ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 1996 թվականի N 441
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 303 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին» հրամանագրի և ի լրումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 22-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 303 որոշման, թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկել`
| Վ. Խորխոռունի | - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետ | 
| Գ. Արզումանյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ | 
| Պ. Մաքեյան | - Շիրակի մարզպետի տեղակալ | 
| Հ. Պառավյան | - Լոռվա մարզպետի տեղակալ | 
| Հայաստանի Հանրապետության վարչապետ | Հ. ԲԱԳՐԱՏյան |