Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-64-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (12.06.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.02/29(328) Հոդ.680
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի ապրիլի 27-ին

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2001 թվականի, ՀՕ-262) 2-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) սույն օրենքի 41  հոդվածի համաձայն սպառել է իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին, կամ».

բ) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.

գ) 3-րդ մասը «ժամկետում» բառից հետո լրացնել «կարող է» բառերով.

դ) 3-րդ մասի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) նշանակել ժամանակավոր ադմինիստրացիայի (այսուհետ` նաև ադմինիստրացիա) ղեկավար, կամ».

ե) 3-րդ մասի «բ» ենթակետի «է ներկայացնում» բառերը փոխարինել «ներկայացնել» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

ա) «կարող է» բառերը փոխարինել «պարտավոր է» բառերով.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետ`

«2. Սույն հոդվածի 1-ին կետի պարտավորությունը չկատարելը հիմք է աուդիտ իրականացնող կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար: Նման միջնորդությամբ աուդիտային գործունեությունը լիցենզավորող պետական իրավասու մարմին է դիմում Կենտրոնական բանկը:»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ հոդվածով`

 

«Հոդված 41.

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՍՊԱՌՈՒՄԸ

 

Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի կիրառման նպատակով բանկն իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին սպառած է համարում, եթե անվճարունակ համարվելու պահին նրա հիմնական կապիտալի մեծությունը փոքր է Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամանակահատվածի ընթացքում տվյալ բանկի հիմնական կապիտալի կեսից:»:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

ա) 2-րդ կետի «նշանակման» բառը փոխարինել «գործունեության» բառով.

բ) 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) բանկի ակտիվների ու պարտավորությունների մի մասը կամ դրանք ամբողջությամբ վաճառելը, և (կամ)`».

գ) 2-րդ կետի «զ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`

ա) 2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Ադմինիստրացիայի ղեկավար նշանակելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և երկօրյա ժամկետում ենթակա է հրապարակման` մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով:».

բ) 2-րդ մասի 3-րդ նախադասությունը հանել:

 

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Կենտրոնական բանկի կողմից ադմինիստրացիայի ղեկավարի նշանակման պահից ադմինիստրացիայի ղեկավարն իրականացնում է անվճարունակ բանկի ակտիվների և պարտավորությունների գույքագրումն ու գնահատումը` Կենտրոնական բանկի կողմից հաստատված անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների գնահատման հատուկ կարգին համապատասխան:

2. Ադմինիստրացիայի ղեկավարն անվճարունակ բանկի ակտիվների և պարտավորությունների գնահատման և սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրագործման նպատակով կարող է իր կողմից իրականացվող աշխատանքներում ներգրավել իրավաբաններ, աուդիտորներ, հաշվապահներ և այլ մասնագետներ:

3. Կենտրոնական բանկի համաձայնությամբ ադմինիստրացիայի ղեկավարը կարող է բանկի առանձին ոլորտների կառավարման լիազորությունները վերապահել ադմինիստրացիայի անդամներին:

4. Ադմինիստրացիայի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նշանակվում է ադմինիստրացիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար` բանկի ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված կարգով և պայմաններով:

5. Սույն հոդվածով սահմանված գնահատման արդյունքում ադմինիստրացիայի ղեկավարը Կենտրոնական բանկի խորհրդի անհատական որոշմամբ սահմանված ժամկետում (բայց ոչ ուշ, քան բանկն անվճարունակ ճանաչվելու պահից հաշված վեցամսյա ժամկետը) Կենտրոնական բանկի խորհրդին է ներկայացնում կարճ ժամանակահատվածում բանկի կողմից կապիտալի տեսքով ֆինանսական միջոցների ներգրավման, չաշխատող ակտիվների վերականգնման, ակտիվների և պարտավորությունների ամբողջական կամ մասնակի վաճառքի, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով բանկի գործունեության տեսակի փոփոխման հնարավորության (բանկի անվճարունակության դեպքում), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բանկային և ֆինանսական համակարգերի վրա բանկի լուծարման հնարավոր ազդեցության մասին եզրակացություն:

6. Գնահատման արդյունքների հիման վրա ադմինիստրացիայի ղեկավարը մշակում է անվճարունակ բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը և այն ներկայացնում է Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը, կցելով նաև`

ա) ադմինիստրացիայի անդամների թեկնածուների անձնական տվյալները.

բ) համապատասխան հիմնավորումներ անձանց` որպես ադմինիստրացիայի անդամների թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ.

գ) ադմինիստրացիայի անդամների ցուցակը.

դ) սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված եզրակացությունը:

7. Կենտրոնական բանկի խորհուրդը նշանակում է ժամանակավոր ադմինիստրացիայի անդամներին և հաստատում է բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը, եթե`

ա) ադմինիստրացիայի ղեկավարի ներկայացրած եզրակացությամբ և ֆինանսական առողջացման ծրագրի նախագծով հիմնավորվում է բանկի ֆինանսական առողջացման հնարավորությունը, և (կամ)

բ) բանկի լուծարմամբ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի` ամբողջությամբ վերցրած միասնականությունը և սահունությունը չեն պահպանվի, և (կամ)

գ) ժամանակավոր ադմինիստրացիայի` սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված խնդիրների իրագործման միջոցով հնարավոր է առավելագույնս բավարարել բանկի պարտապանների պահանջները և (կամ) նվազագույնի հասցնել ավանդների երաշխավորման հիմնադրամի ծախսերը, և (կամ)

դ) հնարավոր է սույն օրենքի 20-րդ, 21-րդ, 22-րդ կամ 23-րդ հոդվածներով սահմանված միջոցառման (միջոցառումների) իրականացման միջոցով ֆինանսապես առողջացնել բանկը կամ վարկային կազմակերպությունը: Ընդ որում, բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների և (կամ) այլ անձանց ֆինանսական օգնությունը կամ լրացուցիչ ներդրումները պետք է իրականացվեն բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման պահից եռամսյա ժամկետում կամ այդ ժամկետի ընթացքում պետք է բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների և (կամ) այլ անձանց և Կենտրոնական բանկի միջև ձեռք բերվի համաձայնություն` ֆինանսական օգնության և (կամ) լրացուցիչ միջոցների ներդրման մասին, որի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքի հիման վրա հաստատված ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ժամկետը:

8. Ադմինիստրացիայի ղեկավարը պատասխանատվություն է կրում ադմինիստրացիայի գործունեության համար` օրենքով սահմանված կարգով:

9. Ադմինիստրացիայի ղեկավարը գործում է բանկի անունից` առանց լիազորագրի: Կենտրոնական բանկի համաձայնությամբ ադմինիստրացիայի ղեկավարը կարող է ադմինիստրացիայի անդամներին տալ լիազորագրեր:»:

 

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ը) ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված լինելու դեպքում վաճառում է բանկի ակտիվների ու պարտավորությունների մի մասը կամ ամբողջը, ընդ որում, բանկի ակտիվների և պարտավորությունների մասնակի վաճառքի ժամանակ ակտիվների և պարտավորությունների վաճառքի հերթականությունն ու չափը որոշում է Կենտրոնական բանկի խորհուրդը.».

բ) 1-ին կետի «ժբ» ենթակետի «վարկային պայմանագրերով» բառերը փոխարինել «ինչպես նաև բանկային կամ վարկային կազմակերպության գործունեությունից բխող այլ պայմանագրերով ստանձնած դրամական պարտավորություններով» բառերով.

գ) 2-րդ կետը «օրենքից» բառից հետո լրացնել «, այլ իրավական ակտերից և ֆինանսական առողջացման ծրագրից» բառերով.

դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ`

«3. Ադմինիստրացիան ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված դեպքում, կարգով, պայմաններով և ժամկետներում հայտարարում և օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկ գրանցման է ներկայացնում բանկի կանոնադրական կապիտալի նվազեցումը` բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) անվանական արժեքը նվազեցնելու միջոցով, բայց ոչ պակաս, քան բանկի զուտ ակտիվների չափը: Ընդ որում, կանոնադրական կապիտալի չափը չի կարող ավելի պակաս լինել, քան օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը: Բանկի կանոնադրական կապիտալի նվազեցումը հիմք չէ բանկի պարտատերերի կողմից պարտավորությունների վաղակետ կատարում, դադարում կամ վնասի հատուցում պահանջելու, բանկը լուծարելու, ինչպես նաև բանկի մասնակիցների մասնակցության անվանական արժեքի և կանոնադրական կապիտալի նվազեցման հետևանքով ձևավորված նոր անվանական արժեքի տարբերությունը բանկի մասնակիցներին երբևէ հատուցելու համար:

Ադմինիստրացիան բանկի ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված դեպքում, կարգով, պայմաններով և ժամկետներում հայտարարում և օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկ գրանցման է ներկայացնում բանկի կանոնադրական կապիտալի ավելացումը: Ընդ որում, բանկի մասնակիցները, որոնց լիազորությունները սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցված են, չեն օգտվում բաժնեմասերի (բաժնետոմսերի) կամ բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման նախապատվության իրավունքից:»:

 

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետում «Ադմինիստրացիա» բառը փոխարինել «Ադմինիստրացիայի ղեկավար» բառերով, իսկ «և բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու» բառերը հանել:

 

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը «հարկերի» բառից հետո լրացնել «, տուրքերի և այլ պարտադիր վճարների» բառերով, իսկ «որոնք առաջացել են ադմինիստրացիայի նշանակումից առաջ,» բառերը հանել.

բ) 1-ին կետի երկրորդ նախադասությունը լրացնել «, եթե Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված չէ, որ մորատորիումի գործողությունը չի տարածվում սույն մասում նշված պարտավորությունների և գործողությունների վրա» բառերով.

գ) 2-րդ կետի «բ» ենթակետը «գանձում» բառից հետո լրացնել «կամ արգելանքի կիրառում» բառերով.

դ) 4-րդ կետի «բ» ենթակետը «աշխատավարձերի» բառից հետո լրացնել «(բացառությամբ բանկի հետ կապված անձանց)» բառերով.

ե) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ`

«5. Սույն հոդվածով նախատեսված բանկի պարտատերերի պահանջների բավարարման մորատորիումը վերացվում է (ապասառեցում) Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերում և կարգով, կարող են ապասառեցվել և կատարվել բանկի պարտատերերի պահանջներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը:»:

 

Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «ա» ենթակետից հանել «(ներառյալ` շահաբաժինները)» բառերը.

բ) 1-ին կետի «բ» ենթակետի «շահաբաժինները» բառը փոխարինել «շահութաբաժինները» բառով.

գ) 1-ին կետի «գ» ենթակետը լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքի կողմ է հանդիսանում այլ բանկ, և գործարքն անվավեր ճանաչելու հետևանքով գործարքի այլ կողմ հանդիսացող բանկի ֆինանսական վիճակն էապես կվատթարանա» բառերով.

դ) 1-ին կետի «դ» ենթակետը լրացնել «և այն դեպքերի, երբ գործարքի կողմ է հանդիսանում այլ բանկ, և գործարքն անվավեր ճանաչելու հետևանքով գործարքի այլ կողմ հանդիսացող բանկի ֆինանսական վիճակն էապես կվատթարանա» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետով`

«ը) սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված բանկի կանոնադրական կապիտալի նվազեցման և ավելացման դեպքերը, կարգը, պայմանները և ժամկետները:»:

 

Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «զ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ) 2-րդ կետի «ա» ենթակետի «և» շաղկապը փոխել «և(կամ)» շաղկապներով.

գ) 2-րդ կետի «բ» ենթակետում «ընթացիկ» բառը փոխարինել «ցպահանջ» բառով:

 

Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածում`

ա) 3-րդ կետի «առկայության» բառը փոխարինել «բացակայության» բառով.

բ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքերի բացակայության մասին Կենտրոնական բանկի եզրակացության առկայության դեպքում դատարանը մերժում է պարտատիրոջ դիմումը:».

գ) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 16. Օրենքի 31-րդ հոդվածում`

ա) 2-րդ կետի 1-ին և 2-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Բանկի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին, հետևյալ հերթականությամբ`

ա) առաջին` ադմինիստրացիայի, լուծարային կառավարչի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում` աշխատավարձը` Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախահաշվի շրջանակներում.

բ) երկրորդ` այն պարտատերերի պահանջները, որոնք բանկին վարկ, փոխառություն են տրամադրել կամ բանկում ավանդ են ներդրել կամ բանկային հաշվին դրամական միջոցներ են մուտքագրել բանկում ադմինիստրացիա նշանակվելուց հետո, բացառությամբ պարտատիրոջ և Կենտրոնական բանկի միջև կնքված պայմանագրով սահմանված դեպքերի.

գ) երրորդ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության դրամով բանկային ավանդները և բանկային հաշիվներին առկա մնացորդները` մինչև 2 միլիոն դրամի չափով, իսկ արտարժութային ավանդների (հաշիվների) դեպքում` 1 միլիոն դրամին համարժեք չափով: Մեկ անձի` բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները միավորվում են, և դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ.

դ) չորրորդ` բանկի այլ պարտավորությունները, բացառությամբ երկրորդ հերթում ընդգրկված բանկային ավանդների և բանկային հաշիվների մնացորդների.

ե) հինգերորդ` պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ բանկի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումները.

զ) վեցերորդ` բանկի մասնակիցների պահանջները:

Սույն կետով սահմանված` բանկի պարտատերերի պահանջների բավարարման հերթականության «գ» և «դ» ենթակետերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում բանկի մասնակիցները և բանկի հետ կապված անձինք, որոնց նկատմամբ բանկի պարտավորությունները բավարարվում են «զ» ենթակետով սահմանված հերթում:

Սույն կետի «գ» ենթակետով սահմանված անձի` բանկի նկատմամբ ունեցած պահանջի գումարը 2 միլիոն դրամը (պահանջը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում` 1 միլիոն դրամին համարժեք չափը) գերազանցելու դեպքում, տվյալ անձի` մինչև 2 միլիոն դրամի չափով (պահանջը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում` 1 միլիոն դրամին համարժեք չափով) պահանջը բավարարվում է «գ» ենթակետով սահմանված հերթում, իսկ այդ գումարը գերազանցող պահանջը` «դ» ենթակետով սահմանված հերթում:

Ավանդների երաշխավորման համակարգի շրջանակներում, երաշխավորված գումարը հատուցելուց հետո օրենքով սահմանված երաշխավորողը փաստացի հատուցված գումարի չափով պահանջի իրավունք է ձեռք բերում բանկի նկատմամբ այն հերթում (հերթերում), որի ընթացքում տվյալ ավանդատուն (պարտատերը) համաձայն սույն հոդվածի իրավունք կունենար ստանալ իր ավանդը (հաշվի մնացորդը):».

բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Եթե լուծարային միջոցները չեն բավարարում որևէ հերթի բոլոր պարտատերերի պահանջներն ամբողջությամբ, ապա դրանք բավարարվում են համամասնորեն կամ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է` հիմք ընդունելով պարտավորությունների չափի մեծությունը` փոքրից դեպի ավելի մեծ առաջնահերթությամբ: Սույն մասով սահմանված պարտավորությունների բավարարման սկզբունքը հաստատում է դատարանը Կենտրոնական բանկի միջնորդությամբ` միջնորդությունը ստանալու պահից 5-օրյա ժամկետում` հաշվի առնելով այն, թե որ սկզբունքի կիրառման դեպքում հնարավոր կլինի բավարարել առավել մեծ քանակությամբ պարտատերերի պահանջները: Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:».

գ) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Եթե պահանջ ներկայացրած և լուծարային կառավարչի կողմից հաշվառված պարտատերը մինչև տվյալ հերթի պահանջների բավարարման համար լուծարային կառավարչի կողմից մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հայտարարված ժամկետի վերջին օրը չի ներկայանում իր պահանջն ստանալու համար, ապա նման պարտատիրոջը հատկացվելիք միջոցները կամ գույքն օրենքով սահմանված կարգով հանձնվում են նոտարի դեպոզիտ կամ տրամադրվում այլ բանկի` ի պահ:

Յուրաքանչյուր հերթի պահանջի բավարարումն սկսելուց առաջ լուծարային կառավարիչը մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հայտնում է տվյալ հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի և ժամկետների մասին տեղեկատվություն: Պահանջների բավարարման վայրին, կարգին և ժամկետներին վերաբերող հիմնական տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխություններն իրավաբանական ուժ են ստանում մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից:

Սույն հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված հերթում ընդգրկված պահանջների բավարարման ժամկետը չի կարող 21 օրից պակաս լինել: Ընդ որում, պահանջների բավարարման սահմանված ժամկետը որևիցե հիմքով բաց թողնելու պատճառաբանությամբ ենթակա չէ վերականգնման:».

դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ`

«6. Սույն հոդվածով սահմանված հերթերից որևէ մեկի բավարարման ընթացքում, եթե պարզվում է, որ բանկն այլևս ակտիվ չունի կամ հնարավոր չէ այլ կերպ բավարարել բանկի պարտատերերի պահանջները, լուծարային կառավարիչը, համաձայն սույն օրենքի 32-րդ հոդվածի, կազմում է լուծարման հաշվեկշիռ և այն հաստատելու դիմումով ներկայացնում է դատարան: Դատարանի կողմից լուծարային հաշվեկշռի հաստատումից հետո պարտատերերի հետ հաշվարկները համարվում են ավարտված:»:

 

Հոդված 17. Օրենքի 33-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «ա» ենթակետից հանել «նման» բառը.

բ) 2-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «, ցանկով և ձևով» բառերով.

գ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Լուծարային կառավարիչը Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձևով, հաճախականությամբ և ժամկետներում հաշվետվություններ է ներկայացնում Կենտրոնական բանկ և դատարան:».

դ) 4-րդ կետը` «Դատարանն» բառից հետո լրացնել «ու Կենտրոնական բանկը» բառերով, իսկ «ունի» բառը փոխարինել «ունեն» բառով.

ե) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետեր`

«5. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նախաձեռնությամբ կամ դատարանի միջնորդությամբ իրականացնել լուծարվող բանկի և (կամ) լուծարային կառավարչի գործունեության ստուգումներ` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Ստուգման արդյունքներով, ինչպես նաև Կենտրոնական բանկ և դատարան ներկայացված հաշվետվություններում արձանագրված` լուծարվող բանկի և (կամ) լուծարային կառավարչի գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է լուծարային կառավարչի նկատմամբ կիրառել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվության միջոցներ և (կամ) սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված միջնորդությամբ դիմել դատարան:

6. Կենտրոնական բանկը կարող է լուծարային կառավարչի նկատմամբ կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները`

ա) նախազգուշացում և թույլ տրված խախտումը վերացնելու հանձնարարական.

բ) որակավորման վկայականի ուժը կորցրած ճանաչում.

գ) տուգանք:

Կենտրոնական բանկը սույն մասով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Սույն մասով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը և (կամ) սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված հիմքով լուծարային կառավարչի պարտականություններից ազատելը, չեն ազատում լուծարային կառավարչին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պատասխանատվությունից:»:

 

Հոդված 18. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 34.

ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Բանկի լուծարային միջոցների մեջ ընդգրկվում են սեփականության իրավունքով բանկին պատկանող գույքը, ներառյալ` միջոցները, պահանջի իրավունքները, գրավի առարկա համարվող գույքը` պայմանագրով նախատեսված բանկի պարտավորության դրամական արժեքը գերազանցող մասով, լուծարային կառավարչի հայցով դատարանի կողմից գործարքի անվավեր ճանաչման հետևանքով բանկին վերադարձված միջոցները, բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) և ղեկավարների միջոցները` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվության չափով, այլ միջոցները:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է լուծարվող բանկի այն գույքի ցանկը, որը պետք է իրացվի հրապարակային սակարկությունների միջոցով:»:

 

Հոդված 19. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Լուծարային կառավարչի կողմից սույն օրենքով սահմանված պարտավորությունները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի դիմել դատարան` լուծարային կառավարչի պարտականությունների կատարումից նրան ազատելու միջնորդությամբ:»:

 

Հոդված 20. Օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Ադմինիստրացիայի ղեկավարի և լուծարային կառավարչի որակավորման կարգը, նրանց թեկնածուներին ներկայացվող պահանջները, սահմանափակումները, վկայականների տրման և դրանց գործողության դադարման կարգն ու պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:»:

 

Հոդված 21. Օրենքի ամբողջ տեքստում «պասսիվների» բառը փոխարինել «պարտավորությունների» բառով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. մայիսի 22
Երևան
ՀՕ-64-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան