ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 316-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված, ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց տրամադրելու նպատակով, հիգիենայի և խնամքի պարագաներ՝ 364 տեղ, 5,640 կգ ընդհանուր քաշով, 35,400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,200 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց տրամադրելու նպատակով հաշմանդամ անձանց համար նախատեսված տակդիրներ և զուգարանակոնքեր՝ 161.38 կգ ընդհանուր քաշով, 5,020 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը (30 հատ) և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը (20 հատ) հանձնելու նպատակով, թթվածնի կոնցենտրատորներ՝ 50 տեղ, 1,451 կգ ընդհանուր քաշով, 26,950 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,234 և 180,360 ռուսական ռուբլի, Արևմտյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
20.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |