Գլխավոր տեղեկություն
Համար
N 862-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2021 թվականի N 862-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (այսուհետ՝ ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող՝ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ՄԱԶԾ-ԳԵՀ թիվ 00081940/00091048 լայնածավալ ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում, ծրագրի ավարտով պայմանավորված, Nissan Patrol մակնիշի (թողարկման տարեթիվը 2014, նույնացման համարը՝ JN1TCSY61Z0587813ուղղ.), հաշվառման համարանիշը՝ UN046AM, 20836900.00 դրամ սկզբնական, 13312457.00 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը՝ սահմանելով, որ այդ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

        

27.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ