Գլխավոր տեղեկություն
Համար
N 659-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
29.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2021 թվականի N 659-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետը, 5-րդ և 6.4-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Երիտասարդական փողոց 2/2 հասցեում գտնվող 18 163 000 դրամ շուկայական արժեքով 107.88 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ՝ անշարժ գույք) 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համար՝ 67.140.00230, հասցե՝ 4001, Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Երիտասարդական փ. 1ա) (այսուհետ՝ ընկերություն)՝ իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան գործունեություն իրականացնելու համար:

2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

1) ընկերությունը պարտավոր է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում անշարժ գույքի վերանորոգման, սարքավորումների ու գույքի ձեռքբերման համար կատարել 8 269 000 դրամի ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի.

2) ընկերությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.

3) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 % կատարելու դեպքում ընկերությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 %-ի չափով.

4) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 %-ի չափով.

5) ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.

6) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

29.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ