ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 24-ին
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հոդված 2.
«-վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետի տեղակալ,
-վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժանմունքի պետ,
-վերադաս մաքսային մարմնի մաքսատան հերթափոխի պետ,
-վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի հերթափոխի պետ,» թվարկումներով: Հոդված 3.
ա) 3-րդ մասը «մրցույթով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս՝
«4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մաքսային մարմինների կողմից իրականացվող՝ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարվում են առանց մրցույթի՝ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից:»: Հոդված 4.
«5) խուսափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:»: Հոդված 5.
ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Մաքսային ծառայության կրտսեր պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարը կարող է տասնհինգօրյա ժամկետում մաքսային ծառայության տվյալ կամ նախորդող խմբին դասվող մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողներից կամ մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության կամ այլ պաշտոններ զբաղեցնող անձանցից, որոնք համապատասխանում են սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջներին, կատարել նշանակում:
Մաքսային ծառայության պաշտոնների տվյալ կամ նախորդող խմբին դասվող մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողներից կամ մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության կամ այլ պաշտոններ զբաղեցնող անձանցից նշանակում չկատարվելու դեպքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարը կարող է հնգօրյա ժամկետում նշանակում կատարել մաքսային ծառայության կադրերի ռեզերվից՝ առաջնությունը տալով մաքսային ծառայության ավելի երկարատև ստաժ ունեցող մաքսային ծառայողներին:».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մաս՝
«11. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում մաքսային ծառայության կրտսեր պաշտոնում նշանակում չկատարվելու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է բաց մրցույթ: Բաց մրցույթին կարող են մասնակցել մաքսային ծառայողները և սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջները բավարարող քաղաքացիները:»: Հոդված 6.
ա) 1-ին մասում՝
- «հաջորդող խմբին» բառերը փոխարինել «հաջորդող կամ նախորդող խմբերին» բառերով,
- «մաքսային ծառայողներից» բառերից հետո ավելացնել «կամ մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության կամ այլ պաշտոններ զբաղեցնող անձանցից, որոնք բավարարում են սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջները,» բառերը,
- ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝
«Մաքսային ծառայության պաշտոնների տվյալ կամ դրան հաջորդող կամ նախորդող խմբին դասվող մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողներից կամ մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության կամ այլ պաշտոններ զբաղեցնող անձանցից նշանակում չկատարվելու դեպքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարը կարող է հնգօրյա ժամկետում նշանակում կատարել մաքսային ծառայության կադրերի ռեզերվից՝ առաջնությունը տալով մաքսային ծառայության ավելի երկարատև ստաժ ունեցող մաքսային ծառայողներին:».
բ) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Փակ մրցույթին կարող են մասնակցել մաքսային ծառայողները, ինչպես նաև մաքսային, հարկային մարմիններում, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմիններում, դատաիրավական մարմիններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջները բավարարող քաղաքացիները, ընդ որում` առաջատար պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, իսկ գլխավոր պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:»: Հոդված 7. Հոդված 8. Հոդված 9.
«Հոդված 221. | Մաքսային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման ժամանակ |
Համապատասխան մարմնի վերակազմակերպումը մաքսային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ վերակազմակերպումն ուղեկցվում է հաստիքների կրճատմամբ:»: Հոդված 10. Հոդված 11.
«Հոդված 241. | Մաքսային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները |
1. Մաքսային ծառայողին չեն կարող տրվել բանավոր և (կամ) գրավոր այնպիսի հանձնարարականներ, որոնք՝
ա) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին.
բ) դուրս են հանձնարարականներ տվողի և կատարողի լիազորություններից:
2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ ստանալու դեպքում մաքսային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականների օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը) կամ հանձնարարական տվողը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա մաքսային ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության: Մաքսային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը: Եթե հանձնարարականի կատարումը կարող է հանգեցնել քրեական կամ վարչական պատասխանատվության, ապա մաքսային ծառայողը այդ մասին պարտավոր է գրավոր տեղեկացնել վերադաս մաքսային մարմնի ղեկավարին:»: Հոդված 12.
ա) 1-ին մասի 2-րդ կետը «զբաղվել» բառից առաջ լրացնել «անձամբ» բառով.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս՝
«4. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, մաքսային ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Մաքսային ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:»: Հոդված 13. Հոդված 14. Հոդված 15.
ա) 1-ին մասի 1-ին կետում՝
- «և տվյալ պաշտոնում» բառերը փոխարինել «և մաքսային մարմիններում» բառերով,
- ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝
«Ընդ որում, մաքսային ծառայողի աշխատած տարիներում հաշվի են առնվում՝
- պաշտոնների դասակարգման համակարգում պաշտոնների ենթախմբի (դիրքի) առաջխաղացման դեպքում՝ մաքսային ծառայողի տվյալ պաշտոնում անընդմեջ աշխատելու տարիները,
- պաշտոնների դասակարգման համակարգում պաշտոնների ենթախմբի (դիրքի) իջեցման դեպքում՝ մաքսային ծառայողի տվյալ և ավելի բարձր ենթախմբի (դիրքի) պաշտոնում անընդմեջ աշխատած տարիները,
- պաշտոնների դասակարգման համակարգում պաշտոնների ենթախմբում (դիրքում) պաշտոնի փոփոխության դեպքում՝ մաքսային ծառայողի տվյալ ենթախմբի (դիրքի) պաշտոններում անընդմեջ աշխատած տարիները.».
բ) 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված աղյուսակ 1-ի «Մ/Ծ առաջատար պաշտոններ» սյունակում՝
- «վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի գլխավոր մաքսային տեսուչ» բառերից հետո ավելացնել «վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի հերթափոխի պետ» բառերը,
- «վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի բաժանմունքի պետ» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի բաժանմունքի պետ, վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետի տեղակալ» բառերով: Հոդված 16.
ա) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «սահմանվում է մեկ միավոր (մակարդակ) ավելացում» բառերը փոխարինել «կատարվում է անցում հաջորդ մակարդակին» բառերով.
բ) 4-րդ մասում «միավոր (մակարդակ) ավելացումն» բառերը փոխարինել «անցումը հաջորդ մակարդակին» բառերով: Հոդված 17.
«Հոդված 413. | Մաքսային ծառայողների դրամական բավարարման վճարման կարգը |
1. Մաքսային ծառայողի դրամական բավարարումն իրականացվում է ամսական առնվազն մեկ անգամ՝ հաջորդ ամսվա առաջին տասն աշխատանքային օրվա ընթացքում:
2. Մաքսային ծառայողի աշխատանքից ազատման դեպքում դրամական բավարարման հարցերը, ինչպես նաև մաքսային ծառայողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձի վճարումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
3. Մաքսային ծառայողի դրամական բավարարման մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն նրա համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:»: Հոդված 18.
ա) 5-րդ թվարկումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«- կարգապահական տույժի վաղաժամկետ հանում.».
բ) ավելացնել վեցերորդ թվարկում հետևյալ բովանդակությամբ`
«- լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում:»: Հոդված 19.
ա) «առաջին մասի 1-ին և 2-րդ կետերում թվարկված» բառերը փոխարինել «առաջին մասի 1-ին կետի առաջին, երկրորդ և հինգերորդ թվարկումներում նշված» բառերով.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝ «Ընդ որում, «կարգապահական տույժի վաղաժամկետ հանում» խրախուսման ձևը մաքսատան պետի կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կարգապահական տույժը կիրառվել է մաքսատան պետի կողմից:»: Հոդված 20.
ա) 2-րդ մասը համապատասխանաբար լրացնել հետևյալ բովանդակությամբ 91-րդ և 17-րդ կետերով`
«91) ատեստավորման ենթակա մաքսային ծառայողի կողմից ատեստացիայի նշանակման ժամկետից սկսած վեց ամսվա ընթացքում ատեստավորմանը չներկայանալը.»,
«17) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը:».
բ) 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
գ) 2-րդ մասի 10-րդ կետի 7-րդ ենթակետում «անմիջականորեն դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկող» բառերը փոխարինել «մաքսային» բառով.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս՝
«9. Սույն հոդվածի երկրորդ մասի 4-րդ և 17-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող մաքսային ծառայողները:»: Հոդված 21. Հոդված 22. Հոդված 23.
ա) 2-րդ մասում «և երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարների» բառերը փոխարինել «մաքսային ծառայողների աշխատավարձի մակարդակի և մաքսային ծառայողի մաքսային ծառայության ստաժի» բառերով.
բ) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 24.
ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
«3) սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 17-րդ կետով նախատեսված հիմքերով մաքսային ծառայության պաշտոնից ազատված անձինք:»: Հոդված 25.
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|