Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-22-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (22.03.2005-30.09.2007)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.21/5(377) Հոդ.94
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 հուլիսի 2004 թվականի, ՀՕ-99) 8-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել «, բացառությամբ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«2. Ապահովագրողները պարտավոր են կատարել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, այդ թվում՝ այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով տեղեկություններ տրամադրել այդ օրենքով սահմանված լիազոր մարմնին:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրվանից։



Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 11
Երևան
ՀՕ-22-Ն