Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-61-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.07.2004-18.05.2007)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.05/25(324) Հոդ.564
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
31.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի մարտի 31-ին

 

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 հունիսի 1998 թվականի, ՀՕ-230) 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 18. Դատավորի պաշտոնում աշխատած անձանց կենսաթոշակի իրավունքը

 

Դատավորն ունի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք:

Դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված քաղաքացու կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա, որպես դատավոր, զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հավելավճարի իրավունքից օգտվում են նաև դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին գերագույն դատարանի անդամ դատավորները, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրները և նախկին ժողովրդական դատավորները:

Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Սույն հոդվածով սահմանված հավելավճարի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Ներմուծեք նկարագրությունը_21506 (1-ին հոդվածով (18 հոդվածի նոր խմբագրություն) նախատեսված դրույթը, համաձայն որի` կենսաթոշակի ամենամսյա հավելավճարի որոշման համար հիմք է ընդունվում դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի, այլ ոչ թե աշխատավարձի, 75 տոկոսը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 94 հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր 20.09.06 ՍԴՈ-647 որոշմամբ:)

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. ապրիլի 22
Երևան
ՀՕ-61-Ն