Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-98-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (14.10.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.14/38(337) Հոդ.872
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի հունիսի 8-ին

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-169, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածում 2-րդ մասի «5 տարի» բառերը փոխարինել «10 տարի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.

«զ) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարման մասին:».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:».

3) 5-րդ մասի առաջին պարբերության «դ» և «ե» ենթակետերով» բառերը փոխարինել «դ», «ե» և «զ» ենթակետերով» բառերով.

4) 5-րդ մասի երկրորդ պարբերության «ա» և «գ» ենթակետերով» բառերը փոխարինել «ա», «գ» և «դ» ենթակետերով» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հուլիսի 1
Երևան
ՀՕ-98-Ն