Գլխավոր տեղեկություն
Համար
N 920-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 04.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2021 թվականի N 920-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների և ծավալուն ծրագրերի իրականացման քաղաքաշինական փաստաթղթերի պայմանների կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) 3-րդ ենթակետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով

«4) հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի դրույթներին համապատասխան կառուցապատման ընդհանուր մակերեսը 10000 քառ.մ. գերազանցող մակերես ունեցող բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների (շենքերի համալիրների) համար՝ վեց տարին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումը տարածվում է մինչև որոշման ընդունումը ծագած հարաբերությունների վրա, եթե նախկինում տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների համար չեն լրացել սույն որոշմամբ սահմանված առավելագույն ժամկետները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2021 թվական: