Գլխավոր տեղեկություն
Համար
N 389-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 389-Ա

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 9-ի N ՀՕ-495-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


15.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 389-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական

աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կադաստրի կոմիտե

2021 թ.

ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 14-րդ

հոդվածի 3-րդ

մաս

2.

«Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, շինության նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շինության շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ կադաստրի

կոմիտե էլեկտրոնային եղանակով

ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2021 թ.

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 37.1-ին հոդվածի 1-ին մաս

3.

«ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2021 թ.

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 37.1-ին հոդվածի 1-ին մաս

4.

«ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 165-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կադաստրի կոմիտե ԷԿԵՆԳ (համաձայնությամբ)

2022 թ.

դեկտեմբերի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մաս

5.

«ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 100-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կադաստրի կոմիտե

2021 թ.

սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3.3-րդ և 3.4-րդ մասեր

6.

«Հողամասի և շինության հատակագծերի օրինակելի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարությանն

առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 283-Ն ու N 284-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կադաստրի կոմիտեի հրամանի նախագիծը ՀՀ արդարադատու-

թյան նախարարություն ներկայացնելը

ՀՀ կադաստրի կոմիտե

2021 թ.

ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 25-րդ

հոդվածի 4-րդ

մաս

7.

«ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի նոյեմբերի 28-ի N 331-Ն հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կադաստրի

կոմիտեի հրամանի նախագիծը ՀՀ

արդարադատության նախարարու-

թյուն ներկայացնելը

ՀՀ կադաստրի կոմիտե

2021 թ.

մայիսի 2-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Գույքի նկատմամբ

իրավունքների

պետական գրանցման

մասին» օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մաս

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան


15.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան