Գլխավոր տեղեկություն
Համար
N 775-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

13 մայիսի 2021 թվականի N 775-Ն

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 421-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 11-րդ հոդվածի 5-րդ մասով, 2020 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-502-Ն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) N 1 հավելվածում՝

ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «մարտական գործողությունների ժամանակ կամ դրա ավարտից» բառերը փոխարինել «զինվորական ծառայությունից արձակվելուց, կամավորագրված անձի դեպքում՝ մարտական գործողությունների ավարտից» բառերով,

բ. 2-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից» բառերը,

գ. 2․1-ին կետում «տեղեկանքը՝ տրված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից՝ համաձայն N 2.1 ձևի» բառերը փոխարինել «տեղեկատվությունը՝ տրված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից՝ համաձայն N 2.1 ձևի կամ այլ ձևով» բառերով,

դ. 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «մասերը» բառից հետո լրացնել «և հաշվի առնելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տեղեկությունները» բառերով,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4․1-ին կետով․

«4․1․ Ընդ որում, եթե շահառու հանդիսանալու հանգամանքը հաստատվում է ծննդյան վկայականի հիման վրա, և ծննդյան վկայականում նշված՝ անձի հոր մասին տվյալները նույնական են ներկայացված անձը հաստատող փաստա թղթում նշված տվյալներին կամ զինծառայողի տվյալներին, ապա անձի հայրությունը որոշելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ (փաստաթղթեր) չեն պահանջվում՝ բացառությամբ այն դեպքի, երբ որոշվում է միակ շահառուն կամ առկա է այլ տեղեկատվություն անձի հայրությունը որոշելու վերաբերյալ։».

2) N 3 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետը «2 ձևի» բառերից հետո լրացնել «կամ զինվորական գրքույկը՝ տվյալ տարում զինծառայողի զորացրված լինելու դեպքում» բառերով։

2. Սահմանել, որ 2020 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ գործող «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված դեպքերում նույն մասերով սահմանված անձինք մինչև սույն թվականի մայիսի 31-ն իրավունք ունեն դիմելու հատուցման հիմնադրամ 2020 թվականի ընթացքում մեկից ավելի հիմքով վճարված (իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար։

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով սահմանված՝ ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարը ֆիզիկական անձին վերադարձնելու համար դիմում ներկայացնելու կարգը սահմանվում է՝ համաձայն 2021 թվականի մարտի 24-ի դրությամբ գործող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 4-րդ, 7-րդ կետերով, ինչպես նաև 5-րդ կետի երկրորդ պարբերությամբ։ Ընդ որում, սույն կետով սահմանված դիմումը և կից տեղեկանքները հատուցման հիմնադրամում մուտք լինելու օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման հիմնադրամը դիմումում նշված բանկային հաշվին է փոխանցում դիմումին կից ներկայացված` վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանքում նշված գումարը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 421-Ն որոշման 2-րդ կետում «ապրիլի 30-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի մայիսի 1-ից, ինչպես նաև որոշման N 3 հավելվածի 4-րդ կետում նշված ֆիզիկական անձը հատուցման հիմնադրամին դիմում կարող է ներկայացնել մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ» բառերը փոխարինել «մայիսի 31-ը ներառյալ» բառերով։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

            

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

             

13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

              

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան