«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2001 թվականի N 660
ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեին`
ա) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել կոմիտեի կանոնադրությունը.
բ) վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը:
(2-րդ կետը փոփ. 19.09.01 N 881)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 20-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է ՀՀ կառավարության 2001 թ. հուլիսի 20-ի N 660 որոշմամբ |
ԿԱԶՄ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (կոմիտեի նախագահ)
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության պետ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.04.2021, N 491-Ա | 09.04.2021, N 660 | |
25.10.2007, N 1241-Ա | 26.10.2007, N 660 | |
19.09.2001, N 881 | 19.09.2001, N 660 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|