Գլխավոր տեղեկություն
Համար
N 914-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2021 թվականի N 914-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Սուրենի Մարտիրոսյանի (նույնականացման քարտի համար՝ 000901413, տրված 010 կողմից) կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, 2020 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 10803040/031120/0098802 հայտարարագրով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը տրամադրված 119 միավոր, 10392263 դրամ սկզբնական արժեքով շարժական գույքը և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ամրացված գույքից 98 միավոր հանձնել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, 5 միավոր՝ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ին, 5 միավոր՝ «Պատնեշ» ՓԲԸ-ին, 8 միավոր՝ «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը և 3 միավոր՝ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված ընկերությունների և պետական ոչ առևտրային կազմակերպության հետ անհատույց օգտագործման մասին պայմանագրերի կնքումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

 հունիսի 3-ի N 914-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Ընդհանուր բրուտտո քաշ (կգ)

Քանակ (հատ)

Սկզբնական արժեք (ՀՀ դրամ)

Գույք ստացող մարմինը

1.

Բենզինային գեներատորներ

5712

119

10392263

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

03.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան