Գլխավոր տեղեկություն
Համար
N 559-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
24.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 559-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 185-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի փետրվարի 26-ի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 185-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


24.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 559-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թվականի

փետրվարի 26-ի N 185-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԹԱԿԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Շ. Ներսիսյան - Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Դ. Սահակյան  - Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Ա. Սմբատյան

 - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Վ. Դանիելյան  - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Տ. Սիմոնյան  - Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Լ. Շուշանյան  - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Խզմալյան  - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ս. Սահակյան  - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան  - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Ֆիդանյան  - Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ
Ա. Խաչատրյան  - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Վ. Աբրահամյան  - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Լ. Պետրոսյան  - Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ
Ա. Շատվորյան  - Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
Գ. Դարբինյան  - Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
Խ. Խաչիկյան  - Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Ն. Կարապետյան

 - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչության պետ

Ա. Համբարձումյան

 - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետի տեղակալ

Ա. Պետրոսյան  - Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության աշխատակից»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

25.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ