Գլխավոր տեղեկություն
Համար
N 491-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
10.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 491-Ա

 

ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 1111-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի`

1. Հաստատել հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Նշանակել՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Սուրեն Սահակյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետ Սերգեյ Աբրահամյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի նոյեմբերի 13-ի «Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1111-Ա որոշումը:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

  

10.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

            

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 491-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

        

ՀՀ վարչապետի աշխատակազմ
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ ոստիկանություն
ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակ
ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտե
          

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Թորոսյան

 

10.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան