ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 1996 թվականի N 489
քաղ. Երևան
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սահմանել`
ա) կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի.
բ) մարզային, Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի.
գ) մարզային, Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովների աշխատողների թվաքանակը` 44 միավոր:
2. Սույն որոշումը կիրարկել 1996 թվականի հուլիսի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հավելված N 1 |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
|
(դրամ) | |
| Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ |
34000 |
| Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար |
29000 |
| Աշխատակազմի ղեկավար |
22000 |
| Իրավաբանական բաժնի վարիչ |
20000 |
| Կազմմեթոդական բաժնի վարիչ |
20000 |
| Գլխավոր հաշվապահ |
20000 |
| Գլխավոր մասնագետ |
17000 |
| Գործավար |
7000 |
| Օպերատոր |
7000 |
| Հավաքարար |
6000 |
|
Հավելված N 2 |
ՄԱՐԶԱՅԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
|
(դրամ) | |
| Հանձնաժողովի նախագահ |
20000 |
| Հանձնաժողովի քարտուղար |
18000 |
| Հաշվապահ |
7000 |
| Օպերատոր |
7000 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 16.02.1998, N 108 | 10.03.1998, N 489 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|