Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 63-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2021
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.05.2021
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2021

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2021 թվականի

ք. Երևան

թիվ 63-Ա

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ՝ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՓՌՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում սփռման մրցույթին մասնակցելու համար 2021 թվականի ապրիլի 19-ին հայտ է ներկայացրել «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերությունը (այսուհետ նաև` Ընկերություն)։ Տվյալ մրցույթին մասնակցելու համար այլ հայտ չի ներկայացվել։

 «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի համաձայն հայտին կից ներկայացվել է.

1. փաստաթուղթ՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,

2. ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,

3. տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,

4. տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,

5. էթիկայի կանոնագիր,

6. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները,

7. լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:

2021 թվականի ապրիլի 27-ի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դռնբաց նիստում Ընկերությունը մինչև 30 րոպե տևողությամբ հրապարակել է իր հայտը և կից փաստաթղթերը։

Ընկերության հայտը և կից փաստաթղթերը ներկայացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, ներկայացված փաստաթղթերն ամբողջական են, դրանցում ակնհայտ կեղծ տվյալներ չեն հայտնաբերվել:

Ընկերության հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է․

Ընկերության նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ ներկայացված փաստաթղթի համաձայն Ընկերությունը, որը նաև ՀՀ Սյունիքի մարզում գործող հեռուստաընկերություն է, պատրաստ է ընդունել նոր մարտահրավեր՝ ուսումնասիրելու, վեր հանելու և ներկայացնելու ՀՀ Վայոց ձորի մարզում առկա խնդիրներն ու լուսաբանել մարզային կյանքը։ Նշվածն իրականացնելու համար ընկերությունը շուրջ մեկ տարի ՀՀ Վայոց ձորի մարզում կատարել է մոնիտորինգ և ուսումնասիրություններ՝ մարզում առկա խնդիրների լուսաբանման համար։ ՀՀ Վայոց ձորի մարզում գործում է լրագրողական մեկ խումբ և մինչև տարեվերջ կավելանա դրանց քանակը, ինչպես նաև կստեղծվեն թղթակցական կետեր՝ ապահովելու օպերատիվ լրատվությունը։ Ներդրումների շնորհիվ կստեղծվեն շարժական տաղավարներ՝ արդյունքում ավելացնելով լրատվական հաղորդումների ծավալը։ Առաջիկայում կգործարկվեն ժամանակակից ծրագրեր՝ հնարավորություն տալով օգտագործել այլընտրանքային գովազդային ուղղություններ, ինչի շնորհիվ կավելանան Ընկերության եկամուտները։ Ընկերությունը հեռարձակում է իրականացնում ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, հիմնականում հեռարձակելով սեփական և հայրենական արտադրությամբ հաղորդումներ, որոնց ծավալը կազմում է շուրջ 75 %։ Նախատեսվում է սեփական հաղորդումների քանակի կրկնակի ավելացում, համագործակցություն ՀՀ Վայոց ձորի և ՀՀ Սյունիքի մարզում գործող մեդիա նախագծերի, հասարակական կազմակերպությունների հետ, վավերագրական ֆիլմերի նկարահանում՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տեսարժան վայրերի, պատմամշակութային կոթողների, եկեղեցիների վերաբերյալ։ Հեռուստաընկերության հիմնական հաղորդաշարերից է «Լուրեր» լրատվականը, ցուցադրվում են նաև վերլուծական բնույթի, երիտասարդական, մշակութային, մանկական և այլ ուղղվածության հաղորդումներ։ Առաջիկայում պլանավորվում է «Լուրեր» լրատվական հաղորդման ընդլայնում՝ ՀՀ Վայոց ձորի համայնքներին վերաբերող լրատվական նյութերով համալրում, ինչպես նաև նոր հաղորդումներ՝ «Արվեստի քառուղիներում», «Մենք ենք, մեր բնությունը», «Քո հնարավորությունները, մարդ», «Հայացք անցյալին», «Բանավեճ» և այլն։

Եթերի որակը բարելավելու, կապիտալ վերանորոգման, նոր սարքավորումների, ծրագրային ապահովումների, գրասենյակային գույքի ձեռքբերման ուղղությամբ նախատեսվում է կատարել լրացուցիչ ներդրումներ՝ հիմնադիրների կատարած ներդրումներից, ինչպես նաև հեռուստաընկերության գործունեությունից ստացված միջոցներից և հովանավորությունից ստացված եկամուտներից։

Որպես ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթուղթ ներկայացվել է Ընկերության բանկային հաշվի քաղվածքը։

Ընկերության կողմից ներկայացվել է նաև օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև աշխատակազմի ցանկը՝ կրթությունը, պաշտոնը և մասնագիտությունը ներառող տվյալներով։

 Անհրաժեշտ է ընդգծել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանրային մուլտիպլեքսը դիտարկում է որպես ազգային մեդիահարթակ, որի սլոթերով հեռարձակվող տեսալսողական ծրագրերի բովանդակությունը պետք է արտացոլի հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։

 Տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, հանրային մուլտիպլեքսների գործունեության միջազգայնորեն ընդունված հայեցակարգերն ու չափորոշիչները նախատեսում են, որ սլոթերի օգտագործման լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պետք է ունենան կառավարման և ֆինանսավորման թափանցիկ համակարգ, լինեն անկախ ու վստահելի, ապահովեն հաղորդումների բարձր որակ, ինչպես նաև առանցքային դերակատարում ունենան ազգային մշակույթի պահպանման և պաշտպանության, ազգային ինքնության ձևավորման գործում։

 «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ կետի համաձայն մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաշվի է առնում հետևյալ չափանիշները՝ սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը, հայերեն հաղորդումների գերակայությունը, բազմակարծությունը խթանելու կարողությունը, հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը, գործող լիցենզավորված հեռարձակողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:

 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները փակ վարկանիշային քվեարկության միջոցով կատարում են մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը, իսկ 32-րդ կետի համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ամբողջ թվերով՝ 20 միավորային սանդղակով գնահատում է գնահատման թերթիկում նշված յուրաքանչյուր չափանիշը՝

1. սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,

2. հայերեն հաղորդումների գերակայությունը,

3. բազմակարծությունը խթանելու կարողությունը,

4. հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,

5. աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը,

6. ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը:

  Վարկանիշային քվեարկությունից առաջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները հանդես չեն եկել հայտարարությամբ և միջնորդությամբ:

 Վարկանիշային փակ քվեարկություն ապահովելու նպատակով անցկացվել է վիճակահանություն, որի ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով վերցրել են հանձնաժողովի անդամների թվին համապատասխան վիճակահանության՝ թվագրում պարունակող թերթիկները և փոխանցել հանձնաժողովի քարտուղարին, որը վիճակահանության թերթիկներում նշված թվագրումով գնահատման թերթիկները տրամադրել է հանձնաժողովի անդամներին:

  Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, աշխատակազմի կողմից կազմված Ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները հայտը գնահատել են հետևյալ միավորներով.

հ/հ

Գնահատման չափորոշիչը

«ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊԸ

Գնահատման թերթիկի համարը

1

2

3

4

5

6

7

1

սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը

11

12

11

13

10

10

10

2

հայերեն հաղորդումների գերակայությունը

17

16

16

18

14

16

16

3

բազմակարծությունը խթանելու կարողությունը

8

8

7

11

8

8

7

4

տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները

14

13

13

14

12

11

12

5

աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը

13

15

13

15

12

10

13

6

ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը

16

15

15

14

14

11

15

Ամփոփիչ միավորները

79

79

75

85

70

66

73

Վարկանիշային միավորը

527

 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի համաձայն անցողիկ շեմ է համարվում տվյալ մրցույթում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, այն է՝ 280 միավորը։

  Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 46-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով վարկանիշային քվեարկությունը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերությանը ճանաչել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթի հաղթող և տրամադրել ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2021 թվական: