Գլխավոր տեղեկություն
Համար
N 1039-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2021-07.10.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.06.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
24.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 2021 թվականի N 1039-Ա

 

ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 9-ի N 13 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 և Աճեմյան 2/1 հասցեներում գտնվող գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) տնօրինությանը:

2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետի աշխատանքների ավարտից հետո՝

1) որպես առանձին գույքային միավոր առանձնացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 2/1 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող սույն որոշման N 1 հավելվածով նշված թիվ 1 շինությունը (կադաստրային ծածկագիր՝ 08-001-0762-0097-001)՝ նույն հասցեում գտնվող այլ շինություններից.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում առանձնացված գույքը (կադաստրային ծածկագիր՝ 08-001-0762-0097-001) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Շիրակի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար.

3) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Շիրակի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Շիրակի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Սահմանել, որ՝

1) սույն որոշման N 2 հավելվածով նշված, նվիրաբերված ընդհանուր շուրջ 2700 քմ հողամասի վրա տեղակայված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 (կադաստրային ծածկագիր՝ 08-001-762-003001) և Աճեմյան 2/1 (08-001-0762-0097-002, 08-001-0762-0097-004, 08-001-0762-0097-005) հասցեներում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող շինություններում և դրանց հարող տարածքում (այսուհետ՝ անշարժ գույք) իրականացվելու են, ըստ անհրաժեշտության՝ ամրակցման, նորոգման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներ.

2) հիմք ընդունելով, որ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված հասցեներում կադաստրային ծածկագրերով շինությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1270-Ն որոշմամբ ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում (պետական ցուցիչներ՝ 7․1․4․62, 7.1.4.224, 7․1․4.225)` 3-րդ կետի 1-ին ենթակետում կատարվող աշխատանքներն իրականացվելու են «Պատմամշակութային և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան.

3) սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի կատարման հսկողությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

4. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ամրակցման, նորոգման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներն իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (համաձայնությամբ)՝ Համաշխարհային բանկի Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի (ՀՄ 8390) միջոցներով՝ նախատեսվող աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և քաղաքաշինության կոմիտեի հետ.

2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ամրակցման, նորոգման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2022 թվականի սեպտեմբերի 30-ին:

5. Սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անշարժ գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին՝ Գյումրու մասնաճյուղին տրամադրելու նպատակով։

6. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքները նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան կատարվելու վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեի կողմից եզրակացությունը ստանալուց հետո անհրաժեշտության դեպքում չափագրել առկա անշարժ գույքը և կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում՝ այն իրականացնելով կոմիտեի միջոցների հաշվին.

2) սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝պայմանագիր)՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:

7. Սահմանել, որ սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետով «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին տրամադրվելիք՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անհատույց օգտագործման անշարժ գույքի համար չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6.2-րդ կետերով սահմանված պահանջները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 24-ի N 1039-Ա որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԱՃԵՄՅԱՆ 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_21295

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

24.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 24-ի N 1039-Ա որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԱՃԵՄՅԱՆ 25, ԱՃԵՄՅԱՆ 2/1 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_21296

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

24.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.08.2024, N 1357-Ա 30.08.2024, N 1039-Ա
06.10.2022, N 1545-Ա 07.10.2022, N 1039-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան