ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 մայիսի 2021 թ. ք. Երևան |
N 14-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 8-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի «Հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու և ավելի թեկնածուներից ընտրված թեկնածուին որոշելու, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական ցուցակից ձայների հավասարության դեպքում մանդատ տրամադրելու վիճակահանությունների անցկացման կարգը սահմանելու մասին» N 8-Ն որոշման՝
1) վերնագրում, 1-ին կետում և 1-ին կետով սահմանված հավելվածի վերնագրում «, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական ցուցակից ձայների հավասարության դեպքում մանդատ տրամադրելու» բառերը հանել.
2) 1-ին կետով սահմանված հավելվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 1-ին կետով սահմանված հավելվածի 4-րդ կետում «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուները, ինչպես նաև» բառերը հանել։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2021 թվական: