Գլխավոր տեղեկություն
Համար
N 225-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
17.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 225-Ա

 

«ԱՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱՆԱՁՈՐԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊՓԲԸ-ՈՒՄ ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 2,702,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ-ում մետաղապլաստե պատուհանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


17.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 225-Ա որոշման

 

«ՎԱՆԱՁՈՐԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊՓԲԸ-ՈՒՄ ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի հիվանդասենյակների պայմանների բարելավում, մետաղապլաստե նոր պատուհանների տեղադրում:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Ակնկալվում է բարեգործի խրախուսում: Հարկային արտոնություն չի ակնկալվում:

3.

Բարեգործը

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ: Երևան, Կարապետ Ուլնեցու 14:

4.

Ծրագիրը կատարողը

«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Մամիկոնյանց 58-Ա, բն.2, ՀՎՀՀ` 00218098):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Վանաձոր համայնք:

Առողջապահության բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

2,702,000 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

«Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը

և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Մետաղապլաստե պատուհանների տեղադրում՝ 15.04.2021 թ. – 15.06.2021 թ. 2,702,000 դրամ:

10.

Ձեռքբերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ընդհանուր 97 քմ (28 հատ) մետաղապլաստե պատուհանների տեղադրում 2,702,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


17.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ