Գլխավոր տեղեկություն
Համար
N 303-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.04.2021-13.10.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 303-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 289-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 2-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից» իրականացվող «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մոմավառության մատուռների և դամբարանի կառուցում» ծրագրի մասին» N 289-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «1,742,340,240 դրամ» բառերը փոխարինել « 1,777,627,163 դրամ» բառերով.

2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից» (ՀՎՀՀ` 00006479) «Սմարթ Քոմյունիքեյշնս» ՍՊԸ-Ի (ՀՎՀՀ՝ 04703401) և «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հետ (ՀՎՀՀ` 00897395) 2021 թվականի մարտի 12-ին կնքված N 02Շ/021 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրական և միջին ու ցածր լարման համակարգերի շինմոնտաժային, տեսաձայնային համակարգի և լուսատուների տեղադրման աշխատանքների իրականացում՝ 17,362,260 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


09.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 303-Ա որոշման

 

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մոմավառության մատուռներ և դամբարանի կառուցում»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հարևանությամբ մոմավառության մատուռների և դամբարանի կառուցումը։

Հաշվի առնելով, որ տաճարի ներսում մոմավառության արդյունքում որմնանկարները կեղտոտվում և վնասվում են, խիստ անհրաժեշտություն է առաջացել առանձին մոմավառության մատուռներ կառուցելը։ Դամբարանում են հանգրվանելու հայոց կաթողիկոսների աճյունները, որտեղ հավատացյալները հնարավորություն են ունենալու աղոթելու նրանց հիշատակի համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955 թ., գրանցման թիվ` 0486313)

4.

Ծրագրի կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, հոգևոր։

6.

Ծրագրի բյուջեն

1,777,627,163 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ քաղաք Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ 04703401

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2020 թվականի մայիսի 25-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մայիսի 25-ից մինչև 2022 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 863,101,616 դրամի չափով:

 

2. Մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման համակարգի (HVAC) տեղադրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 82,693,547 դրամի չափով:

 

3. Մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում, բուսաճեցում): Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 19,732,000 դրամի չափով:

 

- ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 25,000,000 դրամ:

 

4. Մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարիսպի շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի դեկտեմբերի 1-ից 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 62,000,000 դրամի չափով:

 

5. Պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի դեկտեմբերի 1-ից 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 35,000,000 դրամի չափով:

 

6. Տեխնիկական կառույցի՝ այդ թվում հասարակական սանհանգույցների շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 1-ից 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 115,000,000 դրամի չափով:

 

7. Ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 20,000,000 դրամի չափով:

 

8. Մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝

41,000,000 դրամի չափով:

 

9. Հաշմանդամների համար նախատեսված վերելակի տեղադրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 1-ից 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 5,000,000 դրամի չափով:

 

- վերելակի ներմուծում՝ 9,600,000 դրամ

 

10. Լուսատուների ներմուծում: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 42,000,000 դրամի չափով:

 

11. Տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 1-ից 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 75,000,000 դրամի չափով:

 

12. Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 1-ից 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 125,580,000 դրամի չափով:

 

- գրանիտե սալահատակների ներմուծում՝ 24,420,000 դրամ

 

13. Ժամացույցի աշտարակի կից տարածքի բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի մայիսի 1-ից 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 8,550,000 դրամի չափով:

 

14. Մոմավառության մատուռների և դամբարանի ետնամասի կանաչապատման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 1-ից 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 107,350,000 դրամի չափով:

 

15. Խաչքարերի և այլ զարդաքանդակների փորագրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 1-ից 2022 թվականի հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 75,000,000 դրամի չափով:

 

16. Կահույքի մատակարարում: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 18-ից 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 41,600,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ ՝ 863,101,616 դրամ առանց ԱԱՀ-ի

 

2. Մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 82,693,547 դրամ առանց ԱԱՀ-ի

 

3. Մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում, բուսաճեցում) ՝ 19,732,000 դրամ առանց ԱԱՀ-ի

 

- ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 25,000,000 դրամ

 

4. Մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարիսպի շինարարական աշխատանքներ՝ 62,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

 

5. Պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ՝ 35,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

 

6. Տեխնիկական կառույցի՝ այդ թվում հասարակական սանհանգույցների շինարարական աշխատանքներ՝ 115,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

 

7. Ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ ՝ 20,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

 

8. Մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ ՝ 41,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

 

9. Հաշմանդամների համար նախատեսված վերելակի տեղադրման աշխատանքներ ՝ 5,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

 

- վերելակի ներմուծում՝ 9,600,000 դրամ

 

10. Լուսատուների ներմուծում՝ 42,000,000 դրամ

 

11. Տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 75,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

 

12. Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ՝ 125,580,000 դրամ առանց ԱԱՀ-ի

 

- գրանիտե սալահատակների ներմուծում՝ 24,420,000 դրամ

 

13. Ժամացույցի աշտարակի կից տարածքի բարեկարգման աշխատանքներ ՝ 8,550,000 դրամ առանց ԱԱՀ-ի

 

14. Մոմավառության մատուռների և դամբարանի ետնամասի կանաչապատման աշխատանքներ՝ 107,350,000 դրամ առանց ԱԱՀ-ի

 

15. Խաչքարերի և այլ զարդաքանդակների փորագրման աշխատանքներ ՝ 75,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

 

16. Կահույքի մատակարարում ՝ 41,600,000 դրամ առանց ԱԱՀ-ի

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ


09.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.10.2021, N 815-Ա 13.10.2021, N 303-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան