Գլխավոր տեղեկություն
Համար
N 444-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2021 թվականի N 444-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 376-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄՈՒՐԱԴ-ՍԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 376-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 4-րդ կետի «Քանակը» սյունակում «46 000» թիվը փոխարինել «66 000» թվով, «Արժեքը» սյունակում «76 000 000» թիվը՝ «109 000 000» թվով.

2) 5-րդ կետի «Քանակը» սյունակում «40 000» թիվը փոխարինել «60 000» թվով, «Արժեքը» սյունակում «70 500 000» թիվը՝ «105 700 000» թվով.

3) 6-րդ կետի «Քանակը» սյունակում «45 000» թիվը փոխարինել «51 282» թվով, «Արժեքը» սյունակում «275 000 000» թիվը՝ «313 300 000» թվով.

4) 7-րդ կետի «Քանակը» սյունակում «9 000» թիվը փոխարինել «23 500» թվով, «Արժեքը» սյունակում «28 000 000» թիվը՝ «73 000 000» թվով.

5) 8-րդ կետի «Քանակը» սյունակում «7 000» թիվը փոխարինել «8 750» թվով, «Արժեքը» սյունակում «8 400 000» թիվը՝ «10 500 000» թվով.

6) «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «1 383 400 000» թիվը փոխարինել «1 537 000 000» թվով։

      

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

    

01.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ