Գլխավոր տեղեկություն
Համար
N 524-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
25.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 524-Ա

 

«ՎԻԿՏՈՐԻԱ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Շտապ օգնություն Հայաստանին» շվեդական բարեգործական կազմակերպության կողմից «Վիկտորիա» մարդասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (6 տեղ, 1,980 կգ ընդհանուր քաշով, 3,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,500 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման և կարիքավոր ընտանիքներին անհատույց բաշխման ծրագիրը:

2. «Վիկտորիա» մարդասիրական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան


25.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 524-Ա որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿԸ

NN

ը/կ

Ապրանքների նկարագրությունը

Քաշը (կգ)

Արժեքը (Եվրո)

1.

Մեծահասակի հագուստ

1680

2700

2.

Երեխաների տակդիրներ

100

140

3.

Շնչառական դիմակներ

40

80

4.

Կանացի միջադիրներ

80

40

5.

Քովիդ-19-ի նմուշառման հավաքածու

80

40

 

Ընդամենը

1980

3000

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան


25.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան