ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 289-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՎ 154 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի 3-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,278,700 դրամ ընդհանուր արժողությամբ «Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 3-րդ մասնաշենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
08.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 289-Ա որոշման |
«Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 3-րդ մասնաշենքի վերանորոգում»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
«Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա): |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Երևան, սոցիալական բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
5,278,700 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Երևանի քաղաքապետարան: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի ապրիլ 25-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Մանկապարտեզի 3-րդ մասնաշենքի վերանորոգում՝ 2021 թվականի ապրիլ 25-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը - 5,278,700 դրամ, |
10. |
Ձեռք բերվող ապրանքների ու ծառա- յությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Շինարարական աշխատանքներ՝ 2,228,200 դրամ, Շինանյութերի ձեռքբերում՝ 3,050,500 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապ- ված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Երևանի քաղաքապետարան: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
08.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |