ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2020 թվականի N 852-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 70-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (1,137.88 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,500 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 70-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
(1-ին կետը փոփ. 27.04.21 N 354-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 25-ի N 852-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Ապրանքի անվանումը |
Ապրանքի քաշ (կգ) |
Ապրանքի արժեքը (դոլար) |
Փոխադրման արժեքը (դրամ) |
Հիշողության քարտ MICRO SD SDXC CLASS 100 400GB, 12 հատ |
0.35 կգ |
224.28$ |
1,750 |
Հիշողության քարտ SANDISC MICROSDXC 128GB, 12 հատ |
0․4 կգ |
287.88$ |
2,000 |
Մինի համակարգչի տեսախցիկ RASPBERRY PI NOIR V2 8MP (RPICAM-V2) 20 hատ |
0.3 կգ |
548.4 |
1,500 |
Մինի համակարգիչ Intel Neural Compute Stick 2, 1 hատ |
0.05 կգ |
77.32 |
250 |
Ընդհանուր |
1.1 կգ |
1,137.88 $ |
5,500 |
(հավելվածը խմբ. 27.04.21 N 354-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |