Գլխավոր տեղեկություն
Համար
N 382-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 382-Ա

 

«ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏՆԱԿՆԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 450 մլն դրամ ընդհանուր արժողությամբ «Տնակներ զինվորների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 382-Ա որոշման

 

«Տնակներ զինվորների համար»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերին կամավորագրված անձանց համար տնակների կառուցում։ Տնակները նշված անձանց կողմից օգտագործվելու են զինվորական հերթապահության ժամանակ և ապահովելու են վերջիններիս համար մինիմալ կենցաղային պայմաններ՝ հանդիսանալով ժամանակավոր կացարան։

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքեր և այլ պարտադիր վճարների արտոնություններից։

3.

Բարեգործը

«Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հիմնադրամների, ոչ առևտրային կազմակերպություն-ների ու անհատ բարերարների (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ) կողմից հանգանակած միջոցների հաշվին։

4.

Ծրագիրը կատարողը

«Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպություն (ՀՀ, քաղ. Երևան, Իսակովի պողոտա, 11 Ա շենք, ՀՎՀՀ՝ 02283677)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն՝ սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

450 մլն դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի մայիսի 25-ից 2023 թվա-կանի մայիսի 25-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հաշվի առնելով Հայաստանի ռելիեֆը և կլիմայական պայմանները՝ կառուցվելու են ջերմամեկուսիչ կացարաններ, ինչպես նաև այնպիսի տնակներ, որոնք կահավորված են լինելու խոհանոցով, բաղնիքով և ջրատաքացուցիչներով։

Ջերմամեկուսիչ մեկ կացարանի արժեքը կկազմի մոտ 8,500 ԱՄՆ դոլարին համարժեք մոտ 4,430,000 ՀՀ դրամ։

Կահավորված մեկ տնակի արժեքը կկազմի մոտ 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք մոտ 5,222,000 ՀՀ դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայություն- ների համառոտ նկարագիրը,

ծավալները և նախատեսվող գինը

Ծրագրի շրջանակներում պատվիրվելու են մոտ 90-100 տնակների կառուցման, տեղափոխման և տեղադրման ծառայություններ շուրջ 450 մլն ՀՀ դրամի։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն է նախատեսվում իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ


13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան