Գլխավոր տեղեկություն
Համար
N 747-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2021 թվականի N 747-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 1121 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ինչպես նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և 2-րդ մասի «է» կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1121 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման վերնագիրը «1121» թվից հետո լրացնել «-Լ» տառով.

2) որոշմամբ հաստատված կարգում՝

ա. 2-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,

բ. 2-րդ, 9-րդ և 13-րդ կետերում «ֆինանսների» բառից հետո հանել «և էկոնոմիկայի» բառերը,

գ. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-2.6-րդ կետերով՝

«2.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական կազմակերպություններում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման գծով պետական ծրագրերում ներգրավված գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար որպես բազային աշխատավարձ 2022 թվականի հունվարի 1-ից սահմանել 66 140 դրամ:

2.2. Յուրաքանչյուր տարակարգի պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողների համար, հաշվարկվում է սույն կարգի հավելվածով նախատեսված աղյուսակով (այսուհետ՝ աղյուսակ) տվյալ տարվա համար սահմանված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով:

2.3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի ոչ լրիվ կամ կրճատ տևողությամբ աշխատողների համար որպես պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափի հաշվարկի գործակից ընդունել աղյուսակով տվյալ տարվա համար սահմանված գործակցի նորմավորված արժեքը՝ ըստ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատաժամանակի:

2.4. Սույն կարգի 2.1-2.3-րդ կետերով նախատեսված կարգավորումները գործում են 2022 թվականի հունվարի 1-ից՝ այն գիտական կազմակերպությունների համար, որոնք գիտական կադրերի որակավորում են իրականացրել վերոնշյալ ամսաթվից առավելագույնը մեկ տարի առաջ:

2.5. 2022 թվականին կամ դրանից հետո գիտական կադրերի որակավորում իրականացրած գիտական կազմակերպությունների համար սույն կարգի 2.1-2.3-րդ կետերով նախատեսված կարգավորումները կգործեն որակավորմանը հաջորդող տարվանից` համապատասխան գործակիցներով:

2.6. 2025 թվականից հետո գործում է աղյուսակի՝ 2025 թվականի համար սահմանված գործակիցը:».

3) որոշմամբ հաստատված գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը լրացնել գիտական կադրերի նվազագույն պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցների աղյուսակով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 13-ի N 747-Լ որոշման

 

«ԱՂՅՈՒՍԱԿ

 

ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ

 

Պաշտոն

Գործակից

2022 թ.

2023 թ.

2024 թ.

2025 թ.

Գիտական պաշտոններ

 

Կրտսեր գիտական աշխատող

1.81

2.27

2.72

3.18

 

Գիտական աշխատող

2.27

3.02

3.48

4.17

 

Ավագ գիտական աշխատող

3.02

3.78

4.54

5.19

 

Առաջատար գիտական աշխատող

3.78

5.29

6.35

6.71

 

Գլխավոր գիտական աշխատող

5.55

6.80

7.56

8.36

Ճարտարագիտատեխնիկական պաշտոններ

 

Լաբորանտ կամ ճարտարագետ

1.55

1.66

1.81

2.09

 

Ավագ լաբորանտ կամ ավագ

ճարտարագետ

1.66

1.97

2.36

2.71

Գիտական ղեկավար պաշտոններ

 

Գիտական խմբի ղեկավար

3.48

4.23

5.29

6.20

 

Գիտական ստորաբաժանման ղեկավար

(լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ,

սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար/վարիչ,

կենտրոնի ղեկավար և այլն)

5.29

6.05

6.80

7.21»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2021 թվական: