Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-63-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (02.03.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.31/8(380) Հոդ.160
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297) 3-րդ հոդվածում`

 

1) 4-րդ կետի «կառույց» բառը փոխարինել «կազմակերպություն» բառով.

2) 22-րդ կետի «երկամյա» բառը փոխարինել «առնվազն մեկ տարի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) ուսումնական հաստատությունների ու դրանց կողմից տրվող ավարտական փաստաթղթերի իրավահավասար կարգավիճակի ապահովումը:»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը «հեռակա» բառից հետո լրացնել «, հեռավար (դիստանցիոն)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում «հեռակա ձևով» բառերը փոխարինել «հեռակա, հեռավար (դիստանցիոն) ձևերով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի 3-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասի 1-ին կետը «հեռակա» բառից հետո լրացնել «հեռավար (դիստանցիոն),» բառերով:

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «հիմնարկների» բառը փոխարինել «կազմակերպությունների» բառով:

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 28.

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը և ակադեմիական ազատությունները».


 

2) 1-ին և 3-րդ մասերի «համալսարանական» բառը փոխարինել «բուհական» բառով:

Հոդված 8. Օրենքի 44-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «ուսումնական հաստատությունը» բառերից հետո լրացնել «կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և» բառերով.

2) 2-րդ և 4-րդ մասերից հանել «պետական նմուշի» բառերը.

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթուղթն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ 

Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 18
Երևան
ՀՕ-63-Ն