Գլխավոր տեղեկություն
Համար
N 442-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2021-12.08.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
01.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 442-Ա

 

«ԱՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 16 ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 210,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Վանաձորում բնակարանի կարիք ունեցող ընտանիքների համար 16 տների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

01.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 442-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 16 ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Վանաձոր քաղաքում բնակարանի կարիք ունեցող ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծման նպատակով «Տարոն-4» թաղամասում 16 տիպային տների կառուցում:

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Ակնկալվում է բարեգործի խրախուսում և նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից: Հարկային արտոնություն է ակնկալվում միայն հիմնադրամի կողմից ներդրվող 160,000,000 դրամի չափով:

3.

Բարեգործը

«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի ԱՄՆ-ի անհատ բարերարներ՝ 160,000,000 դրամ, Լոռու մարզպետարան՝ 50,000,000 դրամ

4.

Ծրագիրը կատարողը

«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Մամիկոնյանց 58-Ա, բն. 58, ՀՎՀՀ` 00218098)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, Վանաձոր, «Տարոն-4» թաղամաս. քաղաքաշինության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

210,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Վանաձոր քաղաքում բնակարանի կարիք ունեցող ընտանիքներ, որոնց ընտրությունը կատարվելու է Լոռու մարզպետարանի կողմից ստեղծված համատեղ աշխատանքային խմբի կողմից:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականի հունիսի 10-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շինարարական-կառուցապատման աշխատանքների իրականացում՝ 01.06.2021 թ. - 01.09.2025 թ., 210,000,000 դրամ:

Կառուցվող տների արժեքի 50 տոկոսը շահառուների համար անհատույց նվիրատվություն է լինելու: Մնացած փոխհատուցվող մասը ընտանիքները բնակարամուտից հետո 10-15 տարվա ընթացքում վերադարձնելու են անտոկոս փոխառության կարգով: Վերադարձվող գումարները որպես շրջանառու միջոց

օգտագործվելու են ծրագրի հետագա փուլերում:

10.

Ձեռքբերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Շինարարական աշխատանքների իրականացում՝ 64,000,000 դրամ, նյութերի ձեռքբերում՝ 96,000,000 դրամ.

Արտաքին կոմունիկացիոն գծերի իրականացում – 50,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: Ծրագիրն իրականացվելու է հիմնադրամի ընդհանուր ծախսերի հաշվին:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան, որի միջոցներով իրականացվելու է արտաքին կոմունիկացիոն գծերի կառուցումը (շուրջ 50,000,000 դրամ), Վանաձորի քաղաքապետարան, որը ծրագրի իրականացման համար կառուցապատման նպատակով հողատարածք է տրամադրել:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ


01.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ