքի, «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-236-Ն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի գ կետի, ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի, 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի և 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի, 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 1-ին կետի, 2011 թվականի հունվարի 27-ի N 46Ն որոշման 3-րդ կետի, 2017 թվականի փետրվարի 16-ի N 141-Ն որոշման 2-րդ կետի պահանջները՝ ստուգվող ժամանակաշրջանում hանրակրթական ուսուցման, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթության ծրագրերի գծով առանձին դպրոցների կողմից աշակերտների թվաքանակը ՀՀ Տավուշի մարզպետարանին ավել ներկայացնելու, ինչպես նաև մարզպետարանի կողմից կատարված հաշվարկների արդյունքում թվով 21 դպրոցների համար ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 9,758.5 հազ. դրամ (8,197.7+1,560.8), որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

2. Խախտելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 9-րդ մասի պահանջները, առանց պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց համապատասխան որոշումների և հրամանների առկայության, ՀՀ Տավուշի մարզպետի 2017 թվականի դեկտեմբերի 25-ի N 215-Ա որոշման հիման վրա 2017 թվականի ընթացքում մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը (գլխավոր քարտուղար) խրախուսվել են ընդհանուր 1,341.8 հազ. դրամի չափով:

3. «Պետական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին» ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի համայնքներին՝ նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման, ինչպես նաև, կապված 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված՝ նվազագույն աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարների հետ, առաջացած լրացուցիչ ծախսերի փոխհատուցման համար ՀՀ Տավուշի մարզպետարանին հատկացված գումարների ճշտության ստուգմամբ պարզվեց, որ 2015-2016թթ. ընթացքում մարզպետարանին ավել ֆինանսավորված ընդհանուր գումարը կազմել է 112,468.8 հազ. դրամ, այդ թվում 2015թ.՝ 64,039.4 հազ. դրամ, 2016թ.՝ 48,429.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

4. «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» բյուջետային ծրագրի (միջոցառման) շրջանակներում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով կատարված ծախսերի ճշտության ստուգմամբ պարզվեց, որ մարզպետարանը՝ խախտելով ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1835-Ն որոշման 5-րդ հավելվածի 7-րդ կետի պահանջը, մնացորդային 487.7 հազ. դրամ գումարը չի վերադարձրել ՀՀ պետական բյուջե: Նշված 487.7 հազ. դրամ գումարը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

5. «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» բյուջետային ծրագրի (միջոցառման) շրջանակներում ստուգվող ժամանակաշրջանում կապիտալ ծախսերի իրականացման համար ՀՀ Տավուշի մարզպետարանին հատկացված գումարների ծախսման ճշտության ստուգման արդյունքներով հայտնաբերվել են 6,472.4 հազ դրամի տարաբնույթ խախտումներ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

6. ՀՀ Տավուշի մարզպետարանի և «Հաղարծին» ՍՊԸ-ի միջև 11.01.2016թ. կնքված N ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-15/1-ՏՄ-16/1-4 գնման պայմանագրի 2018թ. կատարման ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության ստուգմամբ արձանագրվեց.

- ընկերության կողմից չկատարված 195.0 հազ. դրամի աշխատանքների համար մ չի հաշվարկել տուգանք՝ խախտելով ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 36 կետի 4) և 5) ենթակետերի, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33 կետի 4) և 5) ենթակետերի, ինչպես նաև պայմանագրի 3.2 կետի ա) և բ) ենթակետերի և 5.2 կետի պահանջները,

- ՀՀ Տավուշի մարզպետարանը պայմանագրով նախատեսված աշխատանքի կատարման ժամկետը խախտելու դեպքում չի գանձել յուրաքանչյուր ուշացված օրվա համար տույժ, խախտելով պայմանագրի 5.3 կետի պահանջը,

 -ՀՀ Տավուշի մարզպետարանը նախատեսված տուգանքը և տույժը չի հաշվանցել կատարողին վճարման ենթակա գումարների հետ, խախտելով պայմանագրի 5.4 կետի պահանջը: Վերը նշված տուգանքը և տույժը հաշվարկվել են ստուգող խմբի կողմից, որը կազմում է ընդամենը 10.2 հազ.դրամ, այդ թվում տուգանք՝ 7.3 հազ. դրամ, տույժ՝ 2.9 հազ.դրամ և ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

7. ՀՀ Տավուշի մարզպետարանի և «Լևոն երկրորդ» ՍՊԸ-ի միջև 16.03.2016թ. կնքված N ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-15/1-ՏՄ-16/2-1 գնման պայմանագրի 2018թ. կատարման ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության ստուգմամբ արձանագրվեց.

- ընկերության կողմից չկատարված 3,020.0 հազ. դրամի աշխատանքների համար մարզպետարանը չի հաշվարկել տուգանք՝ խախտելով ՀՀ Կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 36 կետի 4) և 5) ենթակետերի, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33 կետի 4) և 5) ենթակետերի, ինչպես նաև պայմանագրի 3.2 կետի ա) և բ) ենթակետերի և 5.2 կետի պահանջները,

- ՀՀ Տավուշի մարզպետարանը պայմանագրով նախատեսված աշխատանքի կատարման ժամկետը խախտելու դեպքում չի գանձել յուրաքանչյուր ուշացված օրվա համար տույժ՝ խախտելով պայմանագրի 5.3 կետի պահանջը,

- ՀՀ Տավուշի մարզպետարանը նախատեսված տուգանքը և տույժը չի հաշվանցել կատարողին վճարման ենթակա գումարների հետ՝ խախտելով պայմանագրի 5.4 կետի պահանջը: Վերը նշված տուգանքը և տույժը հաշվարկվել են ստուգող խմբի կողմից, որը կազմում է ընդամենը 158.9 հազ.դրամ, այդ թվում տուգանք՝ 112.8 հազ. դրամ, տույժ՝ 46.1 հազ.դրամ և ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

8. Մարզպետարանի և «Լևոն երկրորդ» ՍՊԸ-ի միջև 16.03.2016թ. կնքված N ԳԱԿՇՀԱՇՁԲ-15/1-ՏՄ-16/2-2 գնման պայմանագրի 2018թ. կատարման ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության ստուգմամբ արձանագրվեց.

- ընկերության կողմից չկատարված 3,020.0 հազ. դրամի աշխատանքների համար մարզպետարանը չի հաշվարկել տուգանք՝ խախտելով ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 36 կետի 4) և 5) ենթակետերի, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33 կետի 4) և 5) ենթակետերի, ինչպես նաև պայմանագրի 3.2 կետի ա) և բ) ենթակետերի և 5.2 կետի պահանջները,

- ՀՀ Տավուշի մարզպետարանը պայմանագրով նախատեսված աշխատանքի կատարման ժամկետը խախտելու դեպքում չի գանձել յուրաքանչյուր ուշացված օրվա համար տույժ՝ խախտելով պայմանագրի 5.3 կետի պահանջը,

- ՀՀ Տավուշի մարզպետարանը նախատեսված տուգանքը և տույժը չի հաշվանցել կատարողին վճարման ենթակա գումարների հետ՝ խախտելով պայմանագրի 5.4 կետի պահանջը: Վերը նշված տուգանքը և տույժը հաշվարկվել են ստուգող խմբի կողմից, որը կազմում է ընդամենը 62.5 հազ.դրամ, այդ թվում տուգանք՝ 44.6 հազ. դրամ, տույժ՝ 17.9 հազ.դրամ և ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

9. ՀՀ Տավուշի մարզպետարանի և «Հաղարծին» ՍՊԸ-ի միջև 11.01.2016թ. կնքված N ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-15/1-ՏՄ-16/1-4 գնման պայմանագրի 2019թ. կատարման ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության ստուգմամբ արձանագրվեց.

- ընկերության կողմից չկատարված 255.9 հազ. դրամի աշխատանքների համար մարզպետարանը չի հաշվարկել տուգանք՝ խախտելով ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 36 կետի 4) և 5) ենթակետերի, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33 կետի 4) և 5) ենթակետերի, ինչպես նաև պայմանագրի 3.2 կետի ա) և բ) ենթակետերի և 5.2 կետի պահանջները,

- ՀՀ Տավուշի մարզպետարանը պայմանագրով նախատեսված աշխատանքի կատարման ժամկետը խախտելու դեպքում չի գանձել յուրաքանչյուր ուշացված օրվա համար տույժ՝ խախտելով պայմանագրի 5.3 կետի պահանջը,

- ՀՀ Տավուշի մարզպետարանը նախատեսված տուգանքը և տույժը չի հաշվանցել կատարողին վճարման ենթակա գումարների հետ՝ խախտելով պայմանագրի 5.4 կետի պահանջը: Վերը նշված տուգանքը և տույժը հաշվարկվել են ստուգող խմբի կողմից, որը կազմում է ընդամենը 49.8 հազ.դրամ, այդ թվում տուգանք՝ 46.0 հազ. դրամ, տույժ՝ 3.8 հազ.դրամ և ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

- ՀՀ Տավուշի մարզպետարանը ավել է վճարել է կատարողին 255.9 հազ. դրամ չկատարված աշխատանքների համար, կամ խախտել է պայմանագրի 4.2 կետի պահանջը: Նշված ավել վճարված 255.9 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

10. Մարզպետարանի և «Տավուշի ՃՇՇ» ՍՊԸ-ի միջև 11.01.2016թ. կնքված N ԳԱԿՇՀԱՇՁԲ-15/1-ՏՄ-16/1-2 գնման պայմանագրի 2019թ. կատարման ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության ստուգմամբ արձանագրվեց.

- ՀՀ Տավուշի մարզպետարանը չի հաշվարկել տուգանք ընկերության կողմից տեխնիկական բնութագրին չհամապատասխանող 69.5 հազ. դրամի աշխատանքների համար՝ խախտելով ՀՀ Կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 36 կետի 4) և 5) ենթակետերի, ՀՀ Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33 կետի 4) և 5) ենթակետերի, ինչպես նաև պայմանագրի 3.2 կետի ա) և բ) ենթակետերի և 5.2 կետի պահանջները: Վերը նշված տուգանքը հաշվարկվել է ստուգող խմբի կողմից, որը կազմում է ընդամենը 145.4 հազ. դրամ և ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

11. Համաձայն ՀՀ Տավուշի մարզպետարանի և «Լևոն երկրորդ» ՍՊԸ-ի միջև 16.03.2016թ. կնքված N ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-15/1-ՏՄ-16/2-1 և N ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-15/1-ՏՄ-16/2-2 գնման պայմանագրերի 2019թ. կատարման ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության ստուգմամբ արձանագրվեց.

- ՀՀ Տավուշի մարզպետարանը չի հաշվարկել տուգանք, ընկերության կողմից տեխնիկական բնութագրին չհամապատասխանող 532.1 հազ. դրամի աշխատանքների համար՝ խախտելով ՀՀ Կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 36 կետի 4) և 5) ենթակետերի, ՀՀ Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33 կետի 4) և 5) ենթակետերի, ինչպես նաև պայմանագրի 3.2 կետի ա) և բ) ենթակետերի և 5.2 կետի պահանջները,

- ՀՀ Տավուշի մարզպետարանը նախատեսված տուգանքը չի հաշվանցել կատարողին վճարման ենթակա գումարների հետ՝ խախտելով պայմանագրի 5.4 կետի պահանջը: Վերը նշված տուգանքը հաշվարկվել է ստուգող խմբի կողմից, որը կազմում է ընդամենը 333.9 հազ.դրամ և ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե,

- ՀՀ Տավուշի մարզպետարանը ավել է վճարել կատարողին՝ կատարողական ակտից նվազեցման ենթակա 125.9 հազ. դրամ տեխնիկական բնութագրին չհամապատասխանող աշխատանքների համար, կամ խախտել է պայմանագրի 4.2 կետի պահանջը: Նշված ավել վճարված 125.9 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

12. Գնման գործընթացի վերջնական փուլ հանդիսացող՝ պայմանագրերի կատարումն օրենսդրության պահանջներին համապատասխանության ճշտության ստուգմամբ պարզվել է, որ խախտելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 109-րդ կետի պահանջը՝ առանձին դեպքերում չեն կազմվել և հանձնման-ընդունման արձանագրություններին չեն կցվել դրական եզրակացությունները:

Առաջարկվել է.

1. ՀՀ Տավուշի մարզպետարանում քննարկման առարկա դարձնել ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները, ինչպես նաև ՀՀ օրենքների և իրավական ակտերի պահանջները չկատարելու հարցում պաշտոնատար անձանց իրենց պարտականությունների մեջ թերանալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

2. Ձեռնարկել միջոցներ.

ա) ՀՀ Տավուշի մարզպետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներին 9,758.5 հազ. դրամ ավել ֆինանսավորված գումարները ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

բ) «Պետական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին» ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի համայնքներին ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված 112,468.8 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

գ) «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» բյուջետային ծրագրի (միջոցառման) շրջանակներում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով մնացորդային 487.7 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

դ) «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» բյուջետային ծրագրի (միջոցառման) շրջանակներում ստուգվող ժամանակաշրջանում Մարզպետարանի կապիտալ ծախսերի գծով թույլ տրված տարաբնույթ խախտումների արդյունքում ավել վճարված 6,472.4 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

ե) ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ չհաշվարկված 690.0 հազ. դրամ տուգանքների և 70.7 հազ. դրամ տույժերի, ինչպես նաև որպես ավել վճարված 381.8 հազ. դրամ գումարները՝ ընդհանուր գումարով 1,142.5 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

3. ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ քննության առնել պարգևատրման լիազորություններ չունեցող անձի կողմից պարգևատրման կարգադրությունների արձակման և այդ հիմքով պարգևատրումների վճարման իրավաչափության հարցը՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ:

4. Այսուհետ խստորեն պահպանել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները։

Այսպիսով, ստուգման արդյունքներով արձանագրվել են 131,671.7 հազ. դրամի խախտման փաստեր, որից 130,329.9 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

Վերականգնման ենթակա գումարից 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ վերականգնվել է 10,390.2 հազ. դրամը, իսկ չվերականգնված գումարը կազմում է 119,939.7 հազ. դրամ:

 

12. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Արձանագրվել է.

1. 2018 թվականի 1-ին եռամսյակում թվով 18 ֆիզիկական անձանց, առանց քաղաքացիաիրավական պայմանագրերի, փաստացի կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ընդունման-հանձնման արձանագրությունների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների կատարման փաստը հիմնավորող փաստաթղթի անհիմն վճարվել է 9,875.5 հազ. դրամ:

2. «ԱԻՆ փրկարար ծառայության շենքի ապահովվածության և պայմանների բարելավում» ծրագրով թվով 34 պայմանագրերով վճարված 913,881.2 հազ. դրամի աշխատանքների ստուգմամբ հայտնաբերվել են 63,286.3 հազ. դրամի հանձնման-ընդունման արձանագրություններով և կատարողական ակտերով ընդունված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ: Բացի այդ Ջերմուկի ՀՓՋ-ի աշխատանքների գծով հայտնաբերվել է 2,328.8 հազ. դրամի անորակ աշխատանքներ:

3. Թվով հինգ դեպքով մատակարար կազմակերպությունները ապրանքները, ծառայությունները մատակարարել են պայմանագրերով նախատեսված ժամկետների խախտումներով, սակայն վերջիններիս հանդեպ չի հաշվարկվել ու գանձվել պայմանագրով նախատեսված տույժը՝ գումարով 1,097.2 հազ. դրամ:

4. ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Արաքս» ԲԲԸ-ին վճարվել է 2,800.0 հազ. դրամ` նախարարության և նախարարության շենքում տեղակայված ՊՈԱԿ-ների աշխատակիցների անձնական ավտոմեքենաների կայանատեղի համար տարածքի վարձակալության վճար:

5. «Տրանսպորտային նյութեր» հոդված

«Փրկարարական ծառայություններ» («Փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում) ծրագրով 2018 թվականի հաշվապահական հաշվառման անալիտիկ հաշվառման տվյալներով չեն հիմնավորվում հաշվապահական հաշվառման սինթետիկ հաշվառման (ՆԱ շրջանառության մատյանի) տվյալներով արտացոլված 7,106.6 հազ. դրամի 17,766.6 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի մուտքերը և ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության (այսուհետև՝ ԹՆԱՎ) կողմից ներկայացված հաշվետվություններով չեն հիմնավորվում հաշվապահական հաշվառման սինթետիկ հաշվառման (ՆԱ շրջանառության մատյանի) տվյալներով արտացոլված ընդամենը 7,312.0 հազ. դրամի 17,766.6 լիտր վառելիքի ելքերը, նույն թվում՝ 158.0 հազ. դրամի 359.0 լիտր պրեմիում տեսակի բենզին և 7,154.0 հազ. դրամի 17,407.6 լիտր դիզելային վառելիք:

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերում առկա է ընդամենը 28404 լիտր պրեմիում բենզինի, 206204 լիտր ռեգուլյար բենզինի, 213266 լիտր դիզելային վառելիքի ԹՆԱՎ-ի պահեստից տարբեր ստորաբաժանումներին վառելիքի հատկացման ելքի կարգագրեր կամ վերոնշյալ հաշվետվություններով ներկայացվածից պակաս համապատասխանաբար՝ 5600 լիտր (34004-28404), 71287 լիտր (277491-206204), 7327 լիտր (220593-213266), այդ թվում՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններին ԹՆԱՎ պահեստից վառելիքի հատկացվածի համեմատ պակաս 7770 լիտր ռեգուլյար բենզինի և 2480 լիտր դիզելային վառելիքի ելքի կարգագրեր: Ընդ որում, ընդամենը 22050 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի և 14185 լիտր դիզելային վառելիքի ելքի կարգագրերում բացակայում են ստացողի տվյալները և ստորագրությունը, ընդամենը 89539 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի և 104421 լիտր դիզելային վառելիքի ելքի կարգագրերը ստորագրել է ԹՆԱՎ պետ Ա. Պողոսյանը, որը ելքի կարգագրերում նշված ամսաթվին աշխատանքից ազատված է եղել, ընդամենը 37750 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի և 29500 լիտր դիզելային վառելիքի 2018 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների հասանելիք ելքի կարգագրերը կազմվել են 2019 թվականին:

Համաձայն ԹՆԱՎ հաշվետվությունների՝ այլ ստորաբաժանումներին (բացառությամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների) 2018 թվականին հատկացված 5600 լիտր պրեմիում տեսակի բենզինի, 93374 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի (117191-23817) և 76947 լիտր դիզելային վառելիքի (77432-485), ընդամենը 175921 լիտր վառելիքի գումարով 72,348.5 հազ. դրամ (գումարը հաշվարկվել է 2018 թվականի վառելիքի ձեռքբերման միջին գներով), ծախսը հիմնավորող սկզբնական հաշվառման փաստաթղթերը բացակայում են: Ընդ որում 2018 թվականի հունվար-մայիս ամիսների համար կազմված մեքենաների երթուղային թերթերը ընդհանրապես բացակայում են:

2018 թվականի ԹՆԱՎ-ի հաշվետվությունների համաձայն Երևան քաղաքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչություններին հատկացվել է 41425 լիտր ռեգուլյար տեսակի բենզին և 75681 լիտր դիզելային վառելիք, ընդամենը 117106 լիտր վառելիք գումարով 48,636.4 հազ. դրամ (գումարը հաշվարկվել է 2018 թվականի վառելիքի ձեռքբերման միջին գներով), սակայն բացակայում են նշված վարչությունների հաշվետվությունները:

«Փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում» ծրագրով նախատեսված գումարների հաշվին 2018 թվականին ձեռքբերված վառելանյութից 11,908.1 հազ. դրամի 28404 լիտր պրեմիում տեսակի բենզինը 2018 թվականին հատկացվել է նախարարության աշխատակազմին: Բացի այդ «Փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում» ծրագրով նախատեսված գումարների հաշվին ձեռք բերված վառելանյութից 3,240.0 հազ. դրամի 8000 լիտր պրեմիում տեսակի բենզինը 2019 թվականին ծախսվել է նախարարության աշխատակազմին սպասարկող 001 VV 01 պետհամարանիշով «Տոյոտա լանդ կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայի շահագործման նպատակով:

ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացված 2019 թվականի «Հիմնարկի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ու պահեստավորված միջոցների մասին» ձև 4 հաշվետվությամբ «Տրանսպորտային նյութեր» հոդվածով 01.01.2020թ. դրությամբ պահեստավորված միջոցների մնացորդը անալիտիկ հաշվառմամբ եղած մնացորդների համեմատությամբ պակաս է ցույց տրվել 12,889.1 հազ. դրամով (64,573.2-51,684.1): «Հիմնարկի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ու պահեստավորված միջոցների մասին» ձև 4 հաշվետվությամբ «Տրանսպորտային նյութեր» հոդվածով 01.01.2020թ. դրությամբ պահեստավորված միջոցների մնացորդը պակաս ցույց տալը հնարավոր է դարձել ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացված 2019թ. «Հիմնարկի կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին» ձև 2 հաշվետվությամբ «Տրանսպորտային նյութեր» հոդվածով փաստացի ծախսը ավել ցույց տալու միջոցով:

Բացի վերը նշվածը, խախտելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման» մասին ՀՀ օրենքի պահանջները, ՓԾ մարզային փրկարարական վարչություններին բաց թողնված վառելիքը առանց ծախսը հիմնավորող սկզբնական փաստաթղթերի դուրս է գրվել ծախսերով: Նշվածի արդյունքում Փրկարար ծառայության ստորաբաժանումներում 01.01.2020թ. դրությամբ առկա 15,934.6 հազ. դրամի վառելանյութի մնացորդը հաշվառումից դուրս է մնացել և ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացված «Հիմնարկի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ու պահեստավորված միջոցների մասին» ձև 4 հաշվետվությամբ չի արտացոլվել:

Ընտրանքային ուսումնասիրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի ՄՓԾ Աբովյանի թիվ 45 ՀՊՋ-ի 2018թ. օգոստոսի հրդեհների հաշվառման և տվյալ ջոկատում շահագործվող՝ Զիլ ԱԲ 40/130 605VV01 պ/հ ավտոմեքենայի նույն ժամանակահատվածի վառելիքի ծախսի հաշվառման քարտերում առկա տվյալները, համադրելով այն ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱ տեսչության նույն ժամանակահատվածի հրդեհի նյութերի հետ, որի արդյունքում պարզվել է, որ հրդեհի նյութերում արձանագրված որոշակի տվյալները չեն համապատասխանում հրդեհների հաշվառման և վառելիքի ծախսի հաշվառման քարտերում նշված տվյալների հետ: Այսպես.

1. Աբովյանի թիվ 45 ՀՊՋ-ի 2018թ. ԿՏ-2 /312/ հրդեհի հաշվառման քարտում նշված է որ Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի ամառանոցների տարածքում՝ «Հայմարմար» 7-րդ փողոցի 8-րդ ամառանոցի հարակից տարածքում տեղի ունեցած հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 1500մ/ք, հրդեհաշիջման ընթացքում օգտագործվել է 4500լ ջուր և ներգրավված է եղել 1 ավտոմեքենա, իսկ վառելիքի ծախսի հաշվառման քարտում նշված է որ հրդեհի ժամանակ ավտոմեքենան կատարել է 26կմ վազք, հրդեհի ժամանակ մեքենան աշխատել է 50 րոպե պոմպով և 10 րոպե ազատ ընթացքով և ծախսել է 30 լիտր բենզին։ Համադրելով վերոգրյալ տվյալները ՊՀ և ՏԱ տեսչության նույն ժամանակահատվածի թիվ 104 գործում առկա հրդեհի նյութերի հետ պարզվել է որի հրդեհի նյութերում՝ մասնավորապես 13.08.2018թ. հրդեհի մասին ակտում և Կոտայքի մարզային ՀՏԱՏ հրդեհի հաշվառման քարտում նշված է, որ այրված տարածքի մակերեսը կազմում է մոտ 1000 մ/ք։ Այսինքն ավել է ցույց տրվել 500 մ/ք տարածք։ Բացի այդ, հիմք ընդունելով ՀՀ ԱԻՆ N 339 հրամանի հավելվածով սահմանված նորմաների չափաքանակները, պարզ է դառնում որ Զիլ ԱԲ 40/130 605VV01 պ/հ ավտոմեքենան ունեցել է շուրջ 15 լիտր վառելիքի գերածախս։ Այսպես՝ նշված ավտոմեքենան 26 կմ վազքի դեպքում կծախսի 10,4 լիտր բենզին իսկ 4500 լ ջուրը պոմպով մղելու դեպքում (պոմպը 1րոպեում մղում է 2400լիտր) առավելագույնը կծախսի շուրջ 10ր-3,3 լիտր և ազատ ընթացքով աշխատելու դեպքում՝ 10ր-1,5 լիտր, այսինքն ընդամենը ծախսել է 15,2 լիտր բենզին։

2. Աբովյանի թիվ 45 ՀՊՋ-ի 2018թ. ԿՏ-2 /352/ հրդեհի հաշվառման քարտում նշված է Կոտայքի մարզի Ակունք գյուղի գերեզմանատան տարածքում տեղի ունեցած հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 60 հա (1000*600մ/2) բաց տարածք, հրդեհաշիջման ընթացքում օգտագործվել է 4600լ ջուր և ներգրավված է եղել մեկ ավտոմեքենա, իսկ վառելիքի ծախսի հաշվառման քարտում նշված է, որ հրդեհի ժամանակ ավտոմեքենան կատարել է 42կմ վազք, հրդեհի ժամանակ մեքենան աշխատել է 50 րոպե պոմպով և 10 րոպե ազատ ընթացքով և ծախսել 37,5լիտր բենզին։ Համադրելով վերոգրյալ տվյալները ՊՀ և ՏԱ տեսչության նույն ժամանակահատվածի թիվ 118 գործում առկա հրդեհի նյութերի հետ՝ պարզվել է, որ հրդեհի նյութերում, մասնավորապես 17.08.2018թ. կազմված հրդեհի մասին ակտում և Կոտայքի մարզային ՀՏԱՏ հրդեհի հաշվառման քարտում նշված է, որ այրված տարածքի մակերեսը կազմում է 60 հա (1000*600մ/ք)։ Այսինքն, 1մ/ք խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը հանգցնելու ժամանակ օգտագործվել է 0,007 լիտր ջուր (4600լիտր/600000մ/ք) և հրդեհաշիջմանը մասնակցել է երկու մարտական հաշվարկ։ Բացի այդ, հիմք ընդունելով ՀՀ ԱԻՆ N 339 հրամանի հավելվածով սահմանված նորմաների չափաքանակները, պարզ է դառնում, որ Զիլ ԱԲ 40/130 605VV01 պ/հ ավտոմեքենան ունեցել է շուրջ 20 լիտր վառելիքի գերածախս։ Այսպես՝ նշված ավտոմեքենան 42 կմ վազքի դեպքում ծախսել է 16,0լիտր բենզին, իսկ 4500 լ ջուրը պոմպով մղելու դեպքում (պոմպը 1րոպեում մղում է 2400լիտր) առավելագույնը ծախսել է շուրջ 08րոպե-2,7լիտր բենզին և ազատ ընթացքով աշխատելու դեպքում ծախսել է 08րոպե-0,95լիտր բենզին, այսինքն ընդամենը ծախսել է 18լիտր բենզին։

«Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրով 2018 թվականին 11,908.1 հազ. դրամի 28,404 լիտր և 2019թ.-ին 3,240.0 հազ. դրամի 8,000 լիտր պրեմիում (АИ-95) տեսակի բենզին անհատույց ստացվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից՝ նշված չափաքանակների ստացման մասին ՀՀ 2018թ. պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ ծրագրային փոփոխություններ կատարելու վերաբերյալ չներկայացվեց վերոգրյալը հիմնավորող որևէ նորմատիվ իրավական ակտ: Արդյունքում խախտվել է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն և 2017 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշումների պահանջները:

Ստուգմանը չներկայացվեց վերոգրյալ՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից՝ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին անհատույց ստացված 28,404 լիտր պրեմիում (АИ-95) տեսակի բենզինից 27,804 լիտրի ծախսը հիմնավորող սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը: ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանը 2018թ. մայիս-դեկտեմբեր ամիսներին լրացուցիչ տրվել է 23915 լիտր, սակայն փաստացի ծախսվել է 23185 լիտր, իսկ մնացորդ հանդիսացող 730 լիտրը նշված չէ, թե որտեղ է պահեստավորվել, և ինչպիսի հաշվապահական ձևակերպում է այն ստացել: Բացի այդ ներկայացված փաստաթղթերից պարզ չի ստացված և ծախսած բենզինի տեսակը՝ ռեգուլյար AN-92 է, թե պրեմիում AN-95: Ներկայացված ուղեգրերի ուսումնասիրությունից պարզվել է, որ ուղեգրերը լրացված են թերի, ոչ լիարժեք՝ չի պահպանվել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջները, սկզբնական հաշվառման փաստաթղթերի համար սահմանված պարտադիր վավերապայմանները (ռեկվիզիտները)։ Արդյունքում՝ չի հիմնավորվում հաշվետու ժամանակաշրջանի անալիտիկ և սինթետիկ հաշվառման տվյալների համադրելիությունը։

6. Անտեսելով ՀՀ օրենսդրության պահանջները (ՀՀ կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «ՀՀ պետական և համայնքային բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշում, ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշում) առանձին ծախսային հոդվածներով տնտեսված միջոցները բյուջետային տարվա վերջին ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվել և որպես կանխավճար փոխանցվել են մատակարարներին կամ ուղղվել են ապրանքանյութական արժեքների պաշարների ավելացմանը, արդյունքում տարեվերջին գոյացել են խոշոր գումարների դեբիտորական պարտքեր ու պահեստավորված միջոցների մնացորդներ: Այսպես.

- «Փրկարարական ծառայություններ» ծրագրով «Աշխատանքի վարձատրություն» հոդվածով տնտեսված 12,335.4 հազ. դրամը տարեվերջին ՀՀ պետական բյուջե չի վերադարձվել և փաստացի ծախսից ավել վճարումներ կատարելու արդյունքում 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ գոյացել է դեբիտորական պարտք՝ հիմնականում եկամտային հարկի գծով գերավճար: Նշված գումարը որպես տնտեսում հաջորդ տարի ուղղվել է պարգևատրումների վճարմանը:

- Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման համար ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարից 2018 թվականին տնտեսված գումարից 8,007.4 հազ. դրամը տարեվերջին ՀՀ պետական բյուջե չի վերադարձվել և փոխանցվել է ՀՀ պետական բյուջե որպես եկամտային հարկի գծով գերավճար: Նշված փաստը ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացված համապատասխան հաշվետվությամբ չի արտացոլվել՝ 01.01.2020թ. դրությամբ 4,788.8 հազ. դրամ (8,007.4-3,218.6) դեբիտորական պարտքի փոխարեն հաշվետվությամբ ցույց է տրվել 3,218.6 հազ. դրամ կրեդիտորական պարտք:

- «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով 2018թ. «Մ-Բի-Ռ» ՍՊԸ-ի հետ կնքվել է 42,739.0 հազ. դրամի պայմանագիր, սակայն ՍՊԸ-ն 2018թ. մատուցել է 3,547.0 հազ. դրամի ծառայություն։ 2018թ. պակաս մատուցված ծառայության գումարը՝ 39,192.0 հազ. դրամը (42,739.0-3,547.0) տարեվերջին ՀՀ պետական բյուջե վերադարձնելու փոխարեն, ՍՊԸ-ի հետ կնքված 13.12.2018թ. համաձայնագրով պայմանագրի ժամկետը երկարացվել է և 39,000.0 հազ. դրամը որպես կանխավճար 28.12.2018թ. փոխանցվել է ՍՊԸ-ի հաշվին: ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացված հաշվետվություններում 39,000.0 հազ. դրամ դեբիտորական պարտքը ցույց չի տրվել։

2018 թվականին վճարված գումարի դիմաց ՍՊԸ 2019 թվականին պակաս է մատուցել 9,946.2 հազ. դրամի ծառայություն և գումարը ստանալուց միայն 10 ամիս անց՝ 02.10.2019թ. նախարարության գրավոր պահանջով վերադարձվել է ՀՀ պետական բյուջե։

- «Փրկարարական ծառայություններ» ծրագրով «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով տնտեսված 26,596.4 հազ. դրամը տարեվերջին ՀՀ պետական բյուջե փոխանցելու փոխարեն որպես կանխավճար փոխանցվել է «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ին և 01.01.2018թ. դրությամբ գոյացել է նշված գումարի չափով դեբիտորական պարտք: 2018թ. տնտեսված միջոցները կրկին ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվել և 2018թ. դեկտեմբերին որպես կանխավճար փոխանցվել են տարբեր մատակարարների հաշիվներին և առ 01.01.2019թ. գոյացել է 85,237.0 հազ. դրամի դեբիտորական պարտք:

Տնտեսված միջոցները բացի դեբիտորական պարտքերից ուղղվել են նաև հանդերձանքի գծով պահեստավորված միջոցների ավելացմանը, որի արդյունքում 01.01.2019թ. դրությամբ հանդերձանքի գծով պահեստավորված միջոցները կազմել են 13,065.7 հազ. դրամ, 01.01.2020թ դրությամբ՝ 57,010.1 հազ. դրամ:

2020թ. գնումների պլանի կազմման ընթացքում հաշվի չեն առնվել գրասենյակային նյութերի ու հանդերձանքի խոշոր մնացորդների առկայության փաստը և նախատեսվել է ձեռք բերել նույնանուն ապրանքների խմբաքանակներ, նույն թվում՝ 42,867.7 հազ. դրամի 14 անվանում հանդերձանք, 1,800.0 հազ. դրամի 3000 կգ A4 ֆորմատի թուղթ:

- Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման համար ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարից «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով 20182019թթ. պահեստավորված միջոցները աճել են և 01.01.2020թ. դրությամբ կազմել 4,145.3 հազ. դրամ (2019թ. կատարված 2,679.9 հազ. դրամի փաստացի ծախսի 154.7%-ը): Նման պայմաններում 2020թ. համար նախատեսվել է 2019թ. գումարի չափով՝ 4,834.8 հազ. դրամ կամ հաշվի չի առնվել 4,145.3 հազ. դրամի պահեստավորված միջոցների մնացորդը:

- «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով 2018-2019թթ. տնտեսված միջոցները ուղղվել են նյութական պաշարների ավելացմանը՝ 01.01.2018թ. դրությամբ պահեստավորված միջոցների 384.6 հազ. դրամ մնացորդը աճել է և 01.01.2020թ. դրությամբ կազմել 41,774.7 հազ. դրամ:

7. Առանձին ծախսային հոդվածներով թույլ են տրվել գերածախսեր, որոնք ՀՀ պետական բյուջեում նախորդ տարիների պարտքերի մարման համար գումարներ նախատեսված չլինելու պայմաններում մարվել են հաջորդ տարիների ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված գումարների հաշվին, այսպես.

- «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրով «Աշխատանքի վարձատրություն» հոդվածով առ 01.01.2018թ. եկամտային հարկի գծով գոյացել է 11,482.9 հազ. դրամ ապառք, որը մարվել է 2018 թվականի ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված գումարների հաշվին:

- «Փրկարարական ծառայություններ» ծրագրով 2019 թվականին փաստացի տնտեսումից ավել պարգևատրումներ վճարելու արդյունքում թույլ է տրվել գերածախս և 01.01.2020թ. դրությամբ առաջացել է 8,983.7 հազ. դրամի կրեդիտորական պարտք:

- «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով 2018-2019թթ. թույլ են տրվել գերածախսեր, որոնք մասամբ գոյացել են գազի և էլեկտրաԷներգիայի մատակարարումների գծով ժամկետին վճարումներ չկատարելու պատճառով մատակարարների կողմից հաշվարկված տույժերի արդյունքում (2018-2019թթ. տույժերի ընդհանուր գումարը կազմել է 4,716.3 հազ. դրամ):

Գերածախսի արդյունքում «Փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում» ծրագրով «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով պարտքերը մշտապես աճել են և 01.01.2019թ. դրությամբ կազմել են 13,425.7 հազ. դրամ, 01.01.2020թ. դրությամբ՝ 18,869.7 հազ. դրամ:

8. ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 25-ի N 958-Ն որոշմամբ թույլատրվել է նախարարությանը առանձին ապրանքների գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա հրատապ մեկ անձից գնման ձևով: Նախարարության կողմից հրատապ մեկ անձից գնման ձևով կնքվել են ընդամենը 151,330.0 հազ. դրամի պայմանագրեր:

Սակայն հրատապ մեկ անձից գնման ձևով ապրանքների ձեռքբերման անհրաժեշտությունը հիմնականում չի հիմնավորվում: Մասնավորապես, թվով հինգ պայմանագրերի շրջանակներում 122,700.0 հազ. դրամի ապրանքները մատակարարվել են և բաշխվել պայմանագրերի կնքումից ավել քան 1 ամիս հետո, իսկ մատակարարված ապրանքներից մի մասը 01.07.2020թ. դրությամբ դեռևս գտնվում էին պահեստում և բաշխված չէին:

Առաջարկվել է.

1. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում քննարկման առարկա դարձնել ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները, ինչպես նաև ՀՀ օրենքների և իրավական ակտերի պահանջները չկատարելու հարցում պաշտոնատար անձանց իրենց պարտականությունների մեջ թերանալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

2. Ձեռնարկել միջոցներ.

ա) Ապահովել արձանագրված անհիմն վճարումների, ծավալային հավելագրումների, անորակ աշխատանքների ու պայմանագրային պարտավորությունների խախտման համար չգանձված տույժերի՝ ընդամենը 76,587.8 հազ. դրամի (9,875.5+63,286.3+2,328.8+1,097.2) գանձումը ՀՀ պետական բյուջե:

բ) «Տրանսպորտային նյութեր» հոդվածով

1. Արձանագրված ներքոհիշյալ փաստերի վերաբերյալ ներկայացնել պատշաճ պարզաբանումներ՝ դրանք հիմնավորելով փաստաթղթերով, մասնավորապես անհրաժեշտ է հիմնավորել.

«Փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում» ծրագրով

- 2018թ. առանց ծախսը հիմնավորող սկզբնական հաշվառման փաստաթղթերի այլ ստորաբաժանումներին ընդամենը 72,348.5 հազ. դրամի 175921 լիտր վառելիքի դուրս գրումները,

- 2018թ. ԹՆԱՎ-ի հաշվետվություններով Երևան քաղաքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչություններին 48,636.4 հազ. դրամի 117106 լիտր վառելիքի հատկացումները,

- 2018թ. հաշվապահական հաշվառման անալիտիկ հաշվառման տվյալներով չհիմնավորված, սակայն սինթետիկ հաշվառմամբ արտացոլված 7,106.6 հազ. դրամի 17,766.6 լիտր վառելիքի մուտքերը և 7,312.0 հազ. դրամի 17,766.6 լիտր վառելիքի ելքերը,

- 2018թ. առանց ելքի կարգագրերում ստացողի տվյալների և ստորագրության 22050 լիտր ռեգուլյար բենզինի և 14185 լիտր դիզելային վառելիքի ելքագրումը;

- աշխատանքից ազատված պաշտոնատար անձի ստորագրությամբ 89539 լիտր բենզինի և 104421 լիտր դիզելային վառելիքի ելքագրումը;

- հետին ամսաթվով կազմված ելքի կարգագրերով (2018թ. նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների ելքի կարգագրերը կազմվել են 2019թ.) 37750 լիտր բենզինի և 29500 լիտր դիզելային վառելիքի ելքագրումները:

«Արտակարգ իրավիճակների բնագավառում քաղաքականության մշակում, խորհրդատվական ծառայությունների տրամադրում և մոնիթորինգի իրականացում» ծրագրով.

- 2018 թվականին փրկարար ծառայությունից ստացված 27,804 լիտր 11,656.5 հազ. դրամի բենզինի ծախսը,

- 2018 թվականին պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանը լրացուցիչ հատկացված 23915 լիտր բենզինի ստացման աղբյուրը և ծախսի նպատակը:

Վերը նշված փաստերը չհիմնավորվելու դեպքում քննարկել այդ խախտումների համար մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը:

2. բացառել «Փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում» ծրագրով ձեռքբերված վառելանյութից ՀՀ ԱԻՆ աշխատակազմին հատկացնելու և նախարարության կենտրոնական ապարատի ավտոմեքենաների շահագործման նպատակով ծախսելու դեպքերը:

3. ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացվող «Հիմնարկի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ու պահեստավորված միջոցների մասին» ձև 4 հաշվետվությունում ճշտել «Տրանսպորտային նյութեր» հոդվածով պահեստավորված միջոցների մնացորդը՝ հաշվի առնելով 2019 թվականի անալիտիկ հաշվառմամբ եղած մնացորդների համեմատությամբ հաշվետվությամբ 01.01.2020թ. դրությամբ պակաս ցույց տրված 12,889.1 հազ. դրամը և փրկարար ծառայության ստորաբաժանումներում 01.01.2020թ. դրությամբ առկա 15,934.6 հազ. դրամի վառելանյութի մնացորդները:

4. Ստեղծելու մասնագիտական հանձնաժողով և վերջինիս միջոցով իրականացնել ՓԾ ՄՓԾ-ների ՀՓՋ-ներում առկա հրդեհների հաշվառման և շահագործվող ավտոմեքենաների վառելիքի հաշվառման-շահագործման քարտերի տվյալների ու պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հրդեհի վերաբերյալ նյութերի տվյալների համադրումներ:

գ) Քննարկել նախորդ տարիներին ՀՀ պետական բյուջեի միջոցների տնտեսումները ՀՀ պետական բյուջե չվերադարձնելու և այդ տնտեսման հաշվին 01.01.2020թ. դրությամբ ձևավորված դեբիտորական պարտքերի և պահեստավորված միջոցների գումարները ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումից նվազեցման հնարավորությունը, այդ թվում՝

- «Արտակարգ իրավիճակների բնագավառում քաղաքականության մշակում, խորհրդատվական ծառայությունների տրամադրում և մոնիթորինգի իրականացում» ծրագրով «Աշխատանքի վարձատրություն» հոդվածով 4,788.8 հազ. դրամի դեբիտորական պարտքի գումարը,

- «Փրկարարական ծառայություններ» ծրագրով «Տրանսպորտային նյութեր» հոդվածով 28,823.7 հազ. դրամի (12,889.1+15,934.6) հաշվառումից դուրս մնացած պահեստավորված միջոցների և Փրկարար ծառայության ստորաբաժանումներում առկա վառելանյութի մնացորդը,

- «Փրկարարական ծառայություններ» ծրագրով «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով 57,010.1 հազ. դրամ հանդերձանքի գծով և 41,774.7 հազ. դրամ «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով պահեստավորված միջոցների մնացորդը,

- «Արտակարգ իրավիճակների բնագավառում քաղաքականության մշակում, խորհրդատվական ծառայությունների տրամադրում և մոնիթորինգի իրականացում» ծրագրով «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով 4,145.3 հազ. դրամ:

դ) Բացառել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ նպատակային ծախս կատարելու դեպքերը («Արաքս» ԲԲԸ-ին վճարված նախարարության և նախարարության շենքում տեղակայված ՊՈԱԿ-ների աշխատակիցների անձնական ավտոմեքենաների կայանատեղի համար տարածքի վարձավճարը):

ե) ՀՀ պետական բյուջեի կատարման արդյունքում տնտեսված միջոցները տարեվերջին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել ՀՀ պետական բյուջե:

զ) Թույլ չտալ ՀՀ պետական բյուջեում հաստատված գումարներից գերածախսեր, որոնք հանգեցնում են ՀՀ պետական բյուջեի համար լրացուցիչ պարտավորությունների առաջացմանը:

է) Ապրանքների, ծառայությունների հրատապ, մեկ անձից գնման ձևով ձեռքբերումներն իրականացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Այսպիսով, ստուգման արդյունքներով արձանագրվել են 230,725.9 հազ. դրամի խախտման փաստեր, որից վերականգնման ենթակա գումարը կազմում է 92,522.4 հազ. դրամ:

Վերականգնման (վերաձևակերպման) ենթակա գումարից 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ վերականգնվել է 57,846.8 հազ. դրամը, իսկ չվերականգնված գումարը կազմում է 34,675.6 հազ. դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

14.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 13-ի N 765-Լ որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԵՎ ԾՐԱԳՐԻՑ ԴՈՒՐՍ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(հազ. դրամ)

   

ԸՆԴՀԱՆՈՒՐ

Արձանագրվել է ընդամենը

Ենթակա է վերականգնման/վերաձևակերպման

Վերականգնվել/վերաձևակերպվել է

Ընդամենը

Մուտքագրել պետական բյուջե

Պակասեցնել պետական բյուջեից ֆինան-սավորման ենթակա

գումարը

Մուտքագրել կազմա-կերպության հաշվին

Հաշվա-ռումով ձևակերպել կամ վերա-ձևակերպել

Ընդամենը

Մուտ-քագրվել է պետա-կան բյուջե

Վերա- կանգնվել է աշխա-տանքով

Պակա-սեցվել է պետական բյուջեից ֆինան-սավորման ենթակա գումարը

Մուտքա- գրվել է կազ-մակեր- պության հաշվին

Հաշվառու- մով ձևակերպ- վել կամ վերաձևա- կերպվել է

1.

Ընդամենը աշխա-տանքային ծրագրով

2,721,855.3

2,243,698.6

834,592.5

146,708.2

85,781.4

1,176,616.5

381,657.7

125,661.5

57,040.1

144,192.7

54,178.4

585.0

2.

Ընդամենը իրավապահ մարմինների պահանջով

5,392.0

5,392.0

5,392.0

-

-

-

5,392.0

5,392.0

-

 

-

-

3.

Ընդամենը պետական մարմնի պահանջով

5,212.0

79.6

-

-

79.6

-

79.6

-

-

 

79.6

-

 

ԸՆԴԱՄԵՆԸ

ԱՄՓՈՓ

2,732,459.3

2,249,170.2

839,984.5

146,708.2

85,861.0

1,176,616.5

387,129.3

131,053.5

57,040.1

144,192.7

54,258.0

585.0

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

14.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2.1

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 13-ի N 765-Լ որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(հազ. դրամ)

 

Ստուգված կազմակերպության

Արձա- նագրվել է ընդամենը

Ենթակա է վերականգնման/վերաձևակերպման

Վերականգնվել/վերաձևակերպվել է

Անվանումը

Վերադաս
/լիազոր պետական մարմինը

Ընդամենը

Մուտքա-գրել պետական բյուջե

Պակասեցնել պետական բյուջեից ֆինանսա- վորման ենթակա գումարը

Մուտ-քագրել կազմա-կերպու-թյան հաշվին

Հաշվա-ռումով ձևա-կերպել կամ վերա-ձևա-կերպել

Ընդամենը

Մուտ-քագրվել է պետական բյուջե

Վերա-կանգնվել է աշխա-տանքով

Պակա-սեցվել է պետական բյուջեից ֆինանսա- վորման ենթակա գումարը

Մուտ-քագրվել է կազմա-կերպության հաշվին

Հաշվա-ռումով ձևակերպվե լկամ վերաձևա-կերպվել է

1.

«Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ

ՀՀ Արմավիրի մարզպետարան

28,328.3

24,310.2

21,688.6

2,036.6

-

585.0

1,865.0

1,280.0

-

-

-

585.0

2.

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

ՀՀ

կառավարություն

156,605.0

146,684.9

146,684.9

-

-

-

19,113.5

11,747.7

7,365.8

-

-

-

3.

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

ՀՀ

կառավարություն

141,102.2

103,697.9

103,697.9

-

-

-

47,507.0

47,507.0

-

-

-

-

4.

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

ՀՀ

կառավարություն

126,192.7

101,666.9

101,666.9

-

-

-

152.6

152.6

-

-

-

-

5.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակեր-պություններ)

ՀՀ

կառավարություն

230,725.9

92,522.4

76,587.8

-

-

15,934.6

52,377.2

2,702.9

49,674.3

-

-

-

6.

«Հրազդանի Բ/Կ» ՓԲԸ

ՀՀ Կոտայքի մարզպետարան

6,478.9

6,478.9

5,734.4

189.8

554.7

-

2,815.0

2,815.0

-

-

-

-

7.

ՀՀ արդարա-դատության նախարարություն

ՀՀ

կառավարություն

16,656.6

16,656.6

4,046.5

-

-

12,610.1

-

-

-

-

-

-

8.

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ

ՀՀ

առողջապահու- թյան նախարարություն

10,400.5

7,972.5

7,920.8

50.1

1.6

-

7,922.4

7,920.8

-

-

1.6

-

9.

«Մասիսի Բ/Կ» ՓԲԸ

ՀՀ Արարատի մարզպետարան

176,824.7

36,243.0

35,978.6

239.0

25.4

-

-

-

-

-

-

-

10.

ՀՀ Տավուշի մարզպետարան

ՀՀ

կառավարություն

131,671.7

130,329.9

130,329.9

-

-

-

9,449.6

9,449.6

-

-

-

-

11.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպու-թյուններ)

ՀՀ

կառավարություն

340,763.8

327,575.8

183,383.1

144,192.7

-

-

186,278.6

42,085.9

-

144,192.7

-

-

12.

«Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղա-դիտարան» ՊՈԱԿ

ՀՀ ԳԱԱ

1,356,105.0

1,249,559.6

16,873.1

-

85,199.7

1,147,486.8

54,176.8

-

-

-

54,176.8

-

Ընդամենը աշխատանքային ծրագրով

2,721,855.3

2,243,698.6

834,592.5

146,708.2

85,781.4

1,176,616.5

381,657.7

125,661.5

57,040.1

144,192.7

54,178.4

585.0

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

14.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2.2

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 13-ի N 765-Լ որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(հազ. դրամ)

 

Ստուգված կազմա-կերպության անվանումը

Արձանագրվել է ընդամենը

Ենթակա է վերականգնման/վերաձևակերպման

Վերականգնվել/վերաձևակերպվել է

Ընդամենը

Մուտքագրել պետական բյուջե

Պակա-սեցնել պետական բյուջեից ֆինանսա-վորման ենթակա

գումարը

Մուտքա-գրել կազմա-կերպու-թյան հաշվին

Հաշվա-ռումով ձևա-կերպել կամ վերաձևա-կերպել

Ընդամենը

Մուտքա-գրվել է պետական բյուջե

Վերա-կանգնվել է աշխա-տանքով

Պակա-սեցվել է պետական բյուջեից ֆինանսա-վորման ենթակա

գումարը

Մուտքա-գրվել է կազմա-կերպու-թյան հաշվին

Հաշվա-ռումով ձևա-կերպվել կամ վերաձևա-կերպվել է

1.

«Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ

-

-

-

-

-

-

-

-

-

 

-

-

2.

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ

5,392.0

5,392.0

5,392.0

-

-

-

5,392.0

5,392.0

-

 

-

-

ԸՆԴԱՄԵՆԸ

5,392.0

5,392.0

5,392.0

-

-

-

5,392.0

5,392.0

-

 

-

-

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

14.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2.3

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 13-ի N 765-Լ որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(հազ. դրամ)

 

Ստուգվածկազմակերպության

Արձանա- գրվե լէ ընդամենը

Ենթակաէվերականգնման/վերաձևակերպման

Վերականգնվել/վերաձևակերպվելէ

Անվանումը

Վերադաս
/լիազոր պետական մարմինը

Ընդամենը

Մուտքա- գրել պետա-կան բյուջե

Պակասեց- նել պետա-կան բյուջեից ֆինանսա- վորման ենթակա

գումարը

Մուտ-քագրել կազմա-կերպու- թյան հաշվին

Հաշվա-ռումով ձևա-կերպել կամ վերա-ձևակեր- պել

Ընդամենը

Մուտ-քագրվել է պետական բյուջե

Վերա-կանգնվել է աշխա-տանքով

Պակա-սեցվել է պետական բյուջեից ֆինանսա- վորման ենթակա գումարը

Մուտքա-գրվել է կազմա-կերպու-թյան հաշվին

Հաշվա-ռումով ձևա-կերպվել կամ վերաձևա-կերպվել է

1.

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ

ՀՀ

արդարա-դատության նախարա-րություն

5,212.0

79.6

-

-

79.6

-

79.6

-

-

 

79.6

-

ԸՆԴԱՄԵՆԸ

 

5,212.0

79.6

-

-

79.6

-

79.6

-

-

 

79.6

-

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

14.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ