ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2021 թվականի N 62-Ա
«ՆԱԶՔՈՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Լոտրիջ ֆեմըլի» հիմնադրամի կողմից, «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (388 տեղ, 8,520 կգ ընդհանուր քաշով, 4,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 7,205 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման (բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 08.04.21 N 296-Ա)
2. «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2021 թ. փետրվարի 1 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2021 թ. փետրվարի 1-ի N 62-Ա որոշման |
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
Ապրանքի անվանումը |
Քանակը ըստ չափման միավորի /արկղ/ |
Բրուտտո քաշը /կգ/ |
Արժեքը /$/ |
Շահառուները |
Տաք հագուստ օգտագործած |
12 արկղ |
2509.7 |
1162 |
● «Գեղեցիկ» բարեգործական հիմնադրամ – 1 արկղ ● «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն – 4 արկղ ● «Դեպի Վեր» բարեգործական հիմնադրամ – 2 արկղ ● Եղվարդի համայնքապետարան – 2 արկղ ● «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի շահառուներ – 3 արկղ |
Օգտագործած վերարկու |
12 արկղ |
1971.3 |
846 |
● «Գեղեցիկ» բարեգործական հիմնադրամ – 1 արկղ ● «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն – 4 արկղ ● «Դեպի Վեր» բարեգործական հիմնադրամ – 2 արկղ ● Եղվարդի համայնքապետարան – 2 արկղ ● «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի շահառուներ – 3 արկղ |
Հիգիենայի պարագա |
360 արկղ |
3668.5 |
1164 |
● ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – 80 տուփ ● «Գեղեցիկ» բարեգործական հիմնադրամ – 20 տուփ ● «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն – 167 տուփ ● «Դեպի Վեր» բարեգործական հիմնադրամ – 20 տուփ ● «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ – 30 տուփ ● Դավիթաշենի վարչական շրջանի թաղապետարան – 30 տուփ ● «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի շահառուներ – 13 տուփ |
Բժշկական պարագաներ |
4 արկղ՝ 13 անվասայլակ, 17 քայլակ, 4 ձեռնափայտ, 1 աթոռ, 2 հենափայտ |
370.5 |
828 |
● «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպություն - 11 անվասայլակ, 15 քայլակ, 3 ձեռնափայտ, 1 աթոռ, 2 հենափայտ |
Ընդամենը |
388 արկղ |
8,520 |
4000 |
(հավելվածը խմբ. 08.04.21 N 296-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |