Գլխավոր տեղեկություն
Համար
N 403-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.05.2021-11.12.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 403-Ա

 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 44,294,000 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

18.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 403-Ա որոշման

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը

«Արփի լիճ» ազգային պարկի պահպանության բարելավում

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Կովկասի Բնության Հիմնադրամ

4.

Ծրագրի կատարող

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ, գ. Բերդաշեն, ՀՎՀՀ՝ 05536278

5.

Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը

Շիրակի մարզ, գ. Բերդաշեն

Շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

44 294 000 դրամ, որից 7 412 000 դրամը նախորդ տարվա մնացորդը

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թվականի մայիսի 5-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի Բնության Հիմնադրամի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2021 թվականի ծրագիր` 05.05.2021 – 31.12.2021 թթ. - 44 294 000 դրամ, այդ թվում`

1. «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 27480.0 հազար դրամ,

2. ծառայությունների ձեռքբերում (2-4-րդ եռամսյակներ) - 2950.0 հազար դրամ,

3. հագուստի ձեռքբերում (2-4-րդ եռամսյակներ) - 2125.0 հազար դրամ,

4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (2-4-րդ եռամսյակներ) - 3080.0 հազար դրամ,

5. Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում (2-4-րդ եռամսյակներ) - 4213.0 հազար դրամ,

6. Վարչական սարքավորումների ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 1536.0 հազար դրամ

7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (2-4-րդ եռամսյակներ) - 2910.0 հազար դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 27480.0 հազար դրամ,

2. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 2950.0 հազար դրամ, այդ թվում`

 էլեկտրաէներգիա - 1200.0 հազար դրամ,

 համացանց - 850.0 հազար դրամ,

 առողջապահության ապահովագրական ծառայություններ - 900.0 հազար դրամ:

3. Հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 2125.0 հազար դրամ, այդ թվում`

 արտահագուստ պահպանության բաժնի աշխատակիցների համար (ձմեռային և ամառային բաճկոններ, ճտքավոր կոշիկներ, ձեռնոց, ամառային և ձմեռային գլխարկներ, ամառային և ձմեռային շապիկ) - 1125.0 հազար դրամ (15 հատ),

 բաճկոնակ՝ սարքավորումներով (լապտեր, ձեռնափայտ, ջրաման, դանակ, սփրեյ, էլեկտրաշոկ և այլն) - 750.0 հազար դրամ (15 հատ),

 հատուկ հանդերձանք և պարագաներ - 250.0 հազար դրամ (5 հատ)։

4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 3080.0 հազար դրամ, այդ թվում`

 բենզին «Ռեգուլյար» - 1200.0 հազար դրամ (3000 լիտր),

 դիզելային վառելիք (ամառային) 1500 լիտր, - 570.0 հազար դրամ (3000 լիտր),

 սեղմված բնական գազ - 957.0 հազար դրամ (3300 կգ),

 Տրակտորի մասեր - 275.0 հազար դրամ,

 Հակասառիչ հեղուկ - 78.0 հազար դրամ (60 լիտր):

5. Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 4213.0 հազար դրամ, այդ թվում`

 պարեկային նավակներ - 4213.0 հազար դրամ (1 հատ):

6. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 1536.0 հազար դրամ, այդ թվում`

 դյուրակիր համակարգիչ - 400.0 հազար դրամ (1 հատ),

 տեսահսկման համակարգ - 936.0 հազար դրամ(1 հատ),

 կենցաղային սառնարաններ - 200.0 հազար դրամ (1 հատ)։

7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 2910.0 հազար դրամ, այդ թվում`

 հեռադիտակ - 500.0 հազար դրամ (5 հատ),

 անօդաչու թռչող սարք - 600.0 հազար դրամ (1 հատ),

 գազի բալոններ - 500.0 հազար դրամ (2 հատ),

 մետաղական կառույցների տեղադրում - 980.0 հազար դրամ (2 հատ),

 շղթայավոր սղոցներ - 80.0 հազար դրամ (1 հատ),

 դիզելային գեներատոր - 250.0 հազար դրամ (1 հատ)։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր - 3 586.0 հազար դրամ

1. Էներգետիկ ծառայություններ - 1 200.0.0 հազար դրամ,

2. Կապի ծառայություններ - 850.0 հազար դրամ,

3. Վարչական սարքավորումներ - 1536.0 հազար դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակեր-պությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի, շրջակա միջավայրի նախարարության հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ինչպես նաև սահմանված կարգով տեղեկատվություն է ներկայացվում ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և շրջակա միջավայրի նախարարությանը:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ


18.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.12.2021, N 990-Ա 11.12.2021, N 403-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան