Գլխավոր տեղեկություն
Համար
N 773-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2021 թվականի N 773-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ մասերի, «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 23-րդ մասի և «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում ու լրացումներ՝ համաձայն N 2 հավելվածի, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Սահմանել, որ սույն որոշման N 5 հավելվածով 1230. Ռազմական դրության պայմաններում քաղաքացիների կյանքի ու անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագրի 11001. «Ռազմական դրության պայմաններում առողջական խնդիրներով տարհանված անձանց կեցության ապահովում» միջոցառման շրջանակներում նախատեսված այլ հյուրանոցային ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «ՍՊ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի  23-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով, չկիրառելով ինչպես նույն պարբերությամբ սահմանված՝ գնման առարկայի ամբողջ ծավալով ձեռքբերման ժամկետային սահմանափակման (երեսուն օրացուցային օր), այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ», «ը» և 3-րդ ենթակետի պահանջները:

3. Սահմանել, որ սույն որոշման N 5 հավելվածով 1224. «Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագրի» 11001. «Կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված մեկուսացված անձանց կեցության ապահովում» միջոցառման շրջանակներում նախատեսված գնումներն իրականացվում, իսկ վճարումները կատարվում են հաշիվ-ապրանքագրերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 296-Ա որոշմամբ նախատեսված կարգով, հաշվի առնելով նաև, որ սույն կետով նախատեսված գործարքների նկատմամբ չեն կիրառվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 13-ի N 773-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 13-ի N 773-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 13-ի N 773-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 13-ի N 773-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 13-ի N 773-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 13-ի N 773-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 13-ի N 773-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2021 թվական: