Գլխավոր տեղեկություն
Համար
N 418-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 418-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 764-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 00904586) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 7-ի «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնանորոգում, վերազինում և կահավորում» ծրագրի մասին» N 764-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01831375) 2021 թվականի ապրիլի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ալյումինե պատուհանների և ապակե միջնորմի (մեկ դռնով) պատրաստման ու տեղադրման աշխատանքների իրականացում` 2,425,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՍՏԵԿՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01201819) 2021 թվականի ապրիլի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ապակյա դեկորացիաների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում` 1,151,600 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի հետ (ՀՎՀՀ` 02208258) 2021 թվականի ապրիլի 20-ին կնքված՝ N ՆԴ-20/04 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է նստարանների, ծաղկամանների, արգելափակոցների և ցուցանակների ձեռքբերում` 2,600,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


18.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան