Գլխավոր տեղեկություն
Համար
N 430-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (19.11.2020-14.01.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

2 ապրիլի 2020 թվականի N 430-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 3

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 2-ի N 430-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

   

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

7217101000

Սև մետաղալար ոչ ցինկապատ մինչև 0.8մմ հաստ.

Մինչև 0.8մմ հաստության

կգ

570 000

Չինաստան
Թուրքիա

190 722 000

2.

5515998000

Սինթետիկ կտոր

Գործվածք սինթետիկ մանրաթելերից, այլ

կգ / մ2

240 000 / 20 689 655

Չինաստան
Թուրքիա

344 160 000

3.

5305000000

Կոկոսի մանրաթելերից սալեր

Երկկողմանի երեսպատված պենոպոլեուրետան թերթերով

կգ

10 000

Չինաստան
Թուրքիա

11 950 000

4.

3921139000

Պենոպոլեուրետաներ թերթեր (լատեքս)

Ծակոտկեն, պոլիուրեթաններից

կգ

10 000

Չինաստան
Թուրքիա

16 730 000

5.

5204190000

Բամբակյա թել կարի համար

Բամբակի մանրաթելերի 85% -ից պակաս զանգվածային բաժնի պարունակությամբ

կգ

5 000

Չինաստան
Թուրքիա

4 780 000

6.

5603119000

Ոչ գործվածքային կտոր սինթետիկ թաղանթանյութից

25 գր/մ.քառ-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ

կգ

29 000

Չինաստան
Թուրքիա

13 870 000

7.

8305200000

Կարիչի ասեղներ (սկոբ)

Մետաղալարային կապեր` բլոկներով, ոչ թանկարժեք մետաղներից

կգ

12 000

Չինաստան
Թուրքիա
Իրան

4 050 000

8.

3506990000

Սոսինձ

Մինչև 300 կգ փաթեթավորմամբ

կգ

15 000

Չինաստան
 Թուրքիա

5 750 000

9.

5806390000

Եզրաժապավեն

Այլ մանագործական նյութերից

կգ

25 000

Չինաստան, Թուրքիա

24 500 000

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

616 512 000

(հավելվածը փոփ., լրաց. 01.10.20 N 1616-Ա, լրաց. 18.11.20 N 1810-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան